Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Սրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմի

Միջազգային

­Նախ Նի­կո­լը, նրա օ­րի­նա­կով էլ ՔՊ-ա­կան խուն­տան եւ քա­րոզ­չա­մե­քե­նան շա­րու­նա­կում են ակ­տի­վո­րեն ա­ռաջ տա­նել թե­զը, որ ե­թե ի­րենց իշ­խա­նութ­յու­նը տա­պալ­վի, եւ Հա­յաս­տա­նը փոր­ձի փո­խել ներ­կա­յիս դա­վա­ճա­նա­կան քա­ղա­քա­կան կուր­սը, ան­խու­սա­փե­լիո­րեն կհե­տե­ւի Ադր­բե­ջա­նի հար­ձա­կու­մը: Ա­վե­լին, տա­րած­վում են նաեւ լու­րեր, թե ադր­բե­ջա­նա­կան մա­մուլն ար­դեն ուղ­ղա­կի է քա­րո­զում՝ ե­թե Նի­կո­լին տա­պա­լեն, պետք է զորք մտցնել Հա­յաս­տան: Իսկ իշ­խա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան այդ «պա­սը» ըն­դու­նե­լով, շա­րու­նա­կում է քա­րո­զը, թե բա որ ա­սում ենք…

ՊԱՏԵՐԱԶՄ ՊԵՏՔ Է ԱՆԳԼՈՍԱՔՍԵՐԻՆ

Այն, որ նման քա­րոզ­չութ­յու­նը Նի­կո­լի իշ­խա­նութ­յու­նը եր­կա­րաց­նե­լու ի­մաստ ու­նի՝ Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան մոտ վախ ա­ռա­ջաց­նե­լով, հաս­կա­նա­լի էր դեռ Վո­վա­յի­չի ոս­կե­պար­յան այ­ցից, երբ բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց՝ չտանք, պա­տե­րազմ կսկսվի: Նաեւ հաս­կա­նա­լի է, որ Ա­լիե­ւը, հա­նուն այս­քան ձեռն­տու նի­կո­լա­կան իշ­խա­նութ­յան պահ­պան­ման, կա­րող է գնալ սահ­մա­նա­յին սրա­ցում­նե­րի: Ա­ռա­վել եւս, որ Նի­կոլն օ­պե­րա­տիվո­րեն հա­յաս­տան­յան սահ­ման­նե­րից հե­ռաց­նում է ռու­սա­կան ու­ժե­րին, իսկ եվ­րաշ­պիոն­նե­րը, ինչ­պես ի­րենք են ի սկզբա­նե պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել, սահ­մա­նա­յին բա­խում­նե­րի դեպ­քում մի­ջամ­տե­լու ի­րա­վա­սութ­յուն, ա­ռա­վել եւս՝ ցան­կութ­յուն կամ հնա­րա­վո­րութ­յուն չու­նեն:

­Բայց այս ա­մե­նով հան­դերձ, ե­թե ան­գամ իշ­խա­նա­փո­խութ­յան դեպ­քում կա սահ­մա­նա­յին սրա­ցում­նե­րի ո­րո­շա­կի հա­վա­նա­կա­նութ­յուն, դա նշա­նա­կո՞ւմ է, որ Ա­լիե­ւը կփոր­ձի գնալ ա­վե­լիին՝ մեծ պա­տե­րազ­մի կամ, ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի պատ­կե­րաց­մամբ՝ Հա­յաս­տան զորք մտցնե­լու: Մեկ բան հաս­տատ է. Ա­լիե­ւը, ան­կախ այն բա­նից՝ Հա­յաս­տա­նում Նի­կոլ կա, թե՝ ոչ, միշտ էլ մեր եր­կիր զորք մտցնե­լու, այդ թվում՝ Ս­յու­նիք ու Սե­ւան, ան­գամ Ե­րե­ւան հաս­նե­լու ցան­կութ­յուն ու­նի: Ընդ ո­րում, դրա­նում միան­շա­նակ նրան կանգ­նեց­նողն այն չէ, որ Նի­կո­լը ի­րենց հետ բա­նակ­ցում է, ինչ-որ մանր-մունր տա­րածք­ներ է տա­լիս, կամ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կա, թե՝ ոչ: Թուրք-ա­զե­րիա­կան ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կե­տը ե­ղել եւ մնում է ոչ թե այդ հա­մե­մա­տա­բար փոքր տա­րածք­նե­րը, այլ, կրկնենք, Ս­յու­նի­քով դե­պի Նա­խի­ջե­ւան ճեղ­քու­մը եւ Սե­ւա­նին հաս­նե­լը, եւ այն պա­հին, երբ դա հնա­րա­վոր կհա­մա­րի, կանց­նի հար­ձակ­ման: Ա­ռա­վել եւս, երբ գործ ու­նի Նի­կո­լի մի­ջո­ցով այս կար­գի թու­լա­ցած Հա­յաս­տա­նի հետ, ո­րը եր­կար ժա­մա­նա­կում միայն հնա­րա­վոր կլի­նի սե­փա­կան ու­ժե­րով ռեալ պաշտ­պա­նու­նա­կութ­յան վի­ճա­կի բե­րել, ե­թե ան­գամ հենց այս պա­հին Նի­կո­լը հե­ռա­նա:

Ա­սենք, ար­դեն բո­լորն են հաս­կա­նում, թե ի­րա­կա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինչ թե­ւե­րի է պետք կով­կաս­յան հար­թա­կում նոր պա­տե­րազմ սար­քե­լը: Անգ­լո­սաք­սոն­նե­րին նման պա­տե­րազմն այս պա­հին պետք է ռուս­նե­րի դեմ երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լու, նաեւ՝ Ի­րա­նի հետ ցա­մա­քա­յին կա­պը կտրե­լու հա­մար: Իսկ ա­հա ռուս­նե­րին եւ Ի­րա­նին պետք է կա­յուն Կով­կաս՝ անգ­լո­սաք­սո­նա­կան այդ ծրագ­րե­րից բխող միան­գա­մայն հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով: Իսկ մնա­ցած բո­լոր բա­ցատ­րութ­յուն­նե­րը, այդ թվում՝ հար­յուր տա­րի ա­ռաջ­վա «անգ­լիա­կան նա­վերը» եւ ներ­կա­յիս նի­կոլ­յան «դե­պի Եվ­րո­պա» կո­չե­րը սո­վո­րա­կան աֆ­յո­րա­յից այն կողմ չեն անց­նում:

ՎՐԱՑԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԸ

Աս­վածն ա­պա­ցու­ցող հեր­թա­կան օ­րի­նակն էլ դար­ձան Վ­րաս­տա­նի ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Բա­վա­կան էր, որ երկ­րի ղե­կա­վա­րութ­յու­նը սկսեր մտա­ծել սե­փա­կան շա­հե­րի, այն է՝ հա­նուն Ա­րեւ­մո­ւտ­քի «կրա­կից շա­գա­նակ հա­նո­ղի» դե­րից հրա­ժար­վե­լու եւ Սա­հա­կաշ­վի­լու օ­րի­նա­կով նոր հա­կա­ռու­սա­կան պա­տե­րազ­մի մեջ չմտնե­լու մա­սին, եւ միան­գա­մից հայտն­վեց հեր­թա­կան հե­ղաշրջ­ման եզ­րին: Ընդ ո­րում, Ա­րեւ­մուտքն ան­գամ չի թաքց­նում, որ սե­փա­կան ֆի­նան­սա­վոր­մամբ ա­մե­նա­սո­վո­րա­կան հե­ղաշր­ջում է փոր­ձում ի­րա­կա­նաց­նել՝ հա­մեմ­ված նույն­քան բա­ցա­հայտ ցի­նիզ­մով: Օ­րի­նակ, ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րութ­յան խոս­նակ Վե­դանտ Պա­տե­լի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ Վ­րաս­տա­նի իշ­խող կու­սակ­ցութ­յունն ըն­դու­նե­լով «Օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին» օ­րեն­քը, սահ­մա­նա­փա­կում է երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­ներն ու ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­զա­տութ­յուն­նե­րը: Նույն օ­րեն­քը Ռու­սաս­տա­նից էլ շատ ա­վե­լի ա­ռաջ ըն­դու­նել է ԱՄՆ-ն, ու ի՞նչ է, դա «երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­ներն ու ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­զա­տութ­յուն­նե­րը» չի՞ սահ­մա­նա­փա­կում: Ու երբ Վ­րաս­տա­նը (­Ռու­սաս­տա­նին մի կողմ թող­նենք, նրանց ա­մեն ինչն է «սահ­մա­նա­փա­կում» բո­լո­րի ի­րա­վունք­նե­րը) նույն օ­րենքն է ըն­դու­նում, հիմն­ված հենց ա­մե­րիկ­յան օ­րեն­քի վրա, սահ­մա­նա­փա­կո՞ւմ է: «Այն գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք մենք տես­նում ենք, ան­հա­մա­տե­ղե­լի են վրաց ժո­ղովր­դի ինք­նադրս­եւոր­ման եւ նկր­տում­նե­րի հետ: Վ­րաս­տա­նի ժո­ղովր­դի ա­վե­լի քան 80 տո­կո­սը ցան­կա­նում է ան­դա­մակ­ցել ԵՄ-ին»: Ու այդ ի՞նչ հան­րաք­վեով են նման թիվ ստա­ցել: Վեր­ջա­պես, ըն­դա­մե­նը Գա­զա­յի ան­կա­խութ­յուն պա­հան­ջող ա­մե­րիկ­յան ու­սա­նող­նե­րին մա­հակ­նե­րով ջար­դե՞լն է ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը:

Իսկ ա­հա Վ­րաս­տա­նի վար­չա­պե­տը հրա­ժար­վեց ըն­դու­նել ա­մե­րիկ­յան հեր­թա­կան պատ­վի­րա­կին՝ հայ­տա­րա­րե­լով, որ միեւ­նույնն է, երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րին դրսի փո­ղե­րով շպիոն­ներ եւ կա­տա­րա­ծու­ներ սար­քե­լու դեմ ուղղ­ված այդ օ­րեն­քն ըն­դուն­վե­լու է: Ա­րեւ­մուտքն էլ, ի­հար­կե, մեծ փո­ղեր դնե­լով եւ մի հար­յուր հա­զա­րի չափ մարդ ողջ Վ­րաս­տա­նից Թ­բի­լի­սիում հա­վա­քե­լով, ցույց տվեց, որ կշա­րու­նա­կի հե­ղաշրջ­ման ճա­նա­պար­հը: Բայց տես­նենք, կկա­րո­ղա­նա՞ն:

Ա­մեն դեպ­քում, այս օ­րի­նա­կը Հա­յաս­տա­նի հա­մար եր­կու հիմ­նա­կան ազ­դակ է հղում: Նախ, որ Ա­րեւ­մուտ­քը ո­րե­ւէ բա­նի ա­ռաջ չի ցան­կա­նում կանգ­նել՝ միան­գա­մայն կա­յուն վի­ճա­կում գտնվող Վ­րաս­տա­նը պայ­թեց­նե­լու եւ պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու հա­մար: Այ­սինքն, կով­կաս­յան հար­թա­կում մեծ պա­տե­րազմ սար­քե­լը շա­րու­նա­կում է մնալ ա­րեւմտ­յան հիմ­նա­կան ծրա­գի­րը:

Եվ երկ­րոր­դը. Վ­րաս­տա­նը, որ ժա­մա­նա­կին մեծ ու­րա­խութ­յամբ «դե­պի Եվ­րո­պա» էր գնում, բայց այդ­պես էլ տեղ չհա­սավ, սկսել է շատ պարզ գի­տակ­ցել, թե ի­րա­կան­ում ին­չի հա­մար է պետք Ա­րեւ­մուտ­քին: Բայց նաեւ, ինչ­պես միշտ, շատ լավ զգում են, որ գլո­բալ ի­րա­վի­ճա­կը փոխ­վել է, եւ այ­լեւս պետք չէ այդ­քան շատ վա­խե­նալ սե­փա­կան ծան­րութ­յան տակ ճզմվող Վա­շինգ­տո­նից: Արդ­յուն­քում, ար­դեն ու­նենք պե­տա­կան կուր­սի նույն կտրուկ փո­փո­խութ­յու­նը, ո­րը զգա­լու հո­տա­ռութ­յուն վրա­ցի­նե­րը միան­շա­նակ ու­նեն: Այն­պես, ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ, ա­պա ԽՍՀՄ-ի փլուզ­ման ժա­մա­նակ եւ հի­մա: Արդ­յուն­քում, օ­րի­նակ, վրա­ցա­կան «Հա­մե­րաշ­խութ­յուն հա­նուն խա­ղա­ղութ­յան» կու­սակ­ցութ­յան քա­ղա­քա­կան քար­տու­ղար Թե­մուր Պի­պիան հրա­պա­րա­կավ կոչ է հնչեց­նում, թե՝ բա­րեն­պաստ ներ­քա­ղա­քա­կան պայ­ման­նե­րը եւ երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րի մեծ մա­սի ռու­սա­մետ տրա­մադ­րութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն կտան Վ­րաս­տա­նը դարձ­նել Ռու­սաս­տան-­Բե­լա­ռուսի հետ միու­թե­նա­կան պե­տութ­յան ան­դամ: Ն­ման հայ­տա­րա­րութ­յան հա­մար մեկ-եր­կու տա­րի ա­ռաջ Պի­պիա­յին հաս­տատ կդատապարտեին: Բայց ա­հա հի­մա, շատ նման է, որ դա դառ­նում է քա­ղա­քա­կան կուրս:

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՇԱՐԺՈՒՄԸ

­Վե­րա­դառ­նանք Հա­յաս­տա­նին: Այս­պի­սով, կա՞ նոր մեծ պա­տե­րազ­մի կամ գո­նե սահ­մա­նա­յին բա­խում­նե­րի ռիսկ: Դա շատ բա­նով մնում է կախ­ված շարժ­ման ա­ռա­ջար­կած քա­ղա­քա­կան կուր­սից: Վեր­ջին հան­րահա­վա­քում «Դի­վա­նա­գետ­նե­րի հա­մա­հայ­կա­կան խորհր­դի» ան­դամ Վա­հագն Մե­լիք­յանը հնչեց­րեց այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն շրջա­նառ­վող մի քա­նի հար­ցե­րի պա­տաս­խան­ներ: Խոսքն այն մա­սին է, թե Հա­յաս­տանն իշ­խա­նա­փո­խութ­յան դեպ­քում ինչ ար­տա­քին կուրս պետք է որ­դեգ­րի, եւ որ­քա­նով է դա ներ­կա ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ: 50 դի­վա­նա­գետ ներ­կա­յաց­նող այս կա­ռույ­ցի գնա­հատ­մամբ՝ Հա­յաս­տա­նի ներ­կա քա­ղա­քա­կա­նութ­յու­նը պետք է ար­մա­տա­պես վե­րա­փո­խել` «Բա­ցա­ռե­լով հա­կա­ռու­սա­կա­նութ­յու­նը, հա­կաա­րեւմ­տա­կա­նութ­յու­նը եւ ՀԱԿԱնե­րով ձեւ­ա­վոր­ված ո­րե­ւէ այլ քա­ղա­քա­կան բո­վան­դա­կութ­յուն»: Ա­պա նաեւ պետք է. «Բա­ցա­ռել ար­տա­քին քա­ղա­քա­կան կտրուկ շրջա­դար­ձե­րը եւ դիր­քա­վո­րում­նե­րը»: Այդ թվում. «Մենք պետք է հնա­րա­վո­րինս ա­րագ վե­րա­կանգ­նենք մեր ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը դաշ­նա­կից­նե­րի, ինչ­պես նաեւ խո­րաց­նենք մեր գոր­ծըն­կե­րութ­յու­նը ու­ժա­յին այլ կենտ­րոն­նե­րի հետ»:

Ի­հար­կե, «դաշ­նա­կից­նե­րի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վե­րա­կանգ­նե­լը» կա­րե­ւոր նա­խա­պայ­ման է՝ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու հա­մար: Բայց մյուս կող­մից, «ՀԱԿԱ­նե­րով ձե­ւա­վոր­ված ո­րե­ւէ այլ քա­ղա­քա­կան բո­վան­դա­կութ­յուն» բա­ցա­ռելն ի­րա­տե­սա­կա՞ն է, թե՞ սրա­նից օս­կան­յա­նա­կան հին «կոմպ­լեմեն­տա­րիզ­մի» հոտն է փչում: Մինչ­դեռ, ե­թե ժա­մա­նա­կին, երբ աշ­խարհն այս սուր վի­ճա­կում չէր, կոմպ­լեմեն­տա­րիզ­մը մի­գու­ցե հնա­րա­վոր էր մար­սել, բայց է­լի դյու­րա­մարս չէր: Իսկ ներ­կա աշ­խար­հում դրա հե­տե­ւան­քը ո՞րն է: Վերց­նենք Վ­րաս­տա­նի հի­շա­տակ­ված օ­րի­նա­կը, ո­րի ա­ռաջ բա­ցա­հայ­տո­րեն Ա­րեւ­մուտ­քը հստակ պայ­ման է դնում՝ կա´մ­ ինձ հետ ես, եւ երբ հրա­մա­յեմ, պետք է ռուս­նե­րի հետ պա­տե­րազմ սկսես: Կա´մ­ ինձ հետ չես, եւ պետք է իշ­խա­նութ­յուն­նե­րին փո­խեմ: Նույն բանն է ա­մե­նուր՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից սկսած, մին­չեւ Եվ­րո­պա. կա´մ ռուս­նե­րի հետ ես, կա´մ Ա­րեւ­մուտ­քի. ոչ մի «եւ-եւ»: Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում շատ ա­վե­լի ցցուն է եւ նույն­քան պարզ. հենց վե­րա­կանգ­նում ես «դաշ­նա­կից­նե­րի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը», Ա­րեւ­մուտ­քը միան­գա­մից դա հա­մա­րում է թշնա­մութ­յուն: Հենց դա­դա­րեց­նես «դաշ­նա­կից­նե­րի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը», թշնա­մա­նում ես ռուս­նե­րի հետ: Ընդ ո­րում, Նի­կո­լի շնոր­հիվ այս խղճուկ վի­ճա­կին հա­սած Հա­յաս­տա­նը չէ, որ գո­նե նախ­նա­կան փու­լում կա­րող է այդ գլո­բալ խա­ղի կա­նոն­նե­րը գո­նե մա­զա­չափ տե­ղա­շար­ժել:

Ին­չե­ւէ, հար­ցե­րը շատ են: Բայց նաեւ՝ «Դի­վա­նա­գետ­նե­րի հա­մա­հայ­կա­կան խորհր­դի» նման տե­սա­կե­տը Բագ­րատ սր­բա­զա­նի դիր­քո­րո­շո՞ւմն է. ե­թե նրա ղե­կա­վա­րած հան­րա­հա­վա­քի ամ­բիո­նից է աս­վում, մնում է այդ­պես մտա­ծել: Այդ դեպ­քում, ով­քե՞ր են այդ խորհր­դում: Շատ խե­լա­միտ եւ պար­կեշտ ան­ձինք կան: Բայց ինչ­պե՞ս վար­վենք, որ այն­տեղ է, օ­րի­նակ, նի­կոլ­յան եր­բեմ­նի ԱԳ նա­խա­րար Այ­վազ­յան Ա­րան, ով իր ա­րարք­նե­րի հա­մար պետք է իր ժա­մա­նա­կին նստի Նի­կո­լի «կող­քի կա­մե­րում»: Չէ՞ որ Ա­րա­յի «դի­վա­նա­գի­տութ­յան» արդ­յուն­քում մի ան­գամ ար­դեն պա­տե­րազ­մում հայտն­վել ենք…

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված