Wolrd Challange Cup. Դավթյանը, Ավետիսյանն ու Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչ
Սպորտ![Wolrd Challange Cup. Դավթյանը, Ավետիսյանն ու Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչ](/timthumb.php?src=disc/23-05-24/176860e2a833a0b62b7ca76236799758.jpg&w=780)
Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challenge Cup մրցաշարում Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում վաստակած 14,100 միավորով անցել է եզրափակիչ փուլ։
Մեր մյուս մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն օղակներ վարժությունում վաստակել է 14,700 միավոր և նույնպես դուրս է եկել եզրափակիչ փուլ։