Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիան Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ) Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանը Ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոց Bloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարություն ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Ժամանակը կգա կտեսնեք, որ ես ճիշտ էի, շատերը` սխալ. Շարմազանով

Թեմա

Լայն քննարկման առարկա դարձավ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ գրառումն այն մասին, որտեղ նշել էր, որ համախմբվելու չունի 2016-ին ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի», Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների, Շուշին ու Հադրութը, Լաչինն ու Աղավնոն, Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ, Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների, Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։ Այս մասին զրուցել ենք նրա հետ:

— Բագրատ սրբազանի շարժմանը սատարող որոշ ուժեր սվիններով ընդունեցին Ձեր վերոնշյալ հայտարարությունը, որտեղ նաեւ շեշտել էիք, թե ձեւական համախմբման կարիք չունեք: Ի՞նչ կասեք այս մասին:

— Մեկնաբանելու ոչինչ չկա: Իմ գրառման մեջ շատ հստակ ամեն ինչ ասել եմ եւ ցավում եմ, եթե որոշ մարդկանց մոտ ցնծության կամ այլ զգացումներ են առաջացել: Ասել եմ այն, ինչ մտածում եմ: Եվ ամենակարեւորը` ասել եմ, որ ես գաղափարական եւ արժեքային միասնության ու համախմբման կողմնակից եմ ու, Աստված տա, սրբազան շարժումը հաջողի, հաղթանակի եւ ծառայի Հայաստանի, հայ ժողովրդի ու Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցու նպատակներին:

— Ի դեպ, Ձեր հայտարարությանը ծավալուն անդրադարձ էր կատարել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը…

— Միայն մի բան կասեմ` երբ ես ու իմ ընկերները, իմ կուսակցությունը պայքարում էր նիկոլիզմի դեմ, բնակչության 95 տոկոսն ու քաղաքական ուժերի 90 տոկոսը Նիկոլ Փաշինյանի ջատագովներն էին: Իմ ասածը կարող է մեկն ընդունի, մեկը չընդունի: Ցավում եմ, եթե ազնիվ մարդկանց մոտ տարընթերցումների առիթ է տվել իմ խոսքը, բայց ես չեմ պատրաստվում պղտոր ջրում ձուկ որսալ: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ, ընդ որում` շատ պարզ ու հստակ: Դրա գլխավոր մեսիջը մեկն է`միավորումը պետք է լինի գաղափարական եւ արժեքային, մենք սատարում ենք նիկոլիզմի դեմ պայքարին եւ մասնավորապես` այս շարժմանը, բայց ես դեմ եմ արհեստական միասնություններին: Ժամանակը կգա, կտեսնեք, որ ես ճիշտ էի, շատերը` սխալ: Բայց ես ամբիցիա ու ինքնահաստատվելու խնդիր չունեմ, որ ես ցույց տամ` ես ճիշտ էի, մնացածը` սխալ: Ես էլ սխալական մարդ եմ: Պարզապես, իմ եւ շատ մարդկանց քաղաքական տարբերությունը մեկն է, որ ես հասկանում եմ իմ սխալական լինելը, ինչպես ցանկացած մարդ, իսկ շատերն իրենց արդեն հրեշտակներ են պատկերացնում, մանավանդ` այսօրվա իշխանության կազմում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե«Ուսուցչի օրվան» նվիրված հաղորդման ընթացքում խոսվում էր՝«դասից թռնել», «թույն դասատուներ», խոսույթի մասին. Արմեն ՀովասափյանԻմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունըՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ Պապոյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված