Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆ

Սպորտ

Վերջերս, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է լեգենդար մարզուհի ԶԻՆԱԻԴԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ անվան ամենամյա հուշամրցաշարը։ Զինաիդա Սիմոնյանը եղել է Աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։ Նրա անվան հետ են կապվել 50-ից ավելի ռեկորդներ։ Զինաիդա Սիմոնյանի անունը կրող հուշամրցաշարը անցկացվել է 13-րդ անգամ։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել այս հուշամրցաշարի հաղթող, Եվրոպական խաղերի և Աշխարհի գավաթի փոխչեմպիոն ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակն ու մրցաշարը.

- Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված։ Օդամղիչ ատրճանակ 10 մ 60 կրակոց վարժությունում հաղթել եմ ու ոսկե մեդալի արժանացել։ Երկրորդ տեղը գրավեց Նորայր Առաքելյանը, երրորդ տեղը Գևորգ Մելքոնյանը։ Աղջիկներից անվանի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ոսկե, Էդիտա Մանուչարյանը արծաթե և Նարե Գաբրիելյանը բրոնզե մեդալ նվաճեցին։ Մասնակցում էին Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրիի հրաձգության մարզադպրոցի և Վանաձորի թիմերը։ Նշեմ, որ այս տարվա սկզբին, հունվար ամսին Սլովակիայի Ռուսե քաղաքում կայացած ISSF Grand Prix միջազգային մրցաշարի ժամանակ 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում փոխչմպիոն եմ դարձել Էլմիրա Կարապետյանի հետ մասնակցելով։ Հանդես ենք եկել որպես այս մրցաշարում մասնակից - զույգ։

- Բենիկ, որն է քո հաջողության գրավականը:

- Նվիրվածությունը, մեծ հավատը, կամքի ուժը, նպատակասլացությունը, Աստծո հանդեպ վստահությունը։

- Հիշարժան մրցաշար եղե?լ է քո մարզական կարիերայում:

- Գրան պրիի հաղթող եմ դարձել, դա շատ հիշարժան էր ինձ համար։ Ես 2014 թվականից եմ սկսել պարապել այս մարզաձևով հրաձգությամբ։

- Բենիկ, հետագա ծրագրերի մասին ինչ կասես:

- Պատրաստվում եմ արդեն Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա հունիսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում, այն կլինի վարկանիշային Փարիզում կայանալիք 33-րդ Օլիմպիական խաղերի համար։ Պիտի պայքարեմ, որպեսզի նվաճեմ Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Մեր երկրում 1920 թվականից են սկսել պարապել այս մարզաձևով, ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է հետաքրքրվողների թիվը։ Մեր երկրում զարգացման ճանապարհին է այս մարզաձևը։

- Շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու համար:

֊ Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին:

 

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ