Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա
Ներքաղաքական![Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա](/timthumb.php?src=disc/17-05-24/2e8b7c12b32d644ec820fb1bf1eb89cf.jpg&w=780)
«Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկը, որը մայիսի 15-ին Փարիզ մեկնող ինքնաթիռի ուղեւորներից է եղել, հարձակվել է արդեն 20 եւ ավել օր հացադուլ իրականացնող ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող Լեո Նիկոլյանի վրա: Այս մասին Լ. Նիկոլյանը տեղեկացրեց «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ուղիղ եթերում:
«Խփելով-տփելով հեռախոսս վերցրեց եւ ջարդեց, հետո նստեց ինքնաթիռ: Ստիպված եմ եղել գոռալ, ղժալ՝ մինչեւ անվտանգությունը կգար: Ոստիկանությունը չէր ուզում տեղից շարժվել, բայց վերջապես իրենք էլ եկան: Այդ տղային հանեցին ինքնաթիռից իջեցրեցին: Հիմա նա Երեւանում է, պետք է ջարդած հեռախոսիս համար փոխհատուցի», - պատմում է Նիկոլյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ