Սրբազանի, Քոչարյանի եւ դաշնակցականների հանդիպում չի եղել
ՆերքաղաքականԻշխանական և իշխանությանը հարող տելեգրամյան ալիքները ինֆորմացիա են տարածում, թե երեկ տեղի է ունեցել փակ հանդիպում Բագրատ սրբազանի, Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցականների մասնակցությամբ։ Ինչ-որ աղբյուրների հղում անելով, գրել են իբր նախատեսվող գործընթացների մասին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն այս կապակցությամբ պարզաբանել է.
«Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, այդ իսկ պատճառով արձագանքելն անիմաստ է»,- ասաց նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
