Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են 5 տարբեր առաջնությունները ներկայացնող ակումբներ, հայտնում է «Матч ТВ»-ն։
Այդ ակումբներն են` իտալական «Բոլոնիան», գերմանական «Վերդերը», Մոսկվայի «Դինամոն», ֆրանսիական «Մարսելը» և իսպանական «Սելտան»:
Աղբյուրի փոխանցմամբ որոշ մասնագետներ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար կապ են հաստատել մոսկովյան ակումբի հետ, սակայն, ռուսական ակումբն այս պահին ոչ մի ակումբի հետ բանակցություններ չի վարում:
Transfermarkt-ը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
Իսկ «Լոկոմոտիվը» պատրաստ է Թիկնիզյանին բաց թողնել նվազագույնը 10-12 միլիոն եվրոյով: