Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Այդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջին

Միջազգային

Եվ այս­պես, Նի­կո­լի խնդրան­քով, ո­րին, բնա­կան է, հա­մա­ձայ­նութ­յուն տվեց նաեւ Վ­լա­դի­միր Պու­տի­նը, ՌԴ սահ­մա­նա­պահ­նե­րը սկսել են Ս­յու­նի­քի մար­զից դուրս գալ: Թե ին­չով է պայ­մա­նա­վոր­ված նման խնդրան­քը, ի­հար­կե, շատ կա­րե­ւոր հարց է: Բայց մինչ դրան հաս­նե­լը` ֆիք­սենք. ռու­սա­կան ու­ժե­րի դուրս գա­լը միան­շա­նակ հա­վել­յալ խնդիր­ներ է ա­ռաջ բե­րում Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հար­ցում: Ու, ան­կախ նրա­նից, թե Նի­կո­լի նման խնդրան­քի տակ ինչ է դրված, հիմ­նա­կան փաստն այն է, որ նա հեր­թա­կան հար­վա­ծը հասց­րեց Հա­յաս­տա­նին:

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ «ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵՍԸ»

Այս­պի­սով, ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ Մոսկ­վա­յում կա­յա­ցած Պու­տի­նի եւ Նի­կո­լի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Թեեւ այդ հան­դի­պու­մը, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, Հա­յաս­տա­նի հա­մար ընդ­հուպ ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­ներ, սա­կայն դրա հետ կապ­ված հա­յաս­տան­յան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի տե­ղե­կատ­վութ­յու­նը զրո­յա­կան է: Հ­րա­պա­րա­կա­յին դաշ­տում եւս, ել­նե­լով պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յան փաս­տա­ցի բա­ցա­կա­յութ­յու­նից, մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը մնա­ցին ա­նո­րո­շութ­յան դաշ­տում: Ո­րոշ գնա­հա­տում­ներ, ի­հար­կե, ե­ղան: Օ­րի­նակ, «Կանչ» տե­լեգ­րամ­յան ա­լի­քի մեկ­նա­բա­նութ­յամբ. «Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով՝ նո­րըն­տիր Վ­լա­դի­միր Պու­տի­նը բա­վա­կա­նին կոշտ է ե­ղել ժամ­կե­տանց ազ­գա­դա­վի հետ: Պու­տի­նը մոտ մեկ ժամ բա­ցատ­րել է, որ Նի­կո­լը հա­տել է բո­լոր հնա­րա­վոր գծե­րը` հու­սա­լով Արեւ­մուտ­քից ա­ջակ­ցութ­յուն ստա­նալ, բայց ստա­ցել է ե­րեք մա­տի կոմ­բի­նա­ցիա: Ազ­գա­դա­վը փոր­ձել է ար­դա­րա­նալ ու երբ հաս­կա­ցել է, որ շանս չու­նի, պա­հան­ջել է ռու­սա­կան զոր­քե­րը դուրս բե­րել Հա­յաս­տա­նից: Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով` ՌԴ նա­խա­գա­հը չի ա­ռար­կել: Նաեւ նա­խազ­գու­շաց­րել է, որ ա­ռա­ջին հեր­թին անհ­րա­ժեշտ է, որ Նի­կո­լը խո­սի դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի չե­ղարկ­ման մա­սին, որ­պես­զի հե­տո ե­ղած-չե­ղա­ծի հա­մար չկա­րո­ղա­նա «շա­ռով տալ» Ռու­սաս­տա­նին»: Սա­կայն ռու­սա­կան կող­մի փո­խան­ցած տե­ղե­կութ­յու­նը ե­կավ հու­շե­լու, որ ե­թե ան­գամ Նի­կո­լի կող­մից ե­ղել է Հա­յաս­տա­նից ռու­սա­կան զոր­քե­րին հա­նե­լու պա­հանջ, հե­տա­գա խո­սակ­ցութ­յան ըն­թաց­քում դա փոխ­վել է: Ա­մեն դեպ­քում, ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դ­միտ­րի Պես­կո­վը ֆիք­սեց, որ պայ­մա­նա­վոր­վել են ռուս զին­վոր­նե­րի եւ սահ­մա­նա­պահ­նե­րի դուրս­բեր­ման շուրջ Հա­յաս­տա­նի մի շարք շրջան­նե­րից. «Փա­շին­յանն ա­սել է, որ ներ­կա­յում փո­փոխ­ված պայ­ման­նե­րի պատ­ճա­ռով ՌԴ զին­վո­րա­կան­նե­րի տե­ղա­կայ­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն այլեւս չկա: Ուս­տի նա­խա­գահ Պու­տի­նը հա­մա­ձայ­նել է, եւ մեր զին­վո­րա­կան­նե­րի, սահ­մա­նա­պահ­նե­րի դուրս­բե­րու­մը հա­մա­ձայ­նեց­վել է»: Բայց նաեւ, ըստ Պես­կո­վի՝ Նի­կո­լի խնդրան­քով` ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը կմնան Թուր­քիա­յի եւ Ի­րա­նի հետ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րում:

Այս­պի­սով, ե­թե ռու­սա­կան զոր­քե­րը մնում են Հա­յաս­տա­նում, ո՞րն է նրանց հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րից հա­նե­լու ի­մաս­տը: Նախ նկա­տենք, որ երբ ռուս­նե­րին հա­նում են սահ­մա­նից, թե պայ­ման­նե­րը փոխ­վել են, ու մնա­լու կա­րիք չկա, բայց այդ­տեղ են թող­նում եվ­րո­պա­կան «շպիոն» դի­տորդ­նե­րին, ա­պա դա կա­րող է բե­րել այն մտքին, թե այս ա­մենն ար­վում է ա­րեւմտ­յան «պետ­պատ­վե­րը» ա­ռաջ տա­նե­լու հա­մար: Կա­րե­լի է մեկ­նա­բա­նել նաեւ այս­պես. Նի­կոլն ինքն է վեր­ջին ժա­մա­նակ­ներս «վիզ դրած» հա­մո­զում, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րի պա­տե­րազ­մա­կան վտանգ­ներն ա­մե­նե­ւին էլ վե­րա­ցած չեն: Ընդ ո­րում, նա չի կա­րո­ղա­նում ե­րաշ­խա­վո­րել, որ ան­գամ սահ­մա­նա­զատ­ման դեպ­քում, այն էլ` ներ­կա­յիս տես­քով միա­կող­մա­նի սահ­մա­նա­զատ­ման, պա­տե­րազ­մի ռիս­կե­րը կվե­րա­նան: Ու­րեմն, այդ ի՞նչ «պայ­ման է փոխ­վել»:

Իսկ ռու­սա­կան բա­նա­կը, լավ թե վատ, միակ կա­ռույցն է, ո­րի վրա ռազ­մա­կան սրա­ցում­նե­րի դեպ­քում դեռ կա­րող ենք ո­րո­շա­կի հույ­սեր դնել: Ա­ռա­վել եւս, որ օ­դից կախ­ված են թո­ղել ՀԱՊԿ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման հար­ցը, ո­րը նո­րից ինչ-որ ա­ռու­մով մեզ հա­մար անվ­տան­գա­յին հարց կա­րող էր լու­ծել: Ու այս վի­ճա­կում մեկ կողմ կա, ո­րին ձեռն­տու է ռուս­նե­րի հե­ռա­նալն այդ գո­տուց` Ադր­բե­ջա­նին, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ նա­խօ­րեին Ա­լիեւն ին­քը հեր­թա­կան ան­գամ պնդեց, որ սահ­մա­նա­զա­տում կոչ­վածն ըն­թա­նում է Բաք­վի պայ­ման­նե­րով: Ա­մեն դեպ­քում, քա­նի դեռ չկա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, ո­րը մի­գու­ցե ո­րո­շա­կի ի­րա­վա­կան ե­րաշ­խիք­ներ կա­րող է տալ:

Արդ­յուն­քում` Նի­կո­լը, որ այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հաս­նել ռեալ սահ­մա­նա­զատ­ման, չի տա­լիս ո­րե­ւէ ռեալ ե­րաշ­խիք, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սին խո­սում է ե­րա­զանք­նե­րի մա­կար­դա­կով, գնում ու Պու­տի­նից խնդրում է, թե զոր­քերդ հանի հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նից, ա­պա ա­մե­նա­պարզ միտ­քը, որ ա­ռաջ է գա­լիս, այն է, որ սա ար­վում է բա­ցա­ռա­պես հա­նուն Ադր­բե­ջա­նի:

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

­Բայց նշվա­ծով հան­դերձ, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րից ռու­սա­կան զոր­քե­րին հա­նե­լու «մե­դալն» ու­նի նաեւ այլ «ե­րես»: Խո­շոր հաշ­վով, Ա­րեւ­մուտ­քին հե­տաքր­քիր է ոչ թե հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նից, այլ, առ­հա­սա­րակ` Հա­յաս­տա­նից ռու­սա­կան զոր­քե­րը դուրս բե­րե­լը: Ու հան­կարծ պարզ­վում է, որ Նի­կո­լը նաեւ Պու­տի­նին խնդրել է՝ ռու­սա­կան զոր­քե­րը թող­նել Թուր­քիա­յի եւ Ի­րա­նի հետ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րում: Ընդ ո­րում, Ի­րա­նի դրվագն այս­տեղ շատ հե­տաքր­քիր է: Թուր­քիա­յի սահ­մա­նին ռու­սա­կան ու­ժեր կանգ­նեց­նե­լը հաս­կա­նա­լի է: Բայց ո՞րն է նաեւ Ի­րա­նի սահ­մա­նին կանգ­նեց­նե­լու ի­մաս­տը, երբ մի կող­մից, ՌԴ-ն­ եւ Ի­րանն ուր որ է կնքե­լու են ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մասշ­տա­բա­յին պայ­մա­նա­գիր: Մ­յուս կող­մից, ան­գամ նի­կո­լա­կան թիմն է Ի­րա­նին հա­մա­րում Հա­յաս­տա­նի հա­մար կա­րե­ւո­րա­գույն գոր­ծըն­կեր: Այ­սինքն, Ի­րա­նից ո­րե­ւէ վտանգ չի սպաս­վում, բայց ռու­սա­կան զոր­քե­րը մնում են: Այ­սինքն, մնում են Ս­յու­նի­քում, ինչ­քան էլ որ ոչ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին: Կամ կա­րե­լի է դե­տա­լա­վո­րել այս­պես. մնում են հենց այն հատ­վա­ծում, որ­տե­ղով անց­նում է Մեղ­րիի եր­կա­թու­ղին, ո­րի շուրջ այդ­քան կրքեր են ծա­վալ­վում:

­Հար­ցին նա­յենք նաեւ այս կող­մից. թեեւ ան­գամ Նի­կո­լը խո­սեց, թե սահ­մա­նա­զա­տու­մը ինչ-որ քար­տեզ­նե­րով են ի­րա­կա­նաց­նում, բայց այդ­պես էլ չե­ղավ ո­րե­ւէ մեկ­նա­բա­նութ­յուն, թե այդ ի՞նչ քար­տեզ­նե­րի մա­սին է խոս­քը: Մինչ­դեռ ի­րո­ղութ­յունն այն է, որ նման դե­տա­լա­յին սահ­մա­նա­զատ­ման հա­մար անհ­րա­ժեշտ են միան­գա­մայն կոնկ­րետ տո­պոգ­րա­ֆիա­կան քար­տեզ­ներ, ո­րո­ցից, ինչ­պես քա­նիցս է հայ­տա­րար­վել, կա բա­ցա­ռա­պես ՌԴ ԳՇ-ում: Ու ե­թե ըն­դու­նենք, որ այդ քար­տեզ­նե­րով է գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում, ա­պա դա ի՞նչ կնշա­նա­կի, որ կա Մոսկ­վա-Ե­րե­ւան-­Բա­քու ոչ այն­քան տե­սա­նե­լի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յո՞ւն: Ե­թե այդ­պես է, ա­պա կա­րո՞ղ է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նից, ա­սենք նաեւ Ար­ցա­խից ռու­սա­կան զոր­քե­րը հետ քա­շե­լը լի­նի այդ տրա­մա­բա­նութ­յան մեջ. այլ տար­բե­րա­կը կլի­ներ միան­գա­մայն ոչ ռեալ: Իսկ սա նաեւ ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն չի՞ տա­լիս հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նին, կրկնենք՝ Մեղ­րիի գոր­ծարկ­վե­լիք եր­կա­թու­ղուն զու­գա­հեռ ռուս սահ­մա­նա­պահ­նե­րի մնա­լու մա­սին Նի­կո­լի «խնդրան­քին»:

ԻՆՉ ԷՐ ԽՈՍՈՒՄ ԱՐՈՆ ԲԱՅՐԱՄՈՎԻ ՀԵՏ

Ա­ռա­վել եւս, երբ այս օ­րե­րին ար­ձա­նագր­վեց մեկ այլ կա­րե­ւո­րա­գույն դե­տալ: Խոսք­ը` Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դիպ­ման մա­սին է, ո­րը եւս սար­քել են յոթ փա­կի տակ պահ­վող գաղտ­նիք: Պատ­կե­րաց­րեք, տե­ղի է ու­նե­ցել ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ նաեւ ողջ հայ ժո­ղովր­դի հա­մար, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, եւս մեկ ճա­կա­տագ­րա­կան հան­դի­պում, եր­կու օր շա­րու­նակ ինչ-որ բա­ներ են քննար­կել: Մինչ­դեռ Միր­զո­յան Ա­րո­յի ղե­կա­վա­րած «դուք­յա­նը» բա­րե­հա­ճել է «ՀՀ 3 մի­լիոն վար­չա­պետ­նե­րին» ըն­դա­մե­նը տե­ղե­կաց­նել. «Նա­խա­րար­նե­րը ող­ջու­նել են սահ­մա­նա­զատ­ման հար­ցում ա­ռա­ջըն­թա­ցը եւ­ այդ ուղ­ղութ­յամբ ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Նա­խա­րար­նե­րը եւ ն­րանց պատ­վի­րա­կութ­յուն­նե­րը շա­րու­նա­կել են «Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան եւ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման վե­րա­բեր­յալ» երկ­կողմ հա­մա­ձայ­նագ­րի նա­խագ­ծի շուրջ քննար­կում­նե­րը: Կող­մե­րը պայ­մա­նա­վոր­վել են շա­րու­նա­կել բա­նակ­ցութ­յուն­նե­րը բաց հար­ցե­րի շուրջ, որ­տեղ դեռ կան տա­րա­ձայ­նութ­յուն­ներ…»:

Ու­րեմն, եր­կու օր շա­րու­նակ՝ ընդ­հա­նուր մոտ 7-8 ժամ ի՞նչ են քննար­կել: Այս­տեղ, թե­րեւս, ար­ժե հի­շել, որ վեր­ջերս Ա­րոն պնդում էր, թե բա­նակ­ցա­յին եր­կու խնդիր կա, որ դեռ լու­ծում չի ստա­ցել՝ սահ­մա­նն­երի եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցե­րը: Սահ­ման­նե­րի մա­սով դրա­նից հե­տո սկսվեց այս գոր­ծըն­թա­ցը, ա­սել է թե` այդ հար­ցի դի­մաց եւս պետք է «պտիչ­կա» դնել: Ու մնում է են­թադ­րել, որ այս նոր բա­նակ­ցա­յին փու­լում հիմ­նա­կան շեշ­տը դրվել է չլուծ­ված մնա­ցած վեր­ջին ՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցի վրա: Այդ մա­սին էր ակ­նար­կում նաեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ըն­թաց­քում Ա­րո­յի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը․ «Մենք շատ կա­ռու­ցո­ղա­կա­նո­րեն ներգ­րավ­ված ենք խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցում, եւ­ ա­վե­լին, կար­ծում ենք, որ մենք չպետք է սահ­մա­նա­փակ­վենք խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­մամբ. մենք պետք է, մենք կա­րող ենք ա­ռաջ գնալ՝ ա­պաշր­ջա­փա­կել տա­րա­ծաշր­ջա­նում տրանս­պոր­տա­յին կա­պու­ղի­նե­րը»: Ու սա կա­րե­լի է դնել Նի­կո­լի վեր­ջին ա­սու­լի­սա­յին հայ­տա­րա­րությ­ուն­նե­րից մե­կի կող­քին, ո­րով նա հան­կարծ «հի­շեց», որ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա կետ, ո­րով ՌԴ ԱԴԾ-ն­ ո­րո­շա­կի վե­րահս­կո­ղութ­յուն պետք է ու­նե­նա Մեղ­րիի եր­կա­թու­ղու հետ կապ­ված: Թե ինչ­պես է Նի­կո­լը պատ­կե­րաց­նում այդ վե­րահս­կո­ղութ­յու­նը, այլ հարց է: Բայց, որ բազ­միցս հեր­քե­լուց հե­տո, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այս ան­գամ «հի­շեց» ԱԴԾ-ի մա­սին, ընդ ո­րում, դա չկա­պե­լով Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան եւ նման բա­նե­րի հետ, հե­տաքր­քիր էր:

Ի դեպ, վե­րա­դառ­նա­լով Պու­տի­նի եւ Նի­կո­լի հան­դիպ­մա­նը, մեկ հե­տաքր­քիր դե­տալ եւս ֆիք­սենք: Թեեւ ներ­կա պա­հին ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ Նի­կո­լի հիմ­նա­կան տե­սա­նե­լի բո­ղոք­նե­րը վե­րա­բե­րում են ՀԱՊԿ-ին: Հենց այս կա­ռույ­ցից դուրս գա­լու հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին է, որ նա ա­սել է, այս կա­ռույ­ցի ֆի­նան­սա­վո­րու­մը դա­դա­րեց­նե­լու մա­սին է, որ Ա­րոն խո­սեց, վեր­ջա­պես՝ այս կա­ռույ­ցից դուրս գալ-չգա­լու հետ կապ­ված վերջ­նագ­րա­յին տես­քով պա­հանջ էր ներ­կա­յաց­րել Լավ­րո­վը, եւ են­թադր­վում էր, որ հենց այդ թե­ման է լի­նե­լու ա­ռաջ­նա­յին տե­ղում եր­կու ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­ման ժա­մա­նակ: Բայց ա­հա, Պու­տին-­Փա­շին­յան հան­դիպ­ման հետ կապ­ված ո­րե­ւէ մեկ­նա­բա­նութ­յուն ՀԱՊԿ-ի թե­մա­յով այդ­պես էլ չե­ղավ: Չե՞ն խո­սել այս մա­սին. դա առն­վազն տա­րօ­րի­նակ կլի­ներ: Խո­սել են, բայց նա­խընտ­րում են արդ­յունք­նե­րը չհրա­պա­րա­կե՞լ. սա եւս տա­րօ­րի­նակ կլի­ներ, ա­ռա­վել եւս, որ Հա­յաս­տա­նի եւ ՀԱՊԿ-ի հա­րա­բե­րութ­յուն­ներն այն հարցն է, որ եր­կար ժա­մա­նակ գաղտ­նի չես պա­հի: Էլ չա­սած, որ Պու­տինն այդ թե­մա­յի շուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­նե­նալ-չու­նե­նա­լը հա­զիվ թե գաղտ­նի պա­հե­լու խնդիր ու­նե­նա, եւ շատ ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան է, որ այս եւ, առ­հա­սա­րակ, ողջ հան­դիպ­ման մա­սին տե­ղե­կատ­վութ­յան խիստ պա­կա­սը եւս Նի­կո­լի խնդրան­քով է: Ե­թե այդ­պես է, ա­պա դա ար­դեն շատ բան կակ­նար­կի ինչ­պես սահ­մա­նա­զատ­ման ներ­կա ըն­թաց­քի, այն­պես էլ՝ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի եւ դեռ չլուծ­ված մնա­ցած վեր­ջին՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված