Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչին

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ չի միանում Բագրատ Սրբազանի կողմից հնչեցրած քաղաքական միասնության կոչին։ Այնուհետև նա պարզաբանել է իր որոշման պատճառները.

«Ես երբեք չեմ փայլել ականջահաճո ու պոպուլյար հայտարարություններով։ Ընդհակառակը՝ ասել եմ հաճախ բաներ,որ մեծամասնության սրտով չի էլ եղել։ Բայց ինձ կեղծել չեմ կարող ու հիմա էլ կասեմ կարծիքս քաղաքական ուժերի համախմբման արհեստական օրակարգի մասին։ Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոստիկաններ են սպանվել/«ուժի»,2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։

Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։ Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:

Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին,Մանվել Գրիւիրյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։ Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։ Ես ձեւական համախմբման կարիք չունեմ ։ Սա բացառապես իմ անձնական կարծիքն է,բացառապես։ Ես պատրաստ եմ միավորվել արժեհամակարգի ու գաղափարի շուրջ՝առանց որեւէ ամբիցիայի ու դա բազմիցս ապացուցել եմ վերջին 6 տարիների ընթացքում։ Հուսահատությունը՝ մեղք է։

Բայց ինքնախաբեությունն էլ պակաս աղետալի չէ։ Աստված տա Սրբազան շարժումը հաջողի ու սպասարկի ՀՀ,հայության ու Հայ Եկեղեցու շահերն ու դավանած արժեհամակարգը», - գրել է նա։ Հետագայում Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել՝ հորդորելով այսուհետ իր հայտարարությունները ընկալել որպես զուտ իր անձնական, այլ ոչ ՀՀԿ-ի կարծիք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ