Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Արդարադատության նախարարությունը Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ց

Վերլուծություն

Սկիզբը` այստեղ

Հայաստանի «արդարադատության նախարարություն» կոչված «կանտորան» որպես շրջանառվող կեղծ թեզերից 2-րդը ներկայացրել է հետեւյալը. «Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել»։

Վերոնշյալի կապակցությամբ նախարարության պատասխանը հետեւյալն է. «ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին»։

Այս դեպքում եւս նախարարությունը ստում է. նախ, «հայկական» եւ ադրբեջանական հանձնաժողովները սահմանազատման գործընթացում հանցավոր համաձայնությամբ են համաձայնեցրել բացառապես Ադրբեջանի շահերից բխող հին (1970- ական թվականների) եւ իրենց իրավական ուժը 1980-ականների վերջին կորցրած ինչ-որ քարտեզներ: Երկրորդ. այդ ովքե՞ր եւ ինչպե՞ս որոշեցին, որ ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա այս-այս քարտեզներն իրավական ուժ չունեն, իսկ այլ քարտեզներ իրավական ուժ ունեն… Եվ երրորդ՝ բնակավայրերի պատկանելության խնդիրը միայն քարտեզներով չէ, որ որոշվում է…

Եթե քարտեզներով առաջնորդվենք, ապա Աշաղի Ասկիպարա, Բաղանիս- Այրում, Ղըզլհաջըլի, Խեյրիմլի բնակավայրերն ու դրանց տարածքները, որոնք Նիկոլը եւ իր ոհմակն այժմ պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, 1918- 1920 թթ. գտնվել են Հայաստանի առաջին հանրապետության տարածքում, այդ թվականների Հայաստանի քարտեզում Ադրբեջանի Ղազախի դիմաց արտահայտված ընդարձակ հատվածում: Ավելին. նշված բնակավայրերն ու դրանց տարածքները գտնվել են նաեւ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում` ըստ 1926- 1927 թթ. հրատարակված քարտեզի, դա հասկանալու համար բավական է նկատի ունենալ թեկուզ միայն այն, որ նշված քարտեզի եւ համապատասխան ատլասի համաձայն, Հայաստանի տարածքը ոչ թե 29 743 քառ. կմ է, ինչպես այժմ նշված է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողի պաշտոնական կայքում, այլ` 30 948 քառ. կմ:

Եթե Արդարադատության նախարարությունը խնդրին իրավական տեսանկյունից է անդրադարձել, ապա պարտավոր էր նկատի ունենալ, որ ներկայիս Հայաստանը թե՛ Հայաստանի առաջին հանրապետության, թե՛ երկրորդ հանրապետության իրավահաջորդը համարելու դեպքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը եւ իր իշխանությունը Հայաստանի Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության ուժով իրավական պարտականություն ունեն վերոնշյալ հանրապետություններից (կամ, թեկուզ, հանրապետություններից մեկից) ներկայիս Հայաստանին փոխանցված իրավունքներին ու շահերին տեր կանգնելու:

Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի կողմից Ադրբեջանին հանձնելու համար նախապատրաստվող գյուղերից, օրինակ, Ներքին Ոսկեպարի (ադրբեջանական անվանումը՝ Աշաղի Ասկիպարա, Aşağı Əskipara) եւ հին Բաղանիսի (Բաղանիս Այրում) հայկական լինելը դուրս է որևէ կասկածից եւ ապացուցվում է մի շարք փաստերով:

«Աշաղի» բառն ադրբեջաներենում նշանակում է ներքին, իսկ «Ասկիպարան» ադրբեջանցիների կողմից հայկական «ոսկի» եւ «պար» բառերից բաղկացած մեր «Ոսկեպար» տեղանվան աղավաղված տարբերակն է: Ադրբեջաներենում «ոսկի» եւ «պար» բառեր գոյություն չունեն: Ըստ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանի` «ոսկի» բառը բնիկ հայկական բառ է: Ինչպես արդեն նշել ենք, ակնհայտ է, որ ադրբեջանցիները «Ոսկեպար» անվանման առաջին բաղադրիչի՝ «ոսկե»-ի առաջին ու վերջին տառերը փոխելով, բառն աղավաղելով, այն դարձրել են ասկի, իսկ երկրորդ բաղադրիչի՝ «պար»- ի վերջում հավելել «ա» տառը:

Հավելենք, որ մեր նախնիները բնակավայրը «Ոսկեպար» են անվանել Հայկական պար լեռնաշղթայի ՝ նմանությամբ եւ ելնելով նրանից, որ Ոսկեպարի շրջակայքում գտնվող լեռնաշղթայի (միմյանց հաջորդող լեռներից մեկի «ձեռքը» կարծես մյուսի «ուսին» լինի եւ այսպես հաջորդաբար, ինչպես մեր ազգային «Քոչարի» պարում պարողների ձեռքերը եւ ուսերը) վրա ծառերը կամ անտառներն աշնանը ոսկեգույն են դարձել:

Բնակավայրերի հայկական լինելը որեւէ կասկածի տեղիք չի տալիս, իսկ հիմա տեսնենք, թե Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1926- 1927 թթ. քարտեզից բացի, կա՞ն այլ հիմքեր՝ հիմնավորելու, որ խնդրո առարկա բնակավայրերից, օրինակ, Ներքին Ոսկեպարը ներկայիս Հայաստանի տարածքում է գտնվում:

«Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում առկա «Հայաստանի բնակավայրերի ցանկ»-ում՝ կազմված 2018թ. սկզբի դրությամբ, 978 համարի դիմաց նշված Ոսկեպար գյուղից բացի, 977 համարի դիմաց նշված է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի կազմում գտնվող Ասկիպար բնակավայրը՝ 41.0656859 լայնության եւ 45.0275946 երկայնության աշխարհագրական կոորդինատներով: Խոսքը հենց Ներքին Ոսկեպարի՝ ադրբեջանցիների կողմից Աշաղի Ասկիպարա անվանված եւ Նիկոլի կողմից ադրբեջանապատկան համարված բնակավայրի մասին է:

Ըստ նախարարության 2024թ. ապրիլի 29-ի «Ի պատասխան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ եւ հասարակությանը մոլորեցնող թեզերի» վերտառությամբ պատասխան հայտարարության` «ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները եւ բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն»:

Իրականությունը, սակայն, հետեւյալն է. Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի կողմից Ադրբեջանին հանձնելու համար նախապատրաստվող գյուղերից, օրինակ` Ներքին Ոսկեպար (ադրբեջանական անվանումը՝ Աշաղի Ասկիպարա) համայնքը, այսպես կոչված, «գորշ գոտում» (միաժամանակ եւ Հայաստանի ԶՈւ, եւ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության ներքո) գտնվելու պատճառով լինելով անմարդաբնակ, թեեւ ներառված չէ Տավուշի մարզի բնակավայրերի ցանկում, սակայն օրենքը բաղկացած չէ միայն ցանկից, եւ տվյալ համայնքը ներառված է օրենքում:

Դեռ 1995թ. նոյեմբերի 7-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հավելված 18.39-ով տրված է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի վարչական սահմանների նկարագրությունը:

Հավելվածում Ոսկեպար (Ասկիպար)-Կիրանց սահմանագծի վերաբերյալ նշված է, որ ««Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) եւ Կիրանց գյուղական համայնքների սահմանների հետ: Ոսկեպար (Ասկիպար)-Կիրանց սահմանագծի «Ը»- «Թ» հատվածի վերաբերյալ էլ նշված է, որ այդ հատվածով սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) եւ Բաղանիս գյուղական համայնքների սահմանների հետ:

Ընդգծում ենք՝ հստակ նշված է, որ սահմանագիծը «Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) եւ Կիրանց գյուղական համայնքների սահմանների հետ, «Ը»-«Թ» հատվածով՝ Ոսկեպար (Ասկիպար) եւ Բաղանիս գյուղական համայնքների սահմանների հետ, եւ ոչ թե պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), ինչպես նույն հավելվածում մինչ այդ Ոսկեպարի՝ արեւելքից «Ա»-«Բ» հատվածով Ադրբեջանին սահմանակցության վերաբերյալ է նշված: Այսպիսով արձանագրենք, որ ըստ վերոնշյալ օրենքի, եւ ի հակադրություն Նիկոլ հայադավի ու նախարարության ստերի, Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքը նշված է ՀՀ կազմում:

Ուշադրություն հրավիրենք նաեւ այն հանգամանքի վրա, որ Վերոնշյալ օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.39- ում («ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը») Ոսկեպար- Կիրանց սահմանագծի («Բ»-«Գ») նկարագրությունից բացի, առանձին տրված է նաեւ Ոսկեպար (Ասկիպար)-Կիրանց սահմանագծի («Գ»-«Դ») վերոնշյալ նկարագրությունը:

Որպեսզի անտեղյակ ընթերցողը չշփոթվի, ընդգծենք, որ Ոսկեպարը ներկայիս հայկական, հայաբնակ եւ Հայաստանի տարածք հանդիսացող Ոսկեպար համայնքն է, իսկ օրենքում նշված «Ոսկեպար (Ասկիպար)»-ը հայկական, Հայաստանի տարածք հանդիսացող եւ վերոնշյալ պատճառով անբնակ Ներքին Ոսկեպարն է (ադրբեջանական անվանմամբ՝ Աշաղի Ասկիպարան), որը Նիկոլն իր ոհմակի հետ հիմա տալիս է մեր թշնամուն:

Այն փաստը, որ Ոսկեպար (Ասկիպար)-Կիրանց սահմանագծի («Գ»-«Դ») նկարագրությունը ներառված է Ոսկեպար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ, իրավական արձանագրումն է նրա, որ Ոսկեպարը (Ասկիպար), այսինքն՝ Ներքին Ոսկեպարը, հայաստանապատկան է, գտնվում է ներկայիս Հայաստանի տարածքում, վարչական սահմաններում: Հետեւաբար, ինչպես Նիկոլը ս. թ. մարտի 31-ին Արտաշատում Արարատի մարզի ՔՊ-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ բնակավայրի ադրբեջանական աղավաղված անվանումն, իր հերթին, ավելի աղավաղելով, կեղծեց, թե ՀՀ-ում երբեք չի եղել Աշաղը Աքսիպարա անունով գյուղ, այնպես էլ Արդարադատության նախարարությունն է լկտիաբար կեղծել՝ հայտարարելով, թե «նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող»։

Ավելորդ չենք համարում վկայակոչել նաեւ նույն օրենքի բաղկացուցիչ մաս հանդիսացող հավելված 18.11- ը (Տավուշի մարզի Բաղանիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը), ըստ որի, Բաղանիս գյուղական համայնքը «Դ»-«Ե» հատվածով սահմանակից է «Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքին»։ Նույն հավելվածում Բաղանիս- Ոսկեպար սահմանագծի («Գ»-«Դ») նկարագրությունից բացի, առանձին տրված է նաեւ Բաղանիս-Ոսկեպար (Ասկիպար) սահմանագծի («Դ»- «Ե») սահմանագծի նկարագրությունը, ըստ որի, ««Դ»- «Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Բաղանիս եւ Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների սահմանների հետ»:

Դարձյալ ընդգծում ենք՝ օրենքում «Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է ոչ թե պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) հետ, այլ հստակ նշված է՝ «Բաղանիս եւ Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների սահմանների հետ»:

Ըստ նախարարության հիշյալ պատասխան հայտարարության` ««Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին»: Այո, դա այդպես է, սակայն միայն այն դեպքում, երբ պետական սահմանը որոշվում է առանց Հայաստանի տարածքի փոփոխության, իսկ եթե փոփոխության խնդիր է առաջանում, ապա օրենքից ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով:

Այսպիսով, դիմելով կեղծիքի եւ մանիպուլյատիվ հնարքի, նախարարությունը փորձում է քողարկել, որ Նիկոլը եւ իր ոհմակը, Հայաստանի Սահմանադրության ոտնահարմամբ, առանց մեր երկրի քաղաքացիների կամքը հարցնելու եւ այդ կամքի հետ հաշվի նստելու, Հայաստանի տարածքը նվիրում կամ վաճառում, միով բանիվ, հանձնում են հայերիս արտաքին թշնամուն, իրենց՝ հայադավների բարեկամին կամ հանցակցին (Ալիեւին, Ադրբեջանին):

Հետաքրքիր է՝ ի՞նչ է բարբաջելու Հայաստանի «արդարադատության նախարարություն» կոչված «կանտորան», երբ Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը (Բաղանիս Այրում) եւ մյուս երկու բնակավայրն ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո, Նիկոլը եւ իր ոհմակը կանցնեն ադրբեջանական կողմի հետ իրենց հանցավոր գործարքի 2-րդ մասի կատարմանը, այսպես կոչված, «անկլավները»՝ դարձյալ վերոնշյալ օրենքի համաձայն, ՀՀ տարածքում, Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (ադրբեջանական անվանումը՝ Քյարքի), Տավուշի մարզում գտնվող Վերին Ոսկեպարը եւ մյուս երկու բնակավայրն իրենց տարածքներով Ադրբեջանին հանձնելուն: Էլի ասելու է, թե դրանք Հայաստանի տարածքի մաս չե՞ն կազմում… Իհարկե, չի՛ կարող, որովհետեւ, օրինակ, Տիգրանաշեն գյուղը օրենքում (Հավելված 2) միանգամայն հստակ կերպով ներառված է Արարատի մարզի բնակավայրերի ցանկում: Վերին Ոսկեպարը, որը 1986թ. դրությամբ եղել է ՀԽՍՀ տարածքում, նույնպես ներկայիս Հայաստանի տարածքում է: Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ինչպես են վարվելու…

Շարունակելի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված