Վահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ին
Ներքաղաքական![Վահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ին](/timthumb.php?src=disc/18-05-24/33a801b9e7cf3988503380ae8fe83db4.jpg&w=780)
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Արշակունյաց պողոտա 24/1) այսօր՝ մայիսի 18-ին, ժամը` 22:30-ին տեղի է ունենալու դատը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության շենքի մոտ մայիսի 16-ին «Կամք»-ի հերթական բողոքի ակցիայի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցներից ոմն Վալերի Մանուչարյան սադրանք է հրահրել ընդդեմ «Կամք»-ականների, ինչը փաստում են լրատվամիջոցներում առկա տեսանյութերը: Արդյունքում բերման են ենթարկվել Վահագն Չախալյանը, ինչպես նաեւ Սերգեյ Ամիրխանյանը, Մինաս Նովշադյանը, Տարոն Դավթյանը, Միքայել Հովհաննիսյանը: Նրանք ձերբակալվել են 72 ժամով, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Վ. Չախալյանի դեմ առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածի 2 մասի առաջին եւ երրորդ կետերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ