Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Ինչ հետեւանքներ կունենա Ռաիսիի ուղղաթիռի կործանումը

Միջազգային

Ե­րեկ Ի­րա­նը վեր­ջին հրա­ժեշ­տը տվեց նա­խա­գահ Ռաի­սիին եւ ուղ­ղա­թի­ռա­յին ա­ղե­տի մյուս զո­հե­րին: Այ­սինքն, նախ­նա­կան շո­կա­յին փուլն ան­ցած է, եւ հի­մա ա­ռա­ջին պլան է գա­լիս կա­րե­ւո­րա­գույն մեկ հարց, որն ա­մե­նաու­ղիղ ազ­դե­ցութ­յու­նը կա­րող է ու­նե­նալ ողջ տա­րա­ծաշր­ջա­նի, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի վրա: Այն է՝ տե­ղի ու­նե­ցածն ի՞նչ ազ­դե­ցու­թուն կու­նե­նա Ի­րա­նի կուր­սի եւ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վրա:

ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

­Թե ինչ է հի­մա ա­նե­լու Ի­րա­նը, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին կախ­ված է մեկ այլ հար­ցից՝ ո՞րն էր վթա­րի պատ­ճա­ռը, տեխ­նի­կա­կան խնդիր­նե՞­րը, թե՞ նա­խա­գա­հա­կան ուղ­ղա­թիռն այս կամ այն տար­բե­րա­կով հար­ձակ­ման է են­թարկ­վել: Դա­տե­լով Ի­րա­նից ե­կող տար­բեր ազ­դակ­նե­րից, այս նախ­նա­կան փու­լում Թեհ­րա­նը փոր­ձում է կրքե­րը չթե­ժաց­նել՝ ա­ռա­ջին պլա­նում թող­նե­լով տեխ­նի­կա­կան եւ բնակ­լի­մա­յա­կան պատ­ճառ­նե­րով վթա­րի տար­բե­րա­կը: Ս­րա տակ կա նաեւ այն տրա­մա­բա­նութ­յու­նը, թե Ռաի­սիին սպա­նե­լու ի­մաս­տ չկար: Այ­սինքն, Ի­րանն այն եր­կի­րը չէ, որ նա­խա­գա­հին սպա­նե­լով, հնա­րա­վոր է այն­պի­սի սուր ճգնա­ժամ ստեղ­ծել, ո­րից կկա­րո­ղա­նան օգտ­վել ար­տա­քին ու­ժե­րը: Նախ, ի­րա­կա­նում Ի­րա­նի նա­խա­գա­հը, ինչ­պես հայտ­նի է, ա­մե­նե­ւին էլ այդ երկ­րի գե­րա­գույն իշ­խա­նութ­յու­նը չէ: Երկ­րոր­դը. նա­խա­գա­հի եւ հիմ­նա­կան փո­փո­խութ­յան հար­ցը հստակ կար­գա­վոր­ված է ի­րա­նա­կան օ­րենսդ­րութ­յամբ. Ռաի­սիի եւ ԱԳ նա­խա­րար Աբ­դո­լահ­իա­նի մահ­վան լու­րը պաշ­տո­նա­պես հաս­տատ­վե­լուն պես նրանց լիա­զո­րութ­յուն­նե­րը ա­րա­գո­րեն փո­խանց­վե­ցին փոխ­նա­խա­գահ Մո­համ­մադ Մոհ­բա­րին եւ նա­խա­րա­րի քա­ղա­քա­կան հար­ցե­րով տե­ղա­կալ Ա­լի Բա­ղե­րի Կա­նին: Եր­կուսն էլ բարձ­րա­կարգ գոր­ծիչ­ներ են, նույն քա­ղա­քա­կան կուր­սի հա­մոզ­ված հե­տե­ւորդ­ներ: Սահ­ման­ված ժամ­կե­տում կլի­նեն ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ, կընտր­վի նոր նա­խա­գահ, կձե­ւա­վոր­վի նոր կա­բի­նետ: Այ­սինքն, երկ­րի կա­ռա­վար­ման հար­ցում ցնցում­ներ պար­զա­պես չեն կա­րող ա­ռա­ջա­նալ: Այ­սինքն, նման հե­ռան­կարն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, ին­չո՞ւ պետք է ինչ-որ ուժ մտա­ծեր Ռաի­սիի եւ մյուս­նե­րի սպա­նութ­յան մա­սին: Ա­յո, նախ­նա­կան տրա­մա­բա­նութ­յամբ այս­պես է, դա էլ ա­ռա­ջին պլան է բե­րում տեխ­նի­կա­կան վթա­րի գա­ղա­փա­րը: Միայն թե այս­տեղ մեկ մեծ «բայց» կա…

Վի­ճա­կագ­րութ­յու­նը, ինչ­պես ա­սու­մ են, մո­տա­վոր գի­տութ­յուն է, թեեւ շատ հա­ճախ ու­շագ­րավ հե­տե­ւութ­յուն­նե­րի եւ մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս: Կոնկ­րետ դեպ­քում, վեր­ջին եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում ֆիքս­վել են մի շարք փաս­տեր, ո­րոնք երբ ի­րար կողք ես դնում, ա­պա ստիպ­ված ես մտա­ծել կա´մ տես­կա­նո­րեն քիչ հնա­րա­վոր պա­տա­հա­կա­նութ­յուն­նե­րի շար­քի, կա´մ­ էլ՝ կոնկ­րետ սցե­նա­րի մա­սին: Հի­շեց­նենք փաս­տե­րը.

­Մա­յի­սի 7. Սաուդ­յան Ա­րա­բիա­յի թա­գա­ժա­ռանգ ար­քա­յազ­նի դեմ մա­հա­փորձ:

­Մա­յի­սի 13. Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը շտապ խորհր­դակ­ցութ­յուն է հրա­վի­րում հնա­րա­վոր ռազ­մա­կան հե­ղաշրջ­ման մա­սին նա­խազ­գու­շա­ցու­մից հե­տո:

­Մա­յի­սի 15. Ս­լո­վա­կիա­յի վար­չա­պետ Ռո­բերտ Ֆի­կո­յի դեմ մա­հա­փորձ:

­Մա­յի­սի 16. Սեր­բիա­յի նա­խա­գահ Վու­չի­չին սպա­նե­լու ծրագ­րե­րի մե­ղադ­րան­քով քա­ղա­քա­ցի է ձեր­բա­կալ­վել։

­Մա­յի­սի 19. Ռաի­սիի ուղ­ղա­թի­ռի վթա­րը:

­Պա­տա­հա­կա­նութ­յո՞ւն է այս ա­մե­նի նման հա­մընկ­նու­մը, պա­տա­հա­կա­նութ­յո՞ւն է, որ այդ բո­լոր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը կապ­ված են ռուս-չի­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի կողմ­նա­կից­նե­րի հետ:

­Մեկ այլ նման փաս­տե­րի շարք: Մա­յի­սի 18-ին այդ պա­հին դեռ Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի քա­ղա­քա­կան հար­ցե­րով տե­ղա­կալ Ա­լի Բա­ղե­րի Կա­նին հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց՝ BRICS երկր­ներն ակ­տի­վո­րեն աշ­խա­տում են են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղծ­ման ուղ­ղութ­յամբ՝ միութ­յան միաս­նա­կան ար­ժույ­թի ներդր­ման հա­մար, ո­րը կփո­խա­րի­նի դո­լա­րա­յին վճա­րում­նե­րը: Դ­րա­նից մեկ օր անց կոր­ծան­վեց Ի­րա­նի նա­խա­գա­հի ուղ­ղա­թի­ռը։ Ու այս­տեղ միան­գա­մայն տե­ղին է հի­շեց­նել. Լի­բիան քանդ­վեց այն բա­նից  հե­տո, երբ Քա­դա­ֆին պատ­րաստ­վում էր ներ­մու­ծել ոս­կե դի­նա­րը, Ի­րա­քը՝ երբ Հու­սեյ­նը հայ­տա­րա­րեց նավ­թի հա­մար վճա­րե­լիս դո­լա­րից հրա­ժար­վե­լու մա­սին: Այս ա­մե­նը պար­զա­պես պա­տա­հա­կա­նութ­յուն­նե՞ր են:

­Վե­րա­դառ­նանք «բայց»-ին՝ ի­րա­կա­նում կա­րե­լի՞ է Ռաի­սիի սպա­նութ­յու­նը հա­մա­րել ո­րե­ւէ մե­կին ո­րե­ւէ բան չտվող ակ­ցիա, ե­թե դա չի ազ­դե­լու Ի­րա­նի ներ­քին ի­րա­վի­ճա­կի վրա: Բայց չէ՞ որ հար­ցը միայն ներ­քին ի­րա­վի­ճա­կը չէ, այլ, դրա­նից էլ ա­ռաջ` ար­տա­քին: Օ­րի­նակ, ի՞նչ ի­մաստ կա­րե­լի էր տես­նել, երբ դեռ միայն վեր­ջերս Նե­թան­յա­հուն հրա­մա­յեց հրթի­ռա­յին հար­ված հասց­նել Դա­մաս­կո­սում ի­րա­նա­կան հյու­պա­տո­սութ­յա­նը. մեկ ի­մաստ կա, դրա­նով հնա­րա­վո­րութ­յուն կար Ի­րա­նին ներ­քա­շել պա­տե­րազ­մի մեջ: Չս­տաց­վեց: Ու հի­մա, ե­թե պարզ­վի, որ Ռաի­սիի ուղ­ղա­թի­ռի հետ կապ­վա­ծը կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յան արդ­յուն­քում է, պա­տե­րազ­մը կդառ­նա ան­խու­սա­փե­լի: Դա, բնա­կա­նա­բար, պարզ հաս­կա­նում են նաեւ Թեհ­րա­նում, եւ, ըստ ա­մե­նայ­նի, պա­տա­հա­կան չէ, որ դեռ ակ­նարկ­նե­րի մա­կար­դա­կով ա­ռաջ են տա­նում տեխ­նի­կա­կան վթա­րի վար­կա­ծը: Նախ, ան­հեր­քե­լի հիմ­նա­վո­րում­ներ են պետք վթա­րի պատ­ճառ­նե­րի մա­սով. անուղ­ղա­կի հիմ­նա­վո­րում­նե­րը շատ են, բայց դրանք, այս­պես ա­սած, ա­պա­ցու­ցո­ղա­կան նշա­նա­կութ­յուն չու­նեն: Հս­տակ ա­պա­ցույց­նե­րի դեպ­քում էլ կա այն հար­ցը, թե պե՞տք է, թե­կուզ հա­նուն նա­խա­գա­հի հի­շա­տա­կի, գնալ մեծ պա­տե­րազ­մի, երբ ներ­կա պա­հին նման պա­տե­րազ­մը մի­գու­ցե ա­մե­նա­շա­տը Նե­թան­յա­հու­ին է պետք, ա­վե­լի կոնկ­րետ՝ գլո­բալ թի­մին, ո­րին նա ներ­կա­յաց­նում է, եւ ո­րը ներ­կա զար­գա­ցում­նե­րի պա­րա­գա­յում ծանր պար­տութ­յան է դա­տա­պարտ­ված:

ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ՈՐՈՇՎՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Դժ­վար չէ նաեւ պատ­կե­րաց­նե­լը, թե Նե­թան­յա­հու­ի ին­չին է պետք տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազ­մը: Այն, որ Նե­թան­հա­յու­ի (եւ նրա պաշտ­պա­նութ­յան նա­խա­րարի) ձեր­բա­կա­լութ­յան հար­ցը՝ փաս­տա­ցի ցե­ղաս­պա­նութ­յան մե­ղադ­րան­քով, մտել է Մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րան (ՄՔԴ), դա նրա հա­մար լրջա­գույն ազ­դակ է: Այ­սինքն, նա ոչ միայն կա­րող է կյան­քի մնա­ցած մասն անց­կաց­նել բան­տում՝ ցե­ղաս­պա­նի խա­րա­նը ճա­կա­տին, այլ դա էա­պես կփո­խի Իս­րա­յե­լի ներ­կա քա­ղա­քա­կան կուր­սը, եւ մեծ հարց է, թե որ­պես պե­տութ­յուն, կշա­րու­նա­կի՞ գո­յա­տե­ւել: Հարց, որն ան­գամ հրեա­կա­նութ­յան գլո­բալ լի­դեր­նե­րի մոտ է վե­ճե­րի ա­ռիթ դար­ձել. պե՞տք է Իս­րա­յե­լը պա­հել, այն էլ նման ծանր տա­րա­ծաշր­ջա­նում, թե՞ ա­վե­լի հար­մար է պե­տութ­յու­նը լու­ծա­րել եւ շա­րու­նա­կել աշ­խար­հեվ մեկ տա­րա­լուծ­ված գո­յա­տե­ւու­մը: Կա նաեւ այլ վայ­րում Իս­րա­յել ստեղ­ծե­լու վար­կա­ծը, այդ թվում՝ ներ­կա Ուկ­րաի­նա­յի ա­րեւմտ­յան հատ­վա­ծում եւ այլն:

Ա­մեն դեպ­քում, Նե­թան­յա­հու­ի, այ­սինքն՝ նաեւ նշված գլո­բալ հար­ցադ­րում­նե­րի հետ կապ­ված ու­շագ­րավ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել ՄՔԴ-ի շուրջ: Այն, որ այս դա­տա­րան կոչ­վա­ծը, կրկնենք, ե­ղել է ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի եւ, ա­ռա­ջին հեր­թին` ԱՄՆ-ի ուլտ­րա­լի­բե­րա­լիստ­նե­րի կա­յուն վե­րահս­կո­ղութ­յան տակ, հիմ­նա­վո­րում է թե­կու­զեւ Պու­տի­նի կա­լա­նա­վոր­ման հայտ­նի ո­րո­շու­մը: Բայց ա­հա, Նե­թան­յա­հու­ի հետ կապ­ված, ԱՄՆ-ից ե­կավ թեեւ ակն­հայտ ա­պօ­րի­նի, սա­կայն սպա­սե­լի ար­ձա­գանք: Նախ, նման ո­րոշ­մա­նը ծայ­րա­հեղ կոշտ դեմ ար­տա­հայտ­վեց Բ­լին­քե­նը, ա­պա` Բայ­դե­նը: Հա­ջոր­դեց ԱՄՆ Կոնգ­րե­սի խոս­տու­մը` պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նի ղե­կա­վա­րութ­յան դեմ, ե­թե վեր­ջինս Նե­թան­յա­հո­ւին կա­լա­նա­վո­րի: «Կոնգ­րեսն ու­սում­նա­սի­րում է բո­լոր տար­բե­րակ­նե­րը, նե­րառ­յալ պատ­ժա­մի­ջոց­նե­րը, պատ­ժե­լու ՄՔԴ-ին և­ ե­րաշ­խա­վո­րե­լու, որ նրա ղե­կա­վա­րութ­յու­նը կբախ­վի հետ­ևանք­նե­րի, ե­թե քայ­լեր ձեռ­նար­կի այս ուղ­ղութ­յամբ: Ե­թե ​​ՄՔԴ-ին թույլ տրվի սպառ­նալ Իս­րա­յե­լի ղե­կա­վա­րութ­յա­նը, մենք կա­րող ենք հա­ջոր­դը լի­նել»,- աս­ում է Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի խոս­նակ Մայք Ջոն­սո­նը հայ­տա­րա­րութ­յան մեջ: Այն, որ սա բա­ցա­հայտ ճնշում է ար­դա­րա­դա­տութ­յան դեմ, միան­շա­նակ է: Այն, որ սրա­նով Վա­շինգ­տո­նը ցույց է տա­լիս, որ թքած ու­նի ա­մեն մի ար­դա­րա­դա­տութ­յան վրա, ան­գամ ե­թե իր հո­վա­նա­վոր­յա­լը ցե­ղաս­պան է, դա եւս: Միայն թե, ի՞նչ է ստաց­վում, ՄՔԴ-ն թ­ռե՞լ է իր ա­մե­րիկ­յան տե­րե­րի վե­րահս­կո­ղութ­յու­նից, որ հի­մա նրանք ստիպ­ված են նման սպառ­նա­լիք­ներ հղել` ի­րա­կան դեմ­քը բա­ցե­լու գնով:

Եվ երկ­րորդ ա­նակն­կա­լը. Եվ­րո­պա­յից հնչեց միան­գա­մայն հա­կա­ռակ հայ­տա­րա­րութ­յու­նը` ԵՄ-ն­ ի գի­տութ­յուն է ըն­դու­նում Հաա­գա­յի դա­տա­րա­նի ո­րո­շու­մը Իս­րա­յե­լի ա­ռաջ­նորդ­նե­րի ձեր­բա­կա­լութ­յան օր­դեր­նե­րի վե­րա­բեր­յալ և կոչ է ա­նում բո­լոր երկր­նե­րին ի­րա­կա­նաց­նել այն։ Այս­պի­սի հայ­տա­րա­րութ­յուն է ա­րել եվ­րո­պա­կան դի­վա­նա­գի­տութ­յան ղե­կա­վար, ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ  Ժո­զեպ Բո­րե­լը X-ում։ «Ես ի գի­տութ­յուն եմ ըն­դու­նում ՄՔԴ դա­տա­խա­զի ո­րո­շու­մը՝ դի­մե­լու Մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նի (ՄՔԴ) I Նա­խաքն­նա­կան պա­լատ՝ Յահ­յա Սին­վա­րի, Մու­հա­մեդ Դեի­ֆի, Իս­մա­յիլ Հա­նի­յեի, Բեն­յա­մին Նե­թան­յա­հո­ւի և Յոավ Գա­լան­տի նկատ­մամբ ձեր­բա­կա­լութ­յան օր­դեր: ՄՔԴ-ի՝ որ­պես ան­կախ մի­ջազ­գա­յին կա­ռույ­ցի ման­դա­տը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հա­մա­ձայն ա­մե­նա­ծանր հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի հե­տապն­դումն է: Բո­լոր պե­տութ­յուն­նե­րը, ո­րոնք վա­վե­րաց­րել են ՄՔԴ կա­նո­նադ­րութ­յու­նը, պար­տա­վոր են կա­տա­րել Դա­տա­րա­նի ո­րո­շում­նե­րը»,- գրել է Բո­րե­լը։

Ան­մի­ջա­պես էլ ՄՔԴ-ին ուղղ­ված ա­ջակ­ցութ­յան կոչ հնչեց նաեւ Ֆ­րան­սիա­յից, եւ դա հու­շում է, որ Նե­թան­յա­հու­ին կա­լա­նա­վո­րե­լու այս թե­ման ա­ռաջ է մղվում եվ­րո­պա­կան հանձ­նա­րա­րա­կան­նե­րով: Բայց դա ի՞նչ է նշա­նա­կում, որ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րը կտրուկ դեմ են գնում ա­մե­րիկ­յան­նե­րի՞ն: Այ­սինքն, սա Եվ­րոպա-ԱՄՆ խո­րը հա­կա­սութ­յան դրսե­ւո­րո՞ւմ է՝ Իս­րա­յե­լի ա­պա­գա­յի հետ կապ­ված, թե՞ ինչ-որ նոր խաղ: Այս հար­ցի պա­տաս­խա­նը, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, կա­րող է կան­խո­րո­շիչ լի­նել ողջ աշ­խար­հի ա­պա­գա­յի հար­ցում:

Իսկ ա­հա Թեհ­րա­նը, ըստ ա­մե­նայ­նի, կփոր­ձի դեռ սպա­սել՝ հիմ­նա­վո­րե­լով, որ ուղ­ղա­թի­ռի վթա­րի հան­գա­մանք­նե­րը պետք է ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րել, պար­զել: Դա նաեւ ժա­մա­նակ է տա­լիս տես­նել, թե Նե­թան­յա­հու­ի կա­լան­քի շուրջ այս պատ­մութ­յունն ի՞նչ ըն­թացք է ստա­նում, ո­րը, ի­հար­կե, կա­րող է վճռո­րոշ լի­նել Թեհ­րա­նի վերջ­նա­կան ո­րոշ­ման մա­սով:

­Մի խոս­քով, ա­մեն ինչ ակ­նար­կում է այն մա­սին, որ Ռաի­սիի ուղ­ղա­թի­ռի կոր­ծան­ման թե­ման այս պա­հին մտնում է պաու­զա­յի փուլ, բայց նաեւ մնա­լով մեծ պայթ­յու­նի տա­նող շատ լուրջ դե­տո­նա­տոր:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված