Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

Ամսի 26-ի հանրահավաքի մասին կխոսեմ ուղիղ եթերով, բայց, մինչ այդ, ասեմ, որ կիրակի օրը մենք կլինենք հրապարակում

Ներքաղաքական

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.

«Ժողովո՛ւրդ ջան, երկամսյա ապօրինի կալանքից հետո առաջին գրառումս ուզում եմ սկսել մեծագույն շնորհակալություններով բոլոր էն մարդկանց, որոնք էս ընթացքում իրենց աջակցությամբ մեզ ջերմացրել են: Էդ ջերմությունը ցանկացած քաղբանտարկյալի համար անհրաժեշտ առանցքային նշանակություն ունի, ու մենք երևի էս ընթացքում ստացել ենք էդ ջերմության ամենամեծ չափաբաժիններից մեկը: Մեր ընկերներից մինչև շարքային քաղաքացիներ, մեր քաղաքական համախոհներից մինչև մարտավարական հակասություններ ունեցողներ մեր կողքին են եղել էս 2 ամսվա ընթացքում։

Մենք հասկացանք, որ մեր ստեղծածն ունի արժեք՝ «Իմնեմնիմին» սիրեցիք, ու մեր ընկերները իրենց ջանքերով այն պահեցին եթերում, ու, չնայած, մեզ դատարանով արգելված է վարել մեր փոդքասթը, ուզում եմ ասել, որ «Իմնեմնիմին» շարունակելու է լինել եթերում: Մենք շարունակելու ենք ակտիվ քաղաքական և հանրային գործունեությունը, լինելու ենք փողոցում, տաղավարում և հրապարակներում: Մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող կոտրել, անգամ բռնապետական մանր դրսևորումներով խուլիգանապետերն ու բանտերը: Հայ ժողովուրդը շատ շուտով թոթափելու է իր պատմության ամենախայտառակ էջերն ու վերականգնելու է իր արժանապատվությունը, կհանդիպենք Երևանի և մարզերի փողոցներում...

Հ.Գ. Ասում են՝ Բագրատ Սրբազանին հանդիպողների վրա քրեական գործեր են հարուցում ու կալանավորում, դե ես ու Վազգենն էլ, որ արդեն բազմաթիվ քրեական գործեր ունենք և արդեն կալանավորվել էինք, «հանգիստ խղճով» հանդիպեցինք Սրբազանին: Անձամբ տեսանք Սրբազանի վճռականության և անձնազոհության պատրաստակամությունը: Ամսի 26-ի հանրահավաքի մասին կխոսեմ ուղիղ եթերով, բայց, մինչ այդ, ասեմ, որ կիրակի օրը մենք կլինենք հրապարակում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ