Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, չկա այլ տարբերակ. Արմեն Ալավերդյան

Թեմա

«­Տա­վու­շը հա­նուն հայ­րե­նի­քի» շար­ժման ա­ռաջ­նորդ Տ. ­Բագ­րատ ար­քե­պիս­կո­պոս ­Գալս­տան­յա­նի կոչով արդեն մի քանի օր է, ինչ անհ­նա­զան­դութ­յան ակ­ցիա­ներ են տեղի ունենում Երեւանում ու մայրաքաղաքից դուրս: Իսկ կար­միրբե­րե­տա­վոր­նե­րը շարունակում են ան­հա­մա­չափ ու­ժ կի­րա­ռելով բեր­ման են­թարկ­ել ակցիաների մասնակիցներին: Բերման ենթարկվածների թվում եղել է նաեւ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՝ ­Նոր ­Նորք վար­չա­կան շրջա­նի նախ­կին փոխ­թա­ղա­պե­տը:

Ըստ Ա­լա­վերդ­յա­նի` կար­միր բե­րե­տա­վոր­ներն ա­ռանց ո­րե­ւէ խոս­քի, բռնի ուժ են կի­րա­ռել, թե՛ կա­նաց եւ թե՛ տղա­մարդ­կանց նկատ­մամբ՝ բեր­ման են­թար­կե­լով ­Նոր ­Նոր­քի ոս­տի­կա­նա­կան բա­ժին:

«­Փա­կել էինք ­Գա­յի պո­ղո­տան, ո­րը օ­րեն­քի սահ­ման­նե­րում էր: ­Մենք մեր ի­րա­վա­բան ըն­կեր­նե­րի հետ, ո­րոնք մեզ հետ նույն­պես մաս­նակ­ցում էին ակ­ցիա­յին, ոս­տի­կա­նութ­յա­նը ներ­կա­յաց­րե­ցինք օ­րեն­քը, ո­րն ան­տես­վեց նրանց կող­մից, եւ ան­հա­մա­չափ ուժ կի­րառ­վեց կար­միրբե­րե­տա­վոր­նե­րի կող­մից: Տվ­յալ հատ­վա­ծից յոթ անձ բեր­ման են­թարկ­վեց, ո­րոնց թվում էի եւ ես», - պատ­մեց Ար­մեն Ա­լա­վերդ­յա­նը:

«Ի­րա­վունք»-ի հար­ցին, թե ինչ­պի­սի՞ հան­գու­ցա­լու­ծում է տես­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վե­րա­բեր­յալ նախ­կին փոխ­թա­ղա­պե­տը, նա պա­տաս­խա­նեց, որ միակ լու­ծու­մը եւ ել­քը այն է, որ ներ­կա­յիս իշ­խա­նութ­յու­նը պետք է հե­ռա­նա. «Չ­կա այլ տար­բե­րակ»:

Ա­լա­վերդ­յանն իր շնոր­հա­կա­լութ­յու­նը հայտ­նեց ­Բագ­րատ սր­բա­զա­նին՝ կի­րա­կի օ­րը հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ բեմ հրա­վի­րե­լու եւ չան­տե­սե­լու հա­մար այն բո­լոր տղա­նե­րին, ով­քեր մաս­նակ­ցել էին անհ­նա­զան­դութ­յան ակ­ցիա­նե­րին: Ն­րա գնա­հատ­մամբ՝ սա ա­վե­լի կո­գե­ւո­րի ակ­ցիա­յի մաս­նա­կից տղա­նե­րին: Ինչ­պես նաեւ իր խոր­ին շնոր­հա­կա­լութ­յու­նը հայտ­նեց Ազ­գա­յին ժո­ղո­վի ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րին, ով­քեր այ­ցե­լել են ոս­տի­կա­նութ­յան բա­ժան­մունք ՝ տղա­նե­րին տե­սակ­ցութ­յան:

­Հի­շեց­նենք, որ սահ­մա­նա­զատ­մա­նը դեմ տա­վուշ­ցի­նե­րը եւ նրանց միա­ցած այլ քա­ղա­քա­ցի­ներ՝ ­Տա­վու­շի թե­մի ա­ռաջ­նորդ ­Բագ­րատ սրբա­զան ­Գալս­տան­յա­նի գլխա­վո­րութ­յամբ, մա­յի­սի 4-ին ­Կի­րան­ցից քայ­լերթ սկսե­ցին Ե­րե­ւան։ ­Մա­յի­սի 9-ին նրանք ար­դեն մայ­րա­քա­ղա­քում էին։ ­Նա­խօ­րոք հայ­տա­րա­րել էին, որ Եր­ևա­նում մեծ ակ­ցիա­նե­րի շնոր­հիվ կփոր­ձեն հաս­նել սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցի դա­դա­րեց­մա­նը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ