«Ժողովուրդ». Տարեկան 3,5 մլն դրամ աշխատավարձ և 25 մլն արժողությամբ բնակարան․ ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբոր հայտարարագիրը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի «հեղափոխության» ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Հայաստանում վարչապետի «քիփ», «վարչապետի մոտիկ», բաջանաղ, «վարչապետենց քուչի լավ տղա», սենց բաներ չեն լինելու, արագ տեմպերով միլիոնատեր դարձող «ախպեր» չի լինելու»:
Իշխանության գալուց կարճ ժամանակ անց, սակայն, Փաշինյանի եւ իր թիմակիցների աներձագները, քավորներն ու սանիկները, ընկերները, ինչպես նաեւ «մորաքրոջ հարսները» տարբեր պաշտոնների նշանակվեցին։ Նրանցից մեկն էլ Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն է, որը ամուսնուն նշանակել է իրեն հասարակական հիմունքներով օգնական, իսկ եղբորը՝ իր նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանի օգնական։
