Մեր պայքարը շարունակվում է. «Կամք»-ականները` կրկին լինելու են կառավարության դիմաց
Ներքաղաքական![Մեր պայքարը շարունակվում է. «Կամք»-ականները` կրկին լինելու են կառավարության դիմաց](/timthumb.php?src=disc/22-05-24/805e008fc72b0e903d3fc5f5e673732e.jpg&w=780)
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի, անկախ նրանից, որ նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը դատարանի որոշմամբ գտնվում է տնային կալանքի տակ, «Կամք»-ականները վաղը բողոքի ակցիա են իրականացնելու ՀՀ կառավարության դիմաց:
«Հայրենակիցներ, մեր պայքարը շարունակվում է եւ շարունակվելու է մինչեւ գործող իշխանության հեռացումը։ Այսպիսով, հանդիպում ենք վաղը` մայիսի 23֊ին, ժամը` 11։00֊ին Կառավարության շենքի մոտ (Մելիք Ադամյան փողոց)։ Հիշեցնենք որ այդ ժամերին շենքում կառավարության նիստ է ընթանում», - ասված է հայտարարությունում։