Ես շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. Թրամփ Սանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովները Ուկրաինան հրադադարից հետո չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Արհեստածին Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը.իրանագետ Վրաստանում ռուսական նավթի ներմուծման թռիչքային աճ կա. իսկ հայաստանը սկսել է նախընտրել Ադրբեջանականը Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա

Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. Շահրամանյան

Առողջապահական

Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը: Հայ ընտանիքի սեռական խնդիրների մասին խոսեցինք ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ-սեքսոպաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ։

-Հիմնականում, ո՞ր տարիքային խումբն է դիմում սեքսոպաթոլոգի և ի՞նչ խնդիրներով:

- Մեզ այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ դեռահասները, պատանիները, երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները: Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական  հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում,  սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն, սեռականան ներդաշնակության հարցեր և այլն: Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավոտ սեռահարաբերություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն և այլն:

-Ամուսնալուծությունների թիվը ավելացե՞լ է։

-Ցավոք, այո։ Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում ավելի շատ․ վիճակագրության համաձայն՝  2022թ․-ին 2021թ․ համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է 3,7 տոկոսով, իսկ ամուսնալությունների թիվն աճել է 10,6 տոկոսով:

Վիճակագրության համաձայն` առավել հաճախ ամուսնալուծվում են երիտասարդները, քանի որ ամուսնական հարաբերություններում ճգնաժամ և տարաձայնություններ են սկսվում ամուսնության երկրորդ–երրորդ տարում։ Որպես կանոն` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սպասումներն ու իրականությունը չեն համընկնում, ինչպես նաև ի հայտ են գալիս կենցաղային խնդիրներ, որոնց շատերը պատրաստ չեն լինում։

Մի տհաճ երևույթ էլ է նկատվում։ Վերջերս սկսել են շատ դիմել սեռական աններդաշնակության խնդիրներով ամուսնական զույգեր, որոնց կոնֆկլիտների մեխը, որքան էլ որ տարօրինակ թվա, քաղաքական սուր տարաձայնություններն են։ Մեր հանրությունը, ցավոք, արհեստականորեն շատ է քաղաքականացվել, մարդկանց անմտորեն բաժանել են նախկինների և ներկաների, լավերի ու վատերի, ինչի արդյունքում ընտանիքներում սկսել է աճել կոնֆլիկտայնությունը՝ հաճախ հանգեցնելով ընտանեկան-սեռական աններդաշնակությունների։ Սա մերժելի երևույթ է, որը պետք է անպայման կասեցնել։ Կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է: Ամուր պահեք ընտանիքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ես շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. ԹրամփՍանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովներըՈւկրաինան հրադադարից հետո չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիԱրհեստածին Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը.իրանագետՎրաստանում ռուսական նավթի ներմուծման թռիչքային աճ կա. իսկ հայաստանը սկսել է նախընտրել ԱդրբեջանականըԱռաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված