Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Ո՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանել

Թեմա

Արդեն մի քանի օր է, ինչ «Իրավունքը» փորձում է կապ հաստատել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ, սակայն` անօգուտ:

Նրանցից շատերը պարզապես հասանելի չեն, իսկ ոմանց պարագայում էլ արձագանքում են միայն օգնականները: Օրերս ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանի հետ փորձեցինք կապ հաստատել, բայց վերջինիս օգնականը նախապես հարցերի բովանդակությանը ցանկացավ ծանոթանալ, որպեսզի փոխանցի ղեկավարին: Այդ ամենից հետո էլ փոխանցեց, թե Ա. Հովհաննիսյանը չի կարողանա պատասխանել հնչեցված հարցերին: Հարցին, թե ի՞նչն է պատճառը՝ մեզ պատասխանեցին, որ ուղղակի` չի կարող:

Նշենք, որ «Իրավունքը» նրան ուղղել էր հետեւյալ հարցերը, որոնց վերջինս դժվարացավ պատասխանել` ո՞ր պարագայում անվստահություն կհայտնի Նիկոլ Փաշինյանին, որպես այդպիսին` իշխանությանը լուրջ սպառնացող վտանգներ տեսնու՞մ է, թե` ոչ, իրեն սուրճի հրավիրե՞լ են Բագրատ սրբազանի հորդորով, կընդունի՞ նման հրավերը, թե` ոչ:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ