Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Երկրի 12 միլիարդ դոլարի վարկ-պարտքերը` ազգակործան քաղաքականության հետեւանք. Մարգարյան

Թեմա

«Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ» կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ գնահատմամբ` լիբերալ-արմատական մոդելը այն ձեւաչափով, որը պարտադրվում է միջազգային համապատասխան կառույցների հայտնի դոնորների կողմից, մեր տեսակի երկրներին ծնկի բերելու համար է:

— Այդ կառույցների ներկայացուցիչներն այսօր էլ նստած են ԿԲ-ում, Ֆինանսների նախարարությունում եւ ուշադիր հետեւում են, որպեսզի այն բալանսները, որի պայմանավորվածություններով տալիս են այդ փողերը, չխախտվեն: Այդ վարկ-պարտքերն այսօր 12 միլիարդ դոլարի սահմաններում են, իսկ եթե ավելացնենք նաեւ կոնսոլիդացված պարտքը` տնային տնտեսությունների, բիզնեսի վարկը, այդ թիվը կրկնապատկվում է` հավասարվելով ՀՆԱ-ին, ինչը ազգակործան քաղաքականության հետեւանք է։ Գործող կառավարությունը 2018-ին եկավ ստրատեգիական փոփոխությունների լոզունգով, բայց առ այսօր ոչինչ չի արել։ Այս կաբինետի մոտ լավ է ստացվում պարտք վերցնելը, վարկային խեղդօղակն այսօր նաեւ կառավարության վզին է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ