ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի Կարասին Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի շենքից Երևանում ինքնագլորները պետք է իրավական դաշտ բերվեն, այս ոլորտում նոր մշակույթ է ձևավորվելու. ՆԳՆ (տեսանյութ) Արշավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. փաստեր Քերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Գրիգորյանի հետ ունեցած խնդիրները Հայաստանի պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար»-ին Ոչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից. Ադրբեջանի ՊՆ ղեկավար

Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետը

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ:

Սահմանադրության համաձայն` ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից: Այս դեպքում՝ հնարավո՞ր է, որ Բագրատ սրբազանը դառնա վարչապետի թեկնածու, եթե պատգամավորներն անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի դեմ:

— Մեր Սահմանադրության մեջ նման նշում չկա, որ պետությունը եկեղեցուց անջատ է։ Պարզապես, մեր պետությունը Հայ Առաքելական Եկեղեցուն նվիրված առանձին կարգավորում ունի, որի համատեքստում ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին ճանաչվում է որպես Ազգային եկեղեցի բացառիկ առաքելությամբ՝ մեր ազգային մշակույթի զարգացման, հոգեւոր կյանքում, ազգային ինքնապահպանության հարցով։ Այսինքն՝ այդպիսի կարգավորում, որ եկեղեցին անջատ է պետությունից, դա զուտ մեկնաբանման հարց է եւ հստակ այդպիսի սահմանում մեր Սահմանադրությունը չի պարունակում։ Եվ երկրորդ՝ որեւէ բացառություն չկա սահմանված, որպես սահմանափակող մաս, որ հոգեւորականը չի կարող հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ, լինել որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոնի, քանի որ ըստ պաշտոնների անվանումների, պաշտոնների անձնագրերի կամ սահմանափակումների ցանկերի՝ դրանց թվում չկա հոգեւորականը, իսկ տվյալ դեպքում՝ Բագրատ սրբազանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ 

Բագրատ սրբազանն իր խոսքում նշել էր, որ խորհրդարանական ընդդիմության ձայներին պակասում է 20 ձայն, որպեսզի անվստահության՝ իմպիչմենթի գործընթաց սկսվի Նիկոլ Փաշինյանի դեմ: Այժմ եթե այդ 20 պատգամավորները ՔՊ-ից գտնվեցին, ի՞նչ է լինելու հետո:

— Անպայման պետք է ներկայացվի վարչապետի թեկնածու, քանի որ եթե անվստահություն հայտնելու գործընթաց է մեկնարկում՝ մեր երկրի Սահմանադրական կարգավորումների համատեքստում նախատեսվում է անվստահության գործընթաց, որը մեկնարկում է իր ձեւով, եւ լինում է ԱԺ-ի որոշման նախագիծ։ Այդ նախագծի մեջ վարչապետին անվստահություն հայտնելուն զուգահեռ՝ պարտավոր են նշել նոր թեկնածուի անունը։ Դա Սահմանադրական պահանջ է։ 

Տիկին Մելոյան, փաստորեն, արդյունքում այս Ազգային ժողովը դեռ չի՞ լուծարվի, այլ, պարզապես, կունենանք անցումային կառավարությո՞ւն:

— Տեսեք, եթե ոչինչ տեղի չի ունենում, բայց, այնուամենայնիվ ընդունվում է այս նախագիծը, ընթացակարգը հետեւյալն է՝ ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել, եւ նախագիծը ներկայացնելու համար պետք են 1/3-ի ձայները։ Այսինքն՝ 36 պատգամավոր պետք է ստորագրեն, որպեսզի շրջանառության մեջ դրվի, այնուհետեւ հաջորդ փուլը՝ քվեարկությունը, անվանական պետք է տեղի ունենա, եւ անվանական քվեարկության արդյունքում պետք են կեսից ավելի ձայներ։ Այսինքն՝ 54 պատգամավորի ձայն, եւ արդյունքում կա՛մ չի ընդունվում նախագիծը, որից հետո 6 ամսվա ընթացքում կրկին իմպիչմենտի հնարավորության սահմանափակում է առաջանում վարչապետին, կամ՝ 2-րդ կարգով էլ, եթե ընդունվում է, արդեն ավտոմատ կերպով, այդ ընդունված որոշմամբ, տվյալ գործող վարչապետի լիազորությունները համարվում են դադարեցված, ու այդ նախագծում նշված պաշտոնատար անձը համարվում է նոր նշանակված վարչապետ, իսկ ԱԺ-ն չի լուծարվում դրա հիման վրա։

Այսինքն՝ ստացվում է այնպես, որ, միեւնույնն է, հաջորդ վարչապետին ընտրելու է իշխող ՔՊ-ն, որը խորհրդարանում մեծամասնություն է:

— Ամբողջապես այդպես չի ստացվում, որ ՔՊ-ն է ընտրում։ Բացի ՔՊ-ից, կա 36 պատգամավոր, որից 35-ը երկու ընդդիմադիր խմբակցություններն են, եւ կա մեկ անկախ պատգամավոր: Իսկ անհրաժեշտ է 54 պատգամավորի ձայն, հետեւապես, եթե հանենք 36-ը, ստացվում է, որ անհրաժեշտ է ընդամենը եւս 18 պատգամավորի ձայն։ Այսինքն՝ ստացվում է, որ ՔՊ-ն ձայների փոքրամասնությունն է ապահովում։

Ստեղծված իրավիճակում Դուք տեսնու՞մ եք 2018 թ.-ի սցենարով ընտրություն՝ երկու անգամ առաջադրվի վարչապետի թեկնածու եւ, ի վերջո, ընտրվի:

— Նախորդ անգամ հրաժարվեցին գործող իշխող ուժի պատգամավորներն այն ժամանակվա թեկնածու Նիկոլ Փաշինյանին ընտրել, ինչի արդյունքում արդեն իրենք շատ կոպիտ միջոցների գնացին։ Եթե կհիշեք հենց այն ժամանակ հրապարակեցին Հանրապետական խմբակցության պատգամավորների հեռախոսահամարները, սեւ ժապավենների ակցիաներ իրականացրին մարդկանց բնակավայրերում եւ դիմեցին հակաիրավական բնույթի քայլերի։ Առավել շատ հակաբարոյական գործողություններ եւ ակցիաներ իրականացրին, եւ այդ հանրային ճնշման հետեւանքով, այնուամենայնիվ, ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ ներկուսակցական, քաղաքական որոշում կայացրին եւ այնքան ձայներ տվեցին, որպեսզի ապահովեն այդ ժամանակվա թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Այժմ արդեն կոնսենսուս կա։ Օրերս նույնպես մենք տեսանք, թե որքան մարդ հավաքվեց Հանրապետության հրապարակում: Բավական զարմանալի էր, քանի որ անհավանական քանակի ուսանողներ եւս միացան երթին, եւ կրկին հրապարակում բազմաքանակ երիտասարդություն նկատեցինք: Այսինքն՝ ակնհայտորեն հանրային կոնսենսուս է ձեւավորվել, որ տվյալ ուժը պետք է դադարեցվի: Եվ Նիկոլ Փաշինյանը եթե մեր ներքին կայունության նկատմամբ ուշադրություն ունենա, ու եթե իրենք իրապես հայամետության եւ հայապահպանության առաջ խնդիր ունեն, հենց իրենց հրաժարականը հնարավորություն է մեր պետության եւ ազգի համար, քանի որ իրենք են այդ կապիտուլյացիոն ակտը եւ ոչ հայամետ պայմանները ընդունող ուժը, ու իրենց փոփոխությունը բանակցային սեղանին առնվազն նոր քայլերի, նոր դիվանագիտական պայմանավորվածությունների հնարավորություն էր։ Մինչդեռ իրենք մինչեւ վերջ շարունակեցին աթոռատենչությունը, որի ադյունքում միայն 44-օրյա պատերազմի հետեւանքները մեզ համար արդեն շատ «չնչին» կորուստներ էին համարվում։ Թեպետ` դա հակառակ իմաստով, քանի որ մենք հազարավոր զոհեր ունեցանք։ Դրան արդեն հաջորդիվ շարունակեցին մեր Արցախի ամբողջական կորուստը, ջերմուկյան մարտերը, Հայաստանի 3 մարզերում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։ Մի խոսքով, արդեն տասնյակից ավել հստակ օրինակներ կան, որ իրենք մի շարք բնագավառներում, որպես քաղաքական ուժ, ձախողել են, եւ այդ ձախողումը շարունակվելու է։ Այսինքն՝ իրենք, անգամ ունենալով «բարեկամական» կամ «գործընկերային» հարաբերություններ Ադրբեջանի հետ եւ մեզ խոստումներ տալով այդ խաղաղության դարաշրջանի վերաբերյալ, զուգահեռ անդադար ունենում ենք զոհեր յուրաքանչյուր շաբաթվա կտրվածքով: Այսինքն՝ կրկին ստում են։ Դրան զուգահեռ իրենք դեռ չեն ապահովել Ադրբեջանի կողմից գրավոր ստանձնած մարտավարությունը՝ մեր գերիների վերադարձը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարիՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ ԳրիգորյանՌուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինԲաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի շենքիցԵրևանում ինքնագլորները պետք է իրավական դաշտ բերվեն, այս ոլորտում նոր մշակույթ է ձևավորվելու. ՆԳՆ (տեսանյութ)Արշավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. փաստերՔերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Գրիգորյանի հետ ունեցած խնդիրներըՀայաստանի պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար»-ինՈչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից. Ադրբեջանի ՊՆ ղեկավարԿենդանակերպի նշաններ, որոնք կարիերայում հաջողություն կունենան հուլիսինՄերսման 4 սրահի գործունեություն կասեցվել է. ինչ է կատարվել գիշերըՀայաստանի դիրքը չափազանց կարևոր է, քանի որ այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև. Հնդկաստանի ԱԳ նախարարՈւղիղ. ոստիկանությունը պարտադրելու է տեսանկարահանել տնտեսվարող օբյեկտները. ասուլիսԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հունիսի 26-ինՆոր մանրամասներ` մերսման սրահներ ոստիկանների ներխուժման վերաբերյալԵրկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ)Վանդալիզմի ակտ՝ հազարամյակների մշակույթ ունեցող Գառնիում. Ալլա ՀակոբյանՆիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ ՄարկարյանՈ՞ր ապրանքների ներմուծման դեպքում չի պահանջվի 3-րդ երկրների ձեռնարկությունների գրանցումՀետապնդում ու կրակոցներ՝ մայրաքաղաքում, պարեկը տեղափոխվել է հիվանդանոցUcom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումըՀայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը. Արմեն ԳրիգորյանՀՀ որոշ մարզերում սպասվելիք առատ տեղումների հետևանքով կա հեղեղումների վտանգ․ նախազգուշացումԲաքվում Ալիևին ներկայացրել են իտալական «Leonardo» ընկերության արտադրած ռազմատրանսպորտային ինքնաթիռըՄի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառըՌուսաստանցի պրանկերներ Վովանը և Լեքսուսը զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ ներկայանալով որպես ՊորոշենկոԱդրբեջանի ՊՆ ղեկավարը հարցազրույց է տվել՝ հատուկ ընգծելով Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունըԲաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկինՍԵՅՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ։ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՄԲԻՇ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԵՎՐՈ-2024.Փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 11 հայտնի ենԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներինՕրվա հանդիպումների անոնսՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱստղագուշակ՝ հունիսի 27-ի համարԵրկար ժամանակ գազ չի լինիԻնչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին. սոցհարցումՈր քաղաքական ուժին են համարում իրական ընդդիմություն. հայտնի են սոցհարցման արդյունքներըԵթե ​​Զելենսկին խաղաղություն չկնքի, պարզապես երիտասարդ ուկրաինացի չի մնա. բրիտանացի քաղաքական գործիչ«Հրապարակ». Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը«Ժողովուրդ». Մեծ ոգեւորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, հիմա փորձում են քանդել հարաբերությունները«Հրապարակ». Շարժման անդամների մեքենաներում և հեռախոսներում գաղտնալսող սարքեր են տեղադրում«Ժողովուրդ». Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը«Հրապարակ». Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞նՊենտագոնի ղեկավարը կապվել է ՌԴ Պաշտպանության նախարարի հետԳնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+)Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկումԵԱ-Մ17. Սեյրան Կիրակոսյանը` փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода