Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«Նկարում պատկերված կինը Թերեզա Ասատրյանն է, ով կեղծ լուրեր է տարածում լուսահոգի Տիկին Ռիտա Սարգսյանի հասցեին։ Մարդ ինչքան պիղծ պետք է լինի, որ մահացած մարդու մասին նման բաներ կարողանա խոսել։ Տիկին Ռիտան, ով հազարավոր երեխաների կարողացել է ժպիտ պարգեւել, ում գործուն աջակցությամբ ու օժանդակությամբ երեխաների կյանքեր են փրկվել, ում մինչ այսօր հիշում են որպես մեծահոգի կին, միայն հարգանքի պետք է արժանանա։ Տիկին Ռիտան ցավոք լքեց մեզ ցանր հիվանդության պատճառով։
 
Տիկին Ռիտան ապրում էր իր կողմից փրկված փոքրիկների ժպիտներով, վայելում էր իր շրջապատի սերն ու հարգանքը եւ իր հոգու դրականը փոխանցում մարդկանց։ Իսկ մարդկանց այս տեսակը ամենացածրահոգին ու պիղծն է, որ գումարի դիմաց պատրաստ է ամենաստոր քայլին գնալ և հանգուցյալի հասցեին նման լուրեր տարածել։
 
Խունկ ու խոնարկում հավերժ առաջին Տիկին Ռիտա Սարգսյանին, Ձեզ միշտ հիշում են մարդիկ, այն երեխաները, այն ընտանիքները, որոնք ձեր չարչարանքների արդյունքում կարողացել են նոր կյանք հաղորդել իրենց ընտանիքներին։
 
Նզովյալների եւ տմարդկանց գործը միայն բամբասանքներ եւ խաբեություններ տարածելն է։ Զգուշացնում եմ, որ մենք ունենք կարմիր գծեր եւ այդ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. առայժմ այսքանը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ