Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ Սպերցյանը
Սպորտ
Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում, գերմանական ակումբը Մարկո Ռոյսին փոխարինող է դիտարկում հայ ֆուտբոլիստին, յայտնում է Transfermarkt-ը:
Սպերցյանի գործող պայմանագիրն ավարտվելու է 2026-ի ամռանը, բայց Դորտմունդում կարծում են, որ թիմը համալրելու համար Սպերցյանը լավ տարբերակ է:
Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։