Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«8-0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՆԱՐԵԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սպորտ

Վերջերս Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնության ժամանակ արծաթե մեդալ է նվաճել մարզական սամբոյի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների արդեն փոխչեմպիոն, Երիտասարդների Աշխարհի բրոնզե մեդալակիր, ծնունդով Լոռու մարզի Վանաձոր քաղաքից ՆԱՐԵԿ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ։

Iravunk. com-ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ։

- Ողջույն, Նարեկ։ Շնորհավորում ենք այս նվաճման առթիվ։

- Շատ շնորհակալ եմ ։ 64 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Ընդհանուր չորս գոտեմարտ ունեցա։ Մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթեցի ազգությամբ բուլղարացի մրցակցիս, երկրորդ գոտեմարտի ժամանակ էլ բացարձակ առավելությամբ 8։0 հաշվով հաղթեցի թուրք հակառակորդիս, կիսաեզրափակչում 2։0 հաշվով հաղթեցի Սերբիայի ներկայացուցչին, ափսոս եզրափակչում պարտվեցի ադրբեջանցի մրցակցիս։ Ամենադժվարը կարող եմ համարել սերբ մրցակցիս հետ գոտեմարտը։ Շատ լավ էի պատրաստվել այս Եվրոպայի առաջնությանը ու շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան, հատկապես թուրքին հաղթելուց հետո։ Իսկ եզրափակչում ադրբեջանցի մրցակցիս պարտվելու հիմնական պատճառը կարող եմ համարել գերհոգնածությունը։ Քանի որ երեք հաղթական գոտեմարտեր էի անցկացրել ու բավականին դժվար էր։ Սրանից առաջ վնասվածքներ ունեի, ապաքինվեցի ու մասնակցեցի այս Եվրոպայի առաջնությանը։ Ուստի, գոհ եմ իմ ցուցաբերած արդյունքից, կաշխատեմ էլ ավելի լավ պարապել, որպեսզի հաջորդ անգամ ոսկե մեդալ նվաճեմ։

- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

-Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

 

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ