Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը

Մշակութային

Թվում էր, որ վերջում էլ մասնակիցներից մեկին կզոհաբերեն հենց բեմում ու կխմեն նրա արյունով հաղթողի կենացը... Ահա այսպես` սատանիստական ռիտուալներով, ԼԳԲՏ դրոշներով ու կոնչիտաներով, «անտռուսիկ» կատարողներով՝ այն էլ մեծ խաչի նմանվող բեմի վրա, Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը, թեպետ այս դեպքում այն ավելի ճիշտ՝ ամենինչատեսիլ էր, ինչը վտանգավոր էր դիտել երեխաներին, հղիներին ու ծերերին, ինչպես նաեւ սրտային խնդիրներ ունեցողներին:

ԻՌԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՆԱՎՍԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ

Միանգամից նշենք, որ մրցույթում հաղթեց Շվեյցարիան՝ Նեմոյի «Ծածկագիր» երգով: Սատանիզմի տարրերով ամենաայլանդակ երգի կատարողներն էլ, որոնք ներկայացնում էին Իռլանդիան, շտապեցին Նեմոյին թագադրել փշե փսակով: Նա էլ այդպես բարձրացավ բեմ ու արդեն հաղթած, կրկին երգելով իր երգը՝ կոտրեց եվրատեսիլյան բյուրեղապակյա մրցանակը: Տպավորություն էր, որ իռլանդացիների նավսը տեղ հասավ.... Ավելին՝ իռլանդական կարման Նեմոյին հասցրեց հիվանդանոց: Մրցույթի ավարտից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուշագնաց է եղել, եւ վերջինիս ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել: Սակայն, եվրատեսիլյան լուրերը փաստում են, որ իրականում ոչ թե գիտակցությունն է կորցրել, այլ վերջնականապես տղամարդկությունը, որովհետեւ կարճ շրջազգեստով բեմում ելույթ ունեցած Նեմոն հետեվրատեսիլյան միջոցառումներին արդեն հանրության առաջ հայտնվեց, կարծես թե, տունը մնացած մորաքրոջ օժիտի մեջ գտնված փոռիկներով զգեստով:

Ո՞ՒՄ ԷԻՆՔ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՏՎԵԼ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉՀԱՂԹԵՑ

Ինչեւէ, չմոռանանք ընդգծել, որ այս տարի «Եվրատեսիլ»-ում` երկրորդ տեղում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Իսկ Հայաստանը՝ «Լադանիվա» խմբի «Ժակո» երգով, հայտնվեց 8-րդ հորիզոնականում: Հատկանշական էր այն, որ ոչ մի երկիր, ինչպես նախորդ տարի, այդպես էլ այս տարի իր ամենաբարձր 12 միավորը չտվեց Հայաստանին ու, փառք Աստծո: Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ մեր երկիրը չհաղթեց, եւ ստիպված չեղանք սրբապիղծների ու սատանիստների մի հատ էլ Հայաստանում ընդունել (առանց այն էլ մեր երկրում այնպես չէ, որ չկան): Ի դեպ, եթե «Ժակո» երգի հերոսուհին՝ իր ազատամիտ, անհաղորդ ու անտարբեր, միեւնույն ժամանակ, ուրախ-զվարթ պահվածքով մինչեւ մրցույթը հիշեցնում էր կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց կանգնեցված, այսպես կոչված, «Անվախ աղջկա» արձանիկին, որը դարձել է ֆեմինիստների սիմվոլը, եւ այս առումով նաեւ խիստ քննադատելի էր այդկերպ ներկայանալն աշխարհին, ապա եվրատեսիլյան բուն մրցույթը ցույց տվեց, որ այլ երկրներն այն կարգի են այլասերել այս բեմում ներկայանալու բովանդակությունը, որ տպավորություն էր, թե մեջներից ամենաադեկվատը Ժակոն էր: Ավելին՝ նախորդ տարի, եթե Հայաստանը հազիվ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը, ապա այս տարի «Լադանիվա» խումբը հայտնվեց տասնյակում:

ՀԵՏՈՒՅՔԸ ԲԱՑ ՖԻՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՆՔԻՑ, ԻՀԱՐԿԵ, ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ՉԷՐ ԸՆԿՆԵԼՈՒ

Անդրադառնանք եւս մի քանի երկրների ելույթներին, որպեսզի վերջապես պարզ լինի, թե ինչու է պետք առհասարակ մերժել «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունը եւ թույլ չտալ, որ այն հեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ:

Այսպիսով՝ ֆին դիջեյը, որը հանդես է գալիս Windows95man բեմական անունով եւ երգիչ Հենրի Պիիսպանենին իբրեւ երգում էին No Rules թրեքը՝ ներկայացնելով Ֆինլանդիան: Մինչդեռ ավելի շատ ներկայացրին ֆին դիջեյի մերկ հետույքը, իսկ եվրատեսիլյան օպերատորները փորձում էին հանդիսատեսից թաքցնել գոնե արտիստի ավելի ինտիմ մասերը։ Ցուցադրության ավարտին մերկ Windows95man-ի համար երկնքից ոչ թե երեք խնձոր, այլ կարճ ջինսե շորտ ընկավ: Ցավոք, Իսպանիայի պատվիրակի դեպքում այդպես էլ երկնքից շորտեր չընկան, եւ իսպանացի երգչուհու շուրջ պարող «տղաները» այդպես էլ մնացին ստրինգերով ու բարձրակրունկ կանացի կոշիկներով: Ի դեպ, եթե Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակը՝ առանց անդրավարտիք էր, Սլովենիան ներկայացնող երգչուհին էլ, մնացել էր առանց կրծքկալի ու գրեթե նուդիստական մերկ-փարթի էր կազմակերպել բեմում:

Բայց սա դեռ ամենահետույքայինը չէր այս մրցույթում: Օրինակ, մինչ Մեծ Բրիտանիան ներկայացնող երգիչ Օլլի Ալեքսանդրը երգում էր, նրա հետ բեմում պարող կիսամերկ տղաները գրեթե բռնաբարում էին միմյանց: Եվ քանի որ խոսքը հասավ բռնաբարությանը, կրկին հիշենք Իռլանդիան ներկայացնող Բեմբի Թուգին, որը կախարդությամբ ոգեշնչված՝ սատանիստական ռիտուալ էր իրականացնում խաչաձեւ բեմում՝ տնքոցներով, աննորմալ կերպարներով ու մոմերով: Այո՛, եթե նախկինում սիմվոլիկաներով էին միայն պրոպագանդում սատանիզմ, հակաքրիստոնեություն ու համասեռամոլություն, ապա հիմա անթաքույց ու լկտի հարձակման են անցել:

Ի դեպ, մրցույթի վերջում էլ իբրեւ այս բոլոր այլանդակությունների ամփոփում՝ բեմում հայտնվեց հայտնի եվրատեսիլյան ավստրիացի տրանսգենդեր, մորուքավոր Կոնչիտա Վուրստը եւ կատարեց Աբբայի հիթերից մեկը: 

«Գոնե հիմա հասկացա՞ք ազգայինից կտրվելու վտանգներն ու ազգայինը «ատամներով պահելու» կարեւորությունը», - անդրադառնալով վերոնշյալին՝ գրում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ:

ԻՍԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԼՍՎՈՒՄ ԷԻՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՂԵՍՏԻՆԻՆ» ՎԱՆԿԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Էլ ինչ «Եվրատեսիլ»՝ առանց քաղաքականության: Եվ խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, որ Ռուսաստանին այս տարի եւս թույլ չտվեցին մասնակցել այս մրցույթին, նրանց միայն կարելի է նախանձել այս հարցում: Հատկապես, որ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է. «Եվրատեսիլ 2024»-ը գերազանցեց ցանկացած օրգիա կամ ծիսական սրբապղծություն: Արեւմտյան Եվրոպան սովորականի պես շարունակում է թաղել ինքն իրեն, անակնկալներ չկան»:

Նշենք, որ մինչեւ եզրափակչի մեկնարկը՝ Շվեդիայում բողոքի ակցիաներ տեղի ունեցան մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ։ Ցուցարարները դատապարտում էին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները: Ըստ միջազգային լրահոսի, ցուցարարների թիվը շուրջ 12 հազարի էր հասել: Ավելին՝ իսրայելցի երգչուհի Էդեն Գոլանի ելույթի ժամանակ դահլիճից սուլում էին եւ վանկարկում՝ «Ազատություն Պաղեստինին»:

Դե իսկ Նիդերլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից: Ընդ որում՝ մրցույթի 68-ամյա պատմության մեջ առաջին անգամ է, որ մասնակիցը որակազրկվել է հնգօրյա միջոցառման մեկնարկից հետո: Պատճառը եղել է մրցույթի նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը, որը ոստիկանությունը դեռ քննում է: Ավելի վաղ շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնել էր, որ դեպքը կարող է տեղի ունեցած լինել լուսանկարչի հետ ֆիզիկական բախման պատճառով. երգիչը պարզապես չի ցանկացել, որ կուլիսներում անհարմար պահի իրեն լուսանկարեն: Իսկ մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բուն պատճառը եղել է Իսրայելի եւ Նիդերլանդների մասնակիցների միջեւ վեճը, որը կրկին կրել է քաղաքական բնույթ: Լրագրողը հարցրել է Իսրայելի ներկայացուցիչ Գոլանին, թե արդյոք նա մտածել է այն մասին, որ մրցույթին իր ներկայությունը կարող է վտանգի ենթարկել մյուս մասնակիցներին ու ներկա երկրպագուներին, ինչին միջամտել է ասուլիսը վարողը եւ ասել՝ երգիչը պարտավոր չէ պատասխանել այդ հարցին, եթե չի ցանկանում: Իսկ Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնին, որը նստած է եղել նրա կողքին, թեման թեժացրել է՝ ասելով՝ «ինչո՞ւ ոչ»:

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ` ԲՈՅԿՈՏԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»

Քաղաքականությունը քաղաքականություն, բայց այստեղ ավելի էական է այս մրցույթի բարոյական կողմը, ավելի ուղիղ ասած՝ դիվային շոուի մաս չդառնալը: Ինչ կատարվեց այս տարի եվրատեսիլյան բեմում, թերեւս օրակարգային հարց է դարձնում, որ ոչ թե քննարկման առարկա լինի, այլ որպես անհրաժեշտություն բարձրացվի մեկընդմիշտ «Եվրատեսիլ»-ից հրաժարվելու հարցը, իսկ ծախսվող միլիոնավոր գումարները ներդնել երկրի ավելի կարեւոր նպատակների համար: Ընդ որում՝ տեղին է հիշել, որ բազմիցս խորհրդարանական ամբիոնից ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ զգուշացնում էր, որ «Եվրատեսիլ» մրցույթն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը:

«Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` բոյկոտել «Եվրատեսիլը»,- հորդորել էր Հ. Բաբուխանյանը դեռեւս տարիներ առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված