Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

 ԱԶԱՏ ՍՐԱՊՅԱՆ։ Մայիսի 2-12-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած Բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Բազկամարտի հավաքականը նվաճել է 3 մեդալ. մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել արծաթե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի մասնակից ԱԶԱՏ ՍՐԱՊՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - Աջ ձեռքով, 70 կգ քաշային կարգում փոխչեմպիոն եմ դարձել, արդեն Եվրոպայի եռակի փոխչեմպիոն եմ ։Աջ ձեռքով առաջին և երկրորդ հորիզոնականները գրաված մասնակիցները հուլիսին Թուրքիայում կայանալիք մրցաշարին։ Ես ստացա այդ հնարավորությունը։ Հատկանշական է, որ եզրափակիչ դուրս գալու համար երկու ընկերներով էինք պայքարում, ես ու Վաչագանը։Մենք լավ ընկերներ ենք։ Թուրքիայում Est and West միջազգային մրցաշարը շատ մեծ ճանաչում ունի, այդ մրցաշարը 5 մրցափուլով է անցկացվում, հաղթող մարզիկը շատ մեծ գումարի է արժանանում։

- Ազատ, տեղյակ եմ, որ մասնակցել ես նաև Արցախյան 44-օրյա դաժան պատերազմին։

- Եղել եմ ԼՂՀ Մարտունիում։ Հետախույզ եմ եղել, կամավոր էի մեկնել ռազմաճակատ, շրջափակումից փրկել եմ 40 զինծառայողի։ Ծնունդով Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղից եմ, բայց հիմա բնակվում եմ Երևանում։ Նշեմ, որ անձնական մարզիչս Վլադիմիր Մնացականյանն է, հավաքականի մարզիչը Արման Փիրոյանն է, ֆեդերացիայի նախագահը Արսեն Գաբրիելյանը, շատ շնորհակալ եմ նրանց։ Բազկամարտը մեր երկրում շատ մեծ զարգացում ունեցող մարզաձև է համարվում։ Շատ շնորհակալ եմ, որ լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ