Հետապնդում ու կրակոցներ՝ մայրաքաղաքում, պարեկը տեղափոխվել է հիվանդանոց Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը. Արմեն Գրիգորյան ՀՀ որոշ մարզերում սպասվելիք առատ տեղումների հետևանքով կա հեղեղումների վտանգ․ նախազգուշացում Բաքվում Ալիևին ներկայացրել են իտալական «Leonardo» ընկերության արտադրած ռազմատրանսպորտային ինքնաթիռը Մի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառը Ռուսաստանցի պրանկերներ Վովանը և Լեքսուսը զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ ներկայանալով որպես Պորոշենկո Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հարցազրույց է տվել՝ հատուկ ընգծելով Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը Բաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՄԲԻՇ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Աղանդավորները ներգրավված են Սրբազանի առաջնորդած շարժման հաջողությանը խանգարելու գործին. Աղաջանյան

Հանդիպում

Ըստ տելեգրամ ալիքներում տարածված տեղեկատվության` Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 13-ին տեղի է ունեցել «Կյանքի խոսք»-ի միջազգային խորհրդի հրատապ փակ նիստ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ տարբեր երկրներում «Կյանքի խոսքի» բոլոր ղեկավարների մասնակցությամբ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպմանը Հայաստանից մասնակցել են «Կյանքի խոսքի» առաջնորդ Արթուր Սիմոնյանի տեղակալ Արմեն Լուսյանը, նրա կինը՝ «Կյանքի խոսքի» իրավաբան Հասմիկ Հովսեփյանը: Համենայնդեպս, նույն աղբյուրները պնդում են, թե հանդիպմանը եղել է նաեւ Շվեդիայից «Կյանքի խոսքի» միջազգային խորհրդի ղեկավար Քրիստիան Աքերհելմը, որն ԱՊՀ-ում զբաղեցնում է «Կյանքի խոսքի» հիմնադիր Ուլֆ Էքմանի պաշտոնը (հիշեցնենք, որ Ուլֆ Էքմանը հրաժարվել է իր իսկ ստեղծած կրոնական կազմակերպությունից)։ Ի դեպ, վերջինս, ասում են, թե օրերս հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Բաքվի «Կյանքի խոսք»-ի աղանդի առաջնորդ Ռասիմ Խալիլովի հետ։ Ներկա է եղել Մացոլա Իշոելը եւս, որը հանդիսանում է համայն Ռուսաստանում «Կյանքի խոսքի» բարձրաստիճան քարոզիչ՝ իր տեղակալների Յուլիա Պոպովայի եւ Վասիլի Վիտյուկի հետ, Ալեքսանդր Ներետին, որն Ադրբեջանի «Կյանքի խոսքի» հովիվ է, Էյուբ Գուրբանովը, որը Թուրքիայում «Կյանքի խոսքի» աղանդի ղեկավարն է, նախկինում «Կյանքի խոսքի» հովիվ է եղել Բաքվում, Սերգեյ Նեպոմնյաշչիխը, որը նախկինում գլխավորում էր «Կյանքի խոսքն» Ուկրաինայում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Ազգային արժեքների պաշտպանության ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ:

— Որքանո՞վ են, ըստ Ձեզ, հավաստի այն տեղեկությունները, թե «Կյանքի խոսքի» միջազգային խորհուրդը Ստամբուլում քննարկել է Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ստեղծված շարժումը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է լուրջ վտանգ հանդիսանալ ՀՀ-ում աղանդավորական կազմակերպությունների հետագա գործունեության համար:

— Եկեք նախ խոսենք Հայոց Եկեղեցու դերի մասին` հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանության գործում։ Միայն ազգային եկեղեցին է, որ կարող է պահպանել ազգային ինքնությունը, ոչ թե հակադրության մեջ մտնել ազգայինի հետ, այլ հոգեւոր դրոշմը դնել` հոգեւոր մի նոր փայլ հաղորդելու ազգային արժեքներին։ Հայոց Եկեղեցու ազգային եկեղեցի լինելն առավել ցայտուն է արտահայտվում, երբ եկեղեցուն տրված բնորոշումները դիտարկում ենք հայր եւ մայր բառերով կազմված բառաբարդություններում: Մեր ժողովուրդն ասում է` Մայր հող, Մայր հայրենիք, Մայր Հայաստան, Մայրենի լեզու, Մայր եկեղեցի եւ Մայր Աթոռ: Այսպիսով, Հայոց Եկեղեցին եւ Ս. Էջմիածինը դիտարկվում են ժողովրդի համար նախասկզբային եւ նվիրականագույն համարվող գլխավոր հասկացությունների շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է «Կյանքի խոսքին» եւ մնացած աղանդներին, իրականում պետք է աղանդավորները մտավախություն ունենան, քանի որ այս շարժումը գլխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Հայրը։ Ընդամենը օրեր առաջ` մայիսի 15-ին, «Կյանքի խոսք» կոչվող հակապետական աղանդավորական խմբավորման առաջնորդ Սիմոնյան Արթուրը շտապ համաժողով է կազմակերպել։ Ժողովը հիմնականում նվիրված է եղել հայ֊-ադրբեջանական հարաբերություններին։ Աղանդավորների առաջնորդը իր ելույթում յուրայիններին քարոզել է ադրբեջանցիների հետ «խաղաղ համակեցություն» հաստատել եւ բարեկամաբար վերաբերվել։ Ինչպես նաեւ Սիմոնյանի ելույթի մի հատված էլ  նվիրված է եղել երկրում ձեւավորված հայրենասիրական շարժմանը։ Մասնավորապես, վերջինս շարժման անդամներին եւ մասնակիցներին անվանել է «սատանայի մարդիկ»։ Սա եւս մեկ վառ ապացույց է, որ նախ մենք ճիշտ ուղու վրա ենք, եւ հետո առավել քան վստահ եմ, որ շարժումը հաջողելու է ու իր առաջ դրված բոլոր խնդիրները լուծելու է։

Ժամանակին շատ է մամուլում արծարծվել, որ 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության մեջ իրենց լուման են ներդրել նաեւ «Կյանքի խոսքի» անդամները, ի՞նչ եք կարծում՝ հիմա՞ էլ են փորձելու անմասն չմնալ այս ուրվագծվող իշխանափոխությունից: Իհարկե, այս դեպքում՝ ոչ թե սատարելու, այլ խանգարելու տեսանկյունից:

— Նախ՝ ոչ թե «Կյանքի խոսքի», այլ խարիզմատիկ եկեղեցիների առաջնորդ Բեն Հինն է նման հայտարարություն արել։ «Կյանքի խոսքը» մտնում է խարիզմատիկ եկեղեցիների մեջ։ Բեն Հինի ասելով՝ հեղափոխությունն իրենք են իրականացրել։ Իշխանազավթման գործընթացում խարիզմատիկ եկեղեցիների մասնակցությունը եղել է։ Ինչպես նշեցի, Սիմոնյանի ելույթի մի հատված մայիսի 15-ին եղել է երկրում ձեւավորված հայրենասիրական շարժման մասին։ Մասնավորապես, վերջինս շարժման անդամներին եւ մասնակիցներին անվանել է «սատանայի մարդիկ»: Սա արդեն նշանակում է, որ աղանդավորական կազմակերպությունները ներգրավված են, որպեսզի խանգարեն շարժման հաջողությունը։

Ադրբեջանի «Կյանքի խոսք»-ի ղեկավար Ռասիմ Խալիլովը տարիներ շարունակ իր աղոթքներում նշել է, որ պետք է աղոթել, որ «Ղարաբաղը լինի Ադրբեջանինը»: Նա իր քարոզներում հանդես է եկել ընդգծված հակակահայկական դրսեւորումներով: Հետեւապես, ի՞նչ վտանգներ եք տեսնում, որ նրա հետ այս օրերին հանդիպում են ունենում հայաստանյան «Կյանքի խոսքի» ներկայացուցիչները, եթե, իհարկե, տարածված լուրերը ճիշտ են:

— Թուրքիայում, ինչպես նշեցիք, «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի «Կյանքի խոսքի» ներկայացուցիչներին, ինչը եւս մեկ ապացույց է, որ Հայաստանում գործող «Կյանքի խոսքի» ներկայացուցիչները, ինչպես Հայաստանում գործող իշխանությունները, սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Ովքեր այսօր սպասարկում են այս իշխանություններին, կլինեն աղանդավորներ, թե ինչ-որ կազմակերպություններ, բոլորը սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Ցանականում եմ եւս մեկ անգամ հայտնել իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունը Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

 ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հետապնդում ու կրակոցներ՝ մայրաքաղաքում, պարեկը տեղափոխվել է հիվանդանոցUcom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումըՀայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը. Արմեն ԳրիգորյանՀՀ որոշ մարզերում սպասվելիք առատ տեղումների հետևանքով կա հեղեղումների վտանգ․ նախազգուշացումԲաքվում Ալիևին ներկայացրել են իտալական «Leonardo» ընկերության արտադրած ռազմատրանսպորտային ինքնաթիռըՄի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառըՌուսաստանցի պրանկերներ Վովանը և Լեքսուսը զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ ներկայանալով որպես ՊորոշենկոԱդրբեջանի ՊՆ ղեկավարը հարցազրույց է տվել՝ հատուկ ընգծելով Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունըԲաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկինՍԵՅՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ։ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՄԲԻՇ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԵՎՐՈ-2024.Փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 11 հայտնի ենԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներինՕրվա հանդիպումների անոնսՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱստղագուշակ՝ հունիսի 27-ի համարԵրկար ժամանակ գազ չի լինիԻնչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին. սոցհարցումՈր քաղաքական ուժին են համարում իրական ընդդիմություն. հայտնի են սոցհարցման արդյունքներըԵթե ​​Զելենսկին խաղաղություն չկնքի, պարզապես երիտասարդ ուկրաինացի չի մնա. բրիտանացի քաղաքական գործիչ«Հրապարակ». Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը«Ժողովուրդ». Մեծ ոգեւորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, հիմա փորձում են քանդել հարաբերությունները«Հրապարակ». Շարժման անդամների մեքենաներում և հեռախոսներում գաղտնալսող սարքեր են տեղադրում«Ժողովուրդ». Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը«Հրապարակ». Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞նՊենտագոնի ղեկավարը կապվել է ՌԴ Պաշտպանության նախարարի հետԳնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+)Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկումԵԱ-Մ17. Սեյրան Կիրակոսյանը` փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր Ռուսական բանակը գրոհում է Նյու ՅորքըՈր դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրըԵՎՐՈ-2024. Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց լեհերի հետ, Ավստրիան հաղթեց Նիդերլանդներին(տեսանյութ)Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքներըՄհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարարԱրամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերինՆիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. ԻսրայելյանԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՅՍՕՐ ՏՐՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԸԵԱ-Մ17. Ալեքս Մարգարյանը դուրս եկավ եզրափակիչ, իսկ Արթուր Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)ԵԱ-Մ17. Մարատ Աճեմյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին(տեսանյութ)Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներինՀիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկինների ջեբը» գցելրՏարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ)Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ ՍահմանադրությունըՈւկրաինացի զինվորները գերի են հանձնվել Տորեցկի ճակատում (Տեսանյութ)Սևաստոպոլի լողափին ամերիկյան ATACMS-ի հարվածի սարսափելի կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)Բայդենի հայտարարությունից հետո Քենիայում խռովություն է. խորհրդարանը գրավվեց, կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԹեստ․ հայ ո՞ր ճանաչված և սիրված արտիստն է պատկերված նկարումՄասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода