ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Փշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ում

Մշակութային

Թվում էր, որ վերջում էլ մասնակիցներից մեկին կզոհաբերեն հենց բեմում ու կխմեն նրա արյունով հաղթողի կենացը... Ահա այսպես սատանիստական ռիտուալներով, ԼԳԲՏ դրոշներով ու կոնչիտաներով, «անտռուսիկ» կատարողներով՝ այն էլ մեծ խաչի նմանվող բեմի վրա, Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2024»-ը, թեպետ այս դեպքում այն ավելի ճիշտ՝ ամենինչատեսիլ էր, ինչը վտանգավոր էր դիտել երեխաներին, հղիներին ու ծերերին, ինչպես նաեւ սրտային խնդիրներ ունեցողներին:

Միանգամից նշենք, որ մրցույթում հաղթեց Շվեյցարիան՝ Նեմոյի «The Code» երգով: Սատանիզմի տարրերով ամենաայլանդակ երգի կատարողներն էլ, որոնք ներկայացնում էին Իռլանդիան, շտապեցին Նեմոյին թագադրել փշե փսակով: Նա էլ այդպես բարձրացավ բեմ ու արդեն հաղթած կրկին երգելով իր երգը՝ կոտրեց եվրատեսիլյան բյուրեղապակյա մրցանակը: Տպավորություն էր, որ իռլանդացիների նավսը տեղ հասավ.... Ինչեւէ, երկրորդ տեղում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Իսկ Հայաստանը «Լադանիվա» խմբի «Ժակո» երգով հայտնվեց 8-րդ հորիզոնականում:  Հատկանշական էր այն, որ ոչ մի երկիր այդպես էլ իր ամենաբարձր 12 միավորը չտվեց Հայաստանին ու, փառք Աստծո: Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ մեր երկիրը չհաղթեց, եւ ստիպված չեղանք սրբապիղծների ու սատանիստների մի հատ էլ Հայաստանում ընդունել (առանց այն էլ մեր երկրում այնպես չէ, որ չկան):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ