Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Գոռալով երկիր չեն փրկում. Տիգրան Սուչյան

Տեսանյութեր

Ջազ երաժշտությանը կարելի է ասել քմահաճ է. այն ոչ բոլորն են լսում եւ ընկալում: Նրա բնորոշ գծերից են իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան եւ ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով եւ առանձնահատկություններով արեւմտաաֆրիկյան (սեւամորթների) եւ արեւմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։ «Իրավունք»-ը Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար, «Դիալոգ» պրոջեքթի հիմնադիր, ջազ երաժիշտ, շեփորահար ՏԻԳՐԱՆ ՍՈՒՉՅԱՆԻ հետ փորձել է բացել որոշ գաղտնիքներ ոչ միայն ջազի մասին:

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎԵԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ»

Պարոն Սուչյան, որքանո՞վ է այժմյան երիտասարդությունը հետաքրքրված ջազով:

— Հուրախություն բոլորիս՝ Առնո Բաբաջանյանի անվան պետական քոլոջում, որտեղ դասավանդում եմ՝ ներկա պահին 30-35 ուսանող կա: Ստացվեց այնպես, որ տնօրենի հրավերով այս տարի դասավանդում եմ քոլեջում: Ստեղծեցինք նվագախումբ, ու արդեն առաջին համերգն էր այդ խմբի տեղի  ունեցել: Հրաշալի համերգ էր: Լավ երիտասարդներ կան, ու կամաց-կամաց փորձում ենք նրանց ներգրավել ժամանակակից երաժշտության մեջ, եւ դա ստացվում է: Առհասարակ, երաժշտության հետ առնչվելն իրենից պահանջում է բազմապրոֆիլ մտածելակերպ: Ջազ երաժշտությունը ժամանակակից երաժշտության հիմքն է՝ դասական երաժշտության շարունակությունը, որն առավել ընդլայնված է: Ինչու ոչ, նաեւ շատ ուղղություններ կան, եւ չի կարելի բացառել, թե՝ սա չի կարելի նվագել, նա չի կարելի: Ոչ, պետք է ամեն բան նվագել, միակ պայմանը` որ դա լինի որակով:

Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ հիմա ընդլայնվել է ջազ ունկնդրողների լսարանը:

— Այո, մի սերունդ է մեծանում, ովքեր լսում են, սիրում, անգամ՝ ստեղծագործում: Ինչու ոչ, նաեւ տեսնում են, որ դա նախ աշխատանք է, որով հնարավոր է ապրել: Ու եթե դա անում ես որակով, ապա դա ընկալելի եւ ցանկալի կլինի շատերի համար:

Որքանով տեղյակ ենք, սկզբում Դուք երգել եք, ինչո՞ւ որոշեցիք երգը փոխարինել շեփորով:

— Մարդու առաջին գործիքը` իր կոկորդն է: Եթե ցանկանում ես մի բան նվագել, սկզբում երգում ես, այնուհետ փոխարինում գործիքով: Այո՛, սկզբում երգել եմ, ընդ որում՝ երկար տարիներ:

«Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱՅՆ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵԼ ԲԻԶՆԵՍՈՎ»

Ձեր կողմից հիմնված «Արցախիկներ» խումբն ի՞նչ ճակատագրի արժանացավ:

— Հիմա բոլորը զբաղված են՝ առանձին-առանձին երգում են, սովորում են, կամ այլ մասնագիտություն են ընտրել: Ամենից կարեւորը այն էր, որ պատերազմի ժամանակ ծանոթացա երեխաների հետ, եւ իրենց հոգեբանորեն աջակցել էր պետք, քանի որ տեղահանվեցին: Ընկերներս ծանոթացրին ինձ նրանց հետ, ու միասին որոշեցինք ստեղծել այդ գեղեցիկ խումբը: Նրանք շատ էին ցանկանում նորից վերադառնալ Արցախ՝ հյուրախաղերի... Շատ հաճախ եմ ասում, որ պատերազմի ժամանակ մարդ չպետք է դադարի ստեղծագործել: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով՝ հացթուխը պիտի շարունակի իր աշխատանքը, կոշկակարն՝ իր, երաժիշտն՝ իր: Շատերի մոտ կա մի կարծրատիպ, որ երաժշտությունը միայն քեֆ-ուրախության համար է: Բոլորովին, երաժշտությունը` արվեստի ճյուղ է, ինչպես նկարչությունը, քանդակագործությունը եւ այլն: Հակառակը՝ պետք է հենց այդ պահին առավել մեծ թափով զբաղվել երաժշտությամբ, որովհետեւ դա ինքնություն է: Մշակույթն է պահել մեզ դարերով: Ստեղծագործ մարդիկ չեն կարող չստեղծագործել: Իսկ ո՞վ է ասում, որ պատերազմի ժամանակ միայն պետք է զբաղվել բիզնեսով, առեւտրով: Խոսքերով ու գոռալով` չեն սիրում հայրենիքը: Կան մարդիկ, ովքեր լուռ են անում իրենց աշխատանքը, բայց առավել նվիրված են հայրենիքին:

Առհասարակ, ի՞նչ է կատարվում այժմ մեր մշակույթի հետ, «հիմա մշակույթի ժամանակը չէ» ասողների պատճառով արդյոք վտանգի տակ չէ մեր մշակույթը:

— Աշխարհում կա տենդենց, որը տանում է պրիմիտիզմի՝ միայն մենք չենք: Գոնե Հայաստանում կան բաներ, որ դեռ պահպանվում է: Կա մի սերունդ՝ մեծ սերունդը, շատ պահպանողական է եւ խանդով է վերաբերվում երիտասարդ սերնդին, ասելով, մի՛ կպեք Կոմիտասին, մի՛ կպեք այլ արժեքներին: Սակայն նոր բան ստեղծելու համար հիմք է պետք: Հին սերնդի եւ նոր սերնդի այս կոնֆլիկտն ակամայից բերում է անդունդի: Նման կերպ երիտասարդը կկտրվի արմատից, ու մշակույթի փոխանցման պահը բաց կթողնվի: Ընդհանրապես շատ մեծ կապ ունի, թե ով է մատուցում երաժշտությունը սերնդին եւ ինչ կերպ՝ դա կլինի ուսուցիչ, շրջապատ, դպրոց եւ այլն: Կարեւոր է ճիշտ մատուցումը, մեթոդաբանությունը, նաեւ չի կարելի շատ կատեգորիկ լինել: Ազատությունն այս հարցում կարեւոր է:

Ովքե՞ր են հայաստանյան ջազմենների շարքում նշանակալի անունները

— Մենք շատ լավ ու հզոր ջազմեններ ունենք՝ Մարտին Վարդազարյան, Կոնստանտին Օրբելյան, Դավիթ Ազարյան, Արմեն Թութունջյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Մարտիրոյան, Խաչիկ Սահակյան եւ շատ-շատ այլ երիտասարդներ, որ հիմա ջազային մշակույթը Հայաստանում արագ տեմպերով են զարգացնում: Հենց «Ուլիխանյան» ակումբը, որը ջազային դպրոցներից ամենաջազայինն է, զարգացնում է ջազը երիտասարդների մեջ, առաջացնելով հետաքրքրություն, սեր դեպի այդ մշակույթը: Եվ երիտասարդների հոսքն օր օրի ակումբ մեծ թվով ավելանում է:

«ՆՎԱԳԵԼ ԿԱՄ ԵՐԳԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՃԻՇՏ ՉԷ, ԱԶՆԻՎ ՉԷ՛»

Որպես դասախոս, որպես երաժիշտ, ինչպիսի՞ն կլինի Ձեր խորհուրդը երիտասարդներին:

— Թող շատ սիրեն երաժշտություն: Չափազանց կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի ծնունդ ունի այդ նախընտրած երաժշտությունը: Ամենից կարեւորը, որ ճանաչեն իրենց արմատները, որովհետեւ համաշխարհային մշակույթի մեջ՝ երաժշտական մշակույթում յուրահատուկ է նա, ով իր արմատները լավ գիտի, լինի դա եկեղեցական երաժշտություն, 3-5-րդ դարից եկած երաժշտություն, թե՝ ժամանակակից, պետք է հստակ իմանալ եւ ուսումնասիրել երաժշտության ակունքները: Դա բերում է մեծ պաշարի, որն օգնում է հետագայում զբաղվել ցանկացած ոճի երաժշտությամբ՝ լինի ռոք, էստրադա, թե մեկ այլ երաժշտական ոճ: Կարեւորը՝ չնվագեն թշնամու երաժշտությունը: Ասել` այսինչ ազգը մեր թշնամին է, բայց նվագել, կամ երգել թուրքական երաժշտություն, այն վերագրելով հայկականի, ճիշտ չէ, ազնիվ չէ՛: Կրկին վերադառնում ենք նույն խոսքիս, որ երեխան պետք է ստանա երաժշտական ճիշտ դաստիարակություն հենց մանկապարտեզից, այնուհետ դպրոցից, էլ չեմ խոսում ընտանիքի մասին: Թուրքական երաժշտության տակ երգող-պարող մարդիկ հետո կանգնում, ասում են՝ թուրքն իմ թշնամին է:

Հաճախ շատերը քմծիծաղով ասել են, որ Բեթհովենի երաժշտության տակ չեն կարող հարսանիք անել, պիտի պարեն ռաբիս ոճի երաժշտության տակ:

Եթե ցանկություն լինի, ապա կլինի նաեւ Բեթհովինի երաժշտության տակ հարսանիք անել, նաեւ հայկական ժողովրդական երաժշտության տակ կարող են պարել, հոգեւոր երաժշտությամբ էլ կլինի հարսանիք, միայն ցանկություն լինի: Այստեղ որակն ու դաստիարակությունն է կարեւոր: Ինչ էլ անեն, պետք է անեն ազնիվ, որակով եւ խիստ պրոֆեսիոնալ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված