Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ց

Ներքաղաքական

Հայաստանի արդարադատության նախարարությունը 2024թ. ապրիլի 29-ի «Ի պատասխան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ եւ հասարակությանը մոլորեցնող թեզերի» վերտառությամբ պատասխան հայտարարությամբ հենց ինքն է կեղծել ու փորձել մոլորեցնել հանրությանը, ինչն ապացուցվում է համապատասխան քարտեզներով եւ այլ փաստերով:

Արդարադատության նախարարությունը, իր պատասխանում անհրաժեշտ համարելով իրավական տեսանկյունից անդրադառնալ «կեղծ եւ հասարակությանը մոլորեցնող» թեզերից ամենատարածվածներին, որպես դրանցից առաջինը ներկայացրել է հետեւյալը.

«Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով»։

Ըստ նախարարության պատասխանի` «Խորհդային Հայաստանին, եւ հետեւաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որեւէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել եւ չի կարող քննարկվել»։

Նախարարությունը, իհարկե, լկտիաբար ստում է: Մեր արտաքին թշնամու (Ադրբեջանի) հետ միասին Հայաստանի ներքին թշնամիների՝ Նիկոլի եւ իր ոհմակի կողմից իրականացվող սահմանազատման արդյունքում սահմանագիծն անցնելու է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցուց ընդամենը 17- 20 մետր հեռավորության վրա, այդտեղ են դրվում սահմանասյուները: Հիմա տեսնենք, թե դրանցից այն կողմ եղած տարածքը ՀԽՍՀ տարիներին, հենց Նիկոլ հայադավի կողմից հաճախ հիշատակվող 80-ականներին, այսինքն՝ վերջին շրջանում, Ադրբեջանի՞ն է պատկանել, թե Հայաստանին…

Հայաստանի ագրարային համալսարանի դասախոս, այժմ 84-ամյա Սերգեյ Հարությունյանը 1982 թվականից մինչեւ ԽՍՀՄ փլուզումը եղել է ՀԽՍՀ հողաշինարարության գլխավոր վարչության պետի տեղակալը եւ, որպես մասնագետ (հողաշինարար), ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած հանձնախմբի կազմում, Ադրբեջանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալի գլխավորած հանձնախմբի եւ ռուսական հանձնախմբի հետ համատեղ մասնակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների ճշգրտման գործընթացին, ընդգծում ենք, նաեւ՝ տվյալ հատվածում:

Նշված գործընթացի արդյունքում 1988թ. հունվարի 12-ին ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վարչական սահմանի մասին վերջին իրավական ակտը՝ Ադրբեջանական ՍՍՀ եւ Հայկական ՍՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (հաստատման) աշխատանքների անցկացման 1988թ. հունվարի 12-ի արձանագրությունը՝ հաստատված Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի եւ Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Մ. Մամեդովի ստորագրությամբ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների ճշգրտման վերոնշյալ գործընթացի արդյունքում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում հայտնել է Սերգեյ Հարությունյանը, հայկակական կողմը վերադարձրել է 14 450 հեկտար հողատարածք, որից շուրջ 3000-ը՝ Նոյեմբերյանի հատվածից:

Հիմա Նիկոլն իր ոհմակի հետ միասին, Հայաստանի Սահմանադրության եւ օրենսդրության ոտնահարմամբ, այդ հողերի մի մասը տալիս է մեր արտաքին թշնամուն, նվիրո՞ւմ է, թե վաճառում՝ քաղաքական պոռնիկ չհանդիսացող քննիչներն ու դատախազները կպարզեն հետագայում:

Ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասել Սերգեյ Հարությունյանը վերոնշյալ հարցազրույցում. «Ադրբեջանցիները տնավորվել էին Ոսկեպարի հայկական եկեղեցու կողքին, հեռացան Մովսիսյանի ջանքով: Մովսիսյանն ասել է՝ դուք կարո՞ղ է եկեղեցի եք կառուցել… Մե՛րն է»:

Ադրբեջանցիները եկեղեցուց, անշուշտ, 17-20 մետր չէ, որ հեռացել են, այլ առնվազն հարյուրավոր մետրեր, դրա վկայությունը 1988թ. հունվարի 12-ին ստորագրված վերոնշյալ արձանագրության հիման վրա ԽՍՀՄ գեոդեզիայի եւ քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հատվածներին վերաբերող բոլոր քարտեզագրական նյութերի, քարտեզների համապատասխան փոփոխությունն է:

Շնորհիվ Մովսիսյանի եւ Մամեդովի գլխավորած հանձնախմբերի, ինչպես նաեւ ռուսական հանձնախմբի համատեղ եւ երկարամյա աշխատանքի եւ դրա արդյունքում կազմված վերոնշյալ արձանագրության, ըստ Հ1-ի 2010թ. «Հող, ջուր, կրակ, օդ» փաստավավերագրական ֆիլմում Վլադիմիր Մովսիսյանի վկայության, Հայաստանին է վերադարձվել 14 451 հեկտար հողատարածք, որն Ադրբեջանը մինչ այդ վերագրել էր իրեն: Դարձյալ նույն ֆիլմի համաձայն` արձանագրության մեջ մի շատ կարևոր կետ էլ է մտցվել, ըստ որի, հողօգտագործողների միջև հետագա վեճերի համար իրավական հիմք կարող է հանդիսանալ միայն տվյալ արձանագրությունը:

Վերոնշյալ ֆիլմում Վլադիմիր Մովսիսյանն ինքն է վկայում՝ «Մենք կարողացանք ամբողջ քարտեզագրական նյութերը ԽՍՀՄ գեոդեզիայի եւ քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում բոլոր քարտեզները փոխել»: Նույն ֆիլմում դարձյալ Մովսիսյանի վկայություն է առ այն, որ ինքն ադրբեջանական գերությունից վերադարձրել է Ոսկեպարի եկեղեցին:

Նախարարությունը Հայաստանի տարածքի որեւէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ ընդունելով (չընդունել պարզապես չէր կարող), որ «այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով», միաժամանակ հեղինակել ու հրապարակել է այն կեղծիքը, թե «Հանձնաժողովների միջեւ ստորագրված Արձանագրությամբ եւ իրականացվող գործընթացով որեւէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որեւէ մաս այլ պետությանը հանձնելու մասին»:

Հայաստանի ինքնիշխան տարածքի մասն այլ պետությանը հանձնելու օրինակներից մեկը 2024թ. ապրիլի 19-ին և մայիսի 15- ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համապատասխանաբար 8-րդ եւ 9-րդ հանդիպումների արդյունքում կայացած ապօրինի պայմանավորվածություններով, դրանց հիման վրա ստորագրված անօրինական արձանագրություններով, ականազերծման աշխատանքներով, սահմանասյուների տեղադրմամբ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից շուրջ 400 մետր հյուսիս-արեւելք գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից, եկեղեցուց արդեն 17-20 մետր այն կողմ ընկած տարածքն Ադրբեջանին հանձնելու սկսված գործընթացն է:

Ընդգծում ենք, որ, համենայնդեպս, հայկական կողմի վերոնշյալ հանձնաժողովները լինելով ընդամենը խորհրդակցական մարմիններ, չունեին Հայաստանի արտգործնախարարության 2024թ. ապրիլի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ նշված պայմանավորվածությունների եւ դրանց արդյունքում արձանագրություն ստորագրելու լիազորություն, իսկ այն, թե դրա համար նրանց մանդատ է տրվել, հակասում է Հայաստանի Սահմանադրությանը եւ օրենսդրությանը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն, որի հիման վրա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի 2022թ. մայիսի 23-ի N 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, «Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին» (ընդգծումը՝ մերը):

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը նույնպես խորհրդակցական մարմին է: Վերը շարադրվածով արդեն իսկ փաստվում է, որ նշված հանձնաժողովներին ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությունների եւ դրանց հիման վրա արձանագրություն ստորագրելու մանդատ տալը նշանակում է ապօրինաբար՝ վերոնշյալ օրենքով վարչապետին տրված իրավասությունների շրջանակից դուրս գալով, տվյալ խորհրդակցական մարմինները վերածել գործադիր մարմնի: Ակնհայտ է, որ հիշյալ հանձնաժողովները դուրս են եկել իրենց գործառույթի եւ իրավասությունների շրջանակից, ինչի մասին Արդարադատության նախարարությունը լռել է՝ չտեսնելու տալով սույն աղաղակող փաստը:

Կան հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն, չեն կարող ունենալ, եւ պատիժը լինելու է անխուսափելի:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Շարունակելի

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված