Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Շարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»

Ներքաղաքական

Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանն այսօրվա հանրահավաքում հնչեցրեց այս օրերին ակտիվորեն շրջանառվող մի քանի հարցերի պատասխաններ: Խոսքն այն մասին է, թե Հայաստանն իշխանափոխության դեպքում ինչ արտաքին կուրս պետք է որդեգրի եւ որքանով է դա ներկա իրավիճակի համահունչ:

Նախ, մոտ 50 փորձառու դիվանագետ ներկայացնող այս կառույցի գնահատմամբ, ներկա սահմանազատումը ինչպես նաեւ դրա տակ դրված Ալմա-Աթայի հռչակագրով առաջնորդվելը լիովին հակասում է ոչ միայն հայասըանյան, այլ նաեւ` միջազգային օրենսդրությանը: Այն է` այդ գործընթացն առաջ տանողները գործում են ապօրինաբար եւ ենթական են պատասխանատվության: Ինչի մասին, ի դեպ, «Իրավունքը» քանիցս պնդել է: Ըստ այդմ, սահմանազատման եւ Ադրբեջանի հետ «չընդհատվող բանակցությունները» պետք է առաջ տանել, բայց բացառապես օրենքի շրջանակներում եւ Հայաստանի անվտանգությունն ու շահերը մի կողմ չնետելու գերպայմանով:

Ինչ վերաբերում է առաջարկվող քաղաքական կուրսին, ապա երկու հիմնական թեզ, որը հնչեցրեց Մելիքյանը, բավականին հետաքրքիր են: Այդ թվում, Հայաստանի ներկա քաղաքականությունը պետք է արմատապես վերափոխել` «Բացառելով հակառուսականությունը, հակաարեւմտականությունը եւ ՀԱԿԱներով ձեւքավորված որեւէ այլ քաղաքական բովանդակություն»: Ապա նաեւ պետք է. «Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը եւ դիրքավորումները»: Այդ թվում. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաեւ խորացնենք մեր գործընկերությունը ուժային այլ կենտրոնների հետ»:

Սա նաեւ Բագրատ Սրբազանի դիրքորոշո՞ւմն է. եթե նրա ղեկավարած հանրահավաքի ամբիոնից է ասվում, թերեւս այդպես է: Ամեն դեպքում այն, ինչի մասին խոսվեց, Հայաստանի ներկա վիճակի որոշակի կարգավորման համար նախնական պարտադիր քայլերն են, բայց ոչ ամբողջական: Չնայած, հանրահավաքային հարթակից ամբողջական քաղաքական կուրս ներկայացնելն էլ հնարավոր չէ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ