Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն

Ներքաղաքական

Բագրատ Սրբազանը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով պայքարի այս օրը,  տեղեկացրեց՝ երեկ ու այսօր հանդիպումներ են կայացել «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների, «Հայաքվե» նախաձեռնության, տարբեր կազմակերպությունների, գործիչների, ինչպես նաև եզդիական ու ասորական համայնքների ներկայացուցիչների հետ։

«Մեր նպատակն է, որ քաղաքական ամբողջ ներկապնակի հետ հանդիպենք՝ տարբեր ձևաչափերով։  Առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլ բոլորը միասին պետք է հանդիպեն, և այն նախանշած ծրագիրն ու ուղեգիծը, որը կա, ցանկանում ենք, որ այս շաբաթվա մեջ ավարտենք, որպեսզի հետո տեղեկացնենք ձեզ՝ կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու։

Ես գիտեմ, որ դուք որոշակիության եք սպասում, շոշափելիության եք սպասում»,- ասաց Սրբազանը՝ նախընտրելով հավելյալ մանրամասներ չհայտնել՝ իշխանական ճամբարի կողմից մեծ հետաքրքրության ֆոնին․ որպեսզի հնարավորություն չտրվի, որ խոչընդոտեն։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ