Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Իշխանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «զավթելու» մտադրություններ վաղուց է որոնում։ Սա, ըստ երեւույթին, արվում է սեփական թերությունները շտկելու ու կոռուպցիոն վարույթները կարճելու համար։ Ներկայիս իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր, կաղաղակեր եւ կթմբկահարեր, երբ իշխանական որեւէ պատգամավորի կին կամ ընտանիքի անդամ հայտարարագիր չներկայացներ։ 

Օրինակ՝ հարցական է, թե ինչ կասեն ԿԿՀ-ն եւ իշխանական թեւը այն փաստի մասին, որ սեփական պատգամավորի կինը արդեն գրեթե 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում։

Այսպիսով՝ Գեղարքունիքի հետհեղափոխական փոխմարզպետ, ապա ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հայտարարագիրը, կարծես, ըստ պահանջի լրացված է, սակայն նույնը չենք ասի կնոջ հայտարարագրի մասին։

Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, 2020-2021 թվականներից հայտարարագիր չի ներկայացրել, չնայած նրան, որ աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում՝ որպես առաջատար մասնագետ։ Սա դեռ ամենը չէ. մինչեւ հունիսի 22-ը հայտարարագիր ներկայացնելու ժամանակ կա, սակայն, այս արձանագրմամբ, Գրիգորյանի կինը դժվար թե հայտարարագիր ներկայացնի։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ