Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Փաշինյանն իսկապես լավ է հանձնում

Թեմա

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Փաշինյանի նոր Հայաստանում այսքան խանդավառություն կլինի հող հանձնելու պարագայում։ Անվիճելի է, որ Փաշինյանին այս հարցում գոնե վերջին կես դարում հաղթող չկա, նա հանձնում է հողը, հետո էլ հայտարարում, թե մեծ ձեռքբերում է։ Կա հայտնի պատմություն, երբ մի խեղճ ու կրակի համար շրջանակ են գծում, դնում մեջը ու ասում, եթե դուրս գաս մեծ խնդիրներ կունենաս, իսկ առավոտյան նա գլուխ է գովում, թե մի քանի անգամ շրջանակից համարձակվել է դուրս գալ։ Այս չափ խեղճացնել ժողովրդին ու հետո էլ հպարտանալ, անհնար էր թվում, բայց ունենք այն, ինչ ունենք։

Փաշինյան Նիկոլն այնքան լավ է հող հանձնում, որ անգամ բազմահազարանոց ընդվզումները արդյունք չտվեցին, իսկ նախկին սորոսականները` բաբաջանյանների ու ստոյապասաֆարյանների դիրիժորությամբ` այս գործին իսկական փայլ ու հմայք հաղորդեցին։

Դե ինչ, եթե սա ձեռքբերում է, ուրեմն` շնորհավոր լինի, ուրախացեք, իսկ եթե կորուստ է, ապա փողոցներն առնվազն ողողված պետք է լինեին հազարավոր քաղաքացիներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ