Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ Բոզոյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ:

«ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԾՐԱԳԻՐ ԼԻՆԻ, ԹԵ ԿՈՆԿՐԵՏ Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ»

— Հնարավոր համարու՞մ եք, որ կգտնվեն ՔՊ-ական 18 պատգամավոր, ովքեր կմիանան խորհրդարանական ընդդիմությանը եւ անվստահություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանին:

— Անկեղծ ասած, ես մի փոքր թերահավատ եմ վերաբերվում այդ խնդրին: Ոչ թե 18 պատգամավորներ պետք է գտնվեն եւ քվեարկեն Փաշինյանի հրաժարականի համար, այլ ինքը՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա: 2018 թվականի փորձը դա է ցույց տալիս: Մինչդեռ երբ պետական համակարգը դեռեւս կայուն է եւ, ասես, ճաքեր չկան ուժային կառույցներում՝ չեմ հավատում, որ 18 պատգամավոր հնարավոր է գտնել, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի իմպիչմենթը կյանքի կոչել: Կարծում եմ, որ շատ մեծ ճնշում պետք է լինի եւ ողջ հասարակությունը, ամբողջ Հայաստանն իր բոլոր տարածքներով ակտիվորեն պետք է ոտքի կանգնեն: Պետք է քաղաքական լուրջ ծրագիր լինի, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են առաջարկվում, որպեսզի հասարակության մեջ առավել տեսանելի դառնա` ինչ է կյանքի կոչում այս ամենի արդյունքում: Այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ կան մեծ հույսեր, եւ հասարակության մեծ մասն արդեն մտովի հասկացել է, որ այլեւս ժողովուրդը ոտքի է կանգնել, սակայն այդ իրողության ինստիտուցիոնալ մակարդակը դեռեւս չի երեւում:

— Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ երկարաձգել իր իշխանությունը՝ հաշվի առնելով նրա հրաժարականի պահանջով այս տեմպերով պայքարը:

— Եթե հասարակությունը չկարողանա համակարգված գործողություններով շարժվել, ապա ինչու ոչ, Նիկոլ Փաշինյանը կարող է երկարաձգել: Այո, Փաշինյանը չունի արդեն հանրային լեգիտիմություն, որը բոլորի համար պարզ է: Ըստ էության, նա արդեն զրոյական վարկանիշ ունի հասարակության շրջանակներում, եւ շատ փոքրաթիվ մարդիկ են նրան աջակցում: Պատմության մեջ այդպես է եղել, որ այսպիսի մարդիկ էլ կարող են կառավարել, եթե ընդդիմությունը, հանրությունը համակարգված եւ կազմակերպված չեն գործում: Այսինքն՝ հախուռն եւ զուտ հուզմունքային մակարդակի վրա ցանկացած գործընթաց վերջում կարող է հոգնեցնել հասարակությանը: Ահա հենց նման պարագայում իշխանությունը լուրջ վտանգների տակ կարող է հասցնել երկիրը:

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՍԿԱՊԵՍ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

Պարոն Բոզոյան, իսկ ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցով Դանիա մեկնելու մասին: Կային նույնիսկ շրջանառվող տեսակետներ, թե՝ մեկընդմիշտ է գնացել…

— Չեմ կարծում, թե մեկընդմիշտ է գնացել: Այդպիսի գնահատական չէի տա, քանի որ մթնոլորտը եւ իրավիճակը դեռեւս այդպիսին չեն: Այսինքն՝ մարդկանց թվում է, որ եթե հրապարակում հավաքվում են բավականաչափ մարդիկ, արդեն մեխանիկորեն դա կարող է բերել հրաժարականի: Այդպիսի բան չկա: Մարդկանց քանակը ցույց է տալիս, որ Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է: Այս դեպքում պետք է ընդգծեմ, որ ընդդիմությունը եւս պիտի կարողանա համակարգված գործել եւ այնպիսի կոնսուլիդացիայի բերել հասարակությանը, որը կկարողանա պարալիզացնել պետական համակարգը, պետական կառավարումը, եւ հենց այդ պարալիզացման արդյունքում հնարավոր կլինի արդեն ճնշման միջոցով հասնել Փաշինյանի հրաժարականին: Սա է խնդիրը: Դեռեւս այդ երկրորդ մասն ինքս չեմ տեսնում:

— Վարչապետի հնարավոր թեկնածուների անուններ են շրջանառվում, ո՞ւմ եք Դուք տեսնում, որ կարող է դառնալ անցումային կառավարության ղեկավար:

— Կարծում եմ, որ այսպիսի պայմաններում անցումային կառավարութուն հասկացությունը այլ բացատրություն ունի, քանի որ արդեն սիմվոլ է դարձել Բագրատ սրբազանը: Այլ մարդ, որ կարելի է ներկայացնել, որպես անցումային կառավարության վարչապետ, միանշանակ կարող է բացասական կերպ ազդել այն ակտիվ շրջանակների կողմից, ովքեր այսօր աջակցում են սրբազանին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ինքը պետք է գտնի այնպիսի մի տարբերակ, որպեսզի այս կոնսոլիդացիան կարողանա պահպանել: Դա կարող է լինել ինքը, կարող է լինել այնպիսի մարդ, որն իր չեզոքությամբ եւ օբյեկտիվությամբ վեր կլինի որեւէ քաղաքական պրոցեսներից: Այստեղ կարեւոր է նույնիսկ այն, որ այս շարժումը կարողանա իսկապես այնպիսի ճնշումներ գործադրել իշխանության վրա, որ Փաշինյանը ստիպված հրաժարական տա: Սա է կարեւորը: Եթե բանը հասնի դրան, ապա ես կարծում եմ, որ մնացած հարցերը զուտ տեխնիկական բնույթի են լինելու:

«ՔՊ-Ի ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏԱՆԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»

— Վերջին շրջանում անընդհատ փորձում ենք կապ հաստատել նաեւ ՔՊ-ական տարբեր ներկայացուցիչների հետ, որպեսզի երկկողմանի օբյեկտիվ լուսաբանում ապահովենք, սակայն նրանցից շատերը չեն արձագանքում կամ նրանց օգնականն է պատասխանում եւ խնդրում հարցերը փոխանցել գրավոր, որի շուրջ նրանք կմտածեն՝ պատասխանելո՞ւ են, թե՝ ոչ: Ի՞նչ կարելի է ենթադրել այս ամենից, վա՞խ կա նրանց մեջ:

— Այո՛, իհարկե: ՔՊ-ի թիմակիցները շատ լավ հասկանում են, որ Փաշինյանի ժամանակն արդեն ավարտվել է, բայց մյուս պարագայում իրենք պատանդի կարգավիճակում են Փաշինյանի իշխանության կողմից: Կարծում եմ՝ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ ընդդիմադիր շարժումը դեռեւս այդքան բավարար ուժ չունեն, որպեսզի կարողանան ստիպել իրենք հրապարակավ դուրս գան այս իշխանության դեմ: Այսինքն՝ առաջացել է մի ժամանակավրեպ անցումային փուլ եւ ՔՊ-ի այն շրջանակները, որոնք կարող են, այսպես ասած, դուրս գալ իշխանությունից՝ դեռ իրենք սպասում են, թե ինչպիսի՞ զարգացում տեղի կունենա: Եվ եթե իրենք տեսնեն, որ հասարակական շարժումը ինստիտուցիոնալ հիմքի վրա է արդեն դրվում եւ կարողանում է իսկապես այնպիսի ճնշում գործադրել, որ պարալիզացնի պետական համակարգը՝ բնականաբար, իրենք արդեն մեծ քայլեր կանեն: Իհարկե, մինչ այդ պետք է ճաքեր տան արդեն ուժային կառույցների պետական համակարգը, եւ դա պետք է տեսանելի լինի բոլորի համար: Ինչպես նկատում ենք, դեռեւս տեսանելի չէ դա եւ քանի դեռ այդպես է՝ իրենք լռելու են: Եթե այս շարժումը անկում ապրեց՝ իրենք ոչ միայն չեն լռի, այլ կսկսեն արդեն բացահայտ աջակցել Փաշինյանին: Այսպիսին են քաղաքական զարգացումները աշխարհի բոլոր երկրներում, եւ Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված