Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

Բա այս մենթական բանակն ինչո՞ւ եք շարել Նիկոլի տան մոտ, ա´յ Չախոյան (Ֆոտոշարք)

Ներքաղաքական

Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժաբ Գեղամյանը լուսանկարներ է տեղադրել կառավարական ամառանոցի մոտ ոստիկանական բանակի ներկայոության մասին` գրելով.

«Կառավարության ամառանոցը պաշտպանված է այս րոպեներին ավելի լավ, քան Հայաստանի որևէ սահման: Հայաստանի բոլոր մարզերից բերված ոստիկաններն այս պահին տեղեկայված են Պռոշյան, Դեմիրճյան և Պարոնյան փողոցների ողջ երկայնքով...

Հայաստանի սահմանը սա է մնալու վերջում, եթե դե-ֆակտո իշխանությունը մնա...
Փակել են նաև դեպի Ազգային ժողով տանող Դեմիրճյան փողոցի մուտքը: Մինչ այդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը շարունակում է մոտենալ կառավարական ամառանոցին...
Սրբազան երթի առաջին մասնակիցներն արդեն ամառանոցի դիմաց են, սակայն տասնյակ հազարավոր մարդիկ դեռ նոր են մտնում Պարոնյան փողոց: Այստեղ են նաև ոստիկանական ամենատարբեր ուժեր, ինչպես օրինակ վերջին օրերին իրենց բռնություններով հայտնի բերետավորները, որոնք դարձել են նաև թուրք-ադրբեջանական մեդիաների ամենասիրելի հերոսները»:
Մինչդեռ քիչ առաջ ՆԻկոլի խոսնակ Տարոն Չախոյանի Ֆեյսբուքի էջում գրել էր. «Վարչապետը վաղ առավոտից աղետի գոտում է, կառավարական ամառանոց երթով գնացող Վազգեն Գալստանյանին սա քաջ հայտնի է: Հետևաբար երթով դեպի կառավարական ամառանոց գնալն այլ նպատակ չունի՝ քան սադրելը»։
Չախոյանն իր «կարճ խելքով» սա է ասում` Նիկոլը տանը չէ, գնում եք, որ ի՞նչ: Ու պարզ հարց է ծագում` եթե Նիկոլը տանը չէ, այս մենքական բանակը ինչո՞ւ են հավաքել, մեծ ծախսեր արել, բերել ամառանոցի մոտ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ