Այ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին
Ներքաղաքական<<Իրականում քիչ մարդ չէր հավաքվել Հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց եւ դրա վառ ապացույցը հաջորդող օրերին իրականացվող ակցիաների սակավամարդություններ։ Ըստ երեւույթին կամ չեն հասցրել հերթական օրվա գոմարները վճարել, կամ մարդիկ հանգստանում են երեկվա չարչարանքից։ Ես իհարկե, ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր իսկապես համաձայն չլինելով իշխանությունների վարած քաղաքականության հետ դուրս էին եկել փողոց։ Բայց նման մարդիկ վստահաբար հանրահավաքի 20 տոկոսն էին, ոչ ավել։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին եւ Բագրատ հոգեւորականի պահանջներին, մասնավորապես իմպիչմենտի խնդրին, ապա վստահեցնում եմ Բագրատ հոգեւորականին եւ նրա համակիրներին, որ դա անհնարին է։ Որովհետեւ ՔՊ-ն այսօր կուռ է եւ միասնական, քան երբեւէ եւ հնարավոր չէ թեկուզ մեկ հոգի իր դիրքորոշումը փոխի եւ անցնի պետական հեղաշրջման փորձ իրականացնողներին>>,-անդրադառնալով բողոքի ակցիաներին եւ հետագա զարգացումներին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
-Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում էր, որ ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»։ Այդպե՞ս էր։
-Ես ճիտն ասած չեմ մասնակցել այդ չելենջին, բայց դրանում ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում։ Հնարավոր է , որ ՔՊ ակտիվը նման բան որոշած լիներ, որպեսզի Բագրատ հոգեւորականին ուղերձ գնա , որ բոլորս կանգնած են վարչապետի կողքին։ Ինքս չեմ մասնակցել , բայց կրկնում եմ, եթե անգամ եղեծ լինի, դա նորմալ բան է։
-Դուք վստահ եք, որ որեւէ պատգամավոր չիմանա իմպիչմենտին։
-Այ՛ո, ես վստահ եմ, որ որեւէ մեկը չի միանա վարչապետի իմպիչմենտի հարցին, որովհետեւ խմբակցության յուրաքանչյուր անդամ իր ներդրումը ունի այն իրողություններում , որ այսօր հաջողվում է իրականացնել Կառավարությանը արտաքին քաղաքականության ոլորտում։ Եվ հետեւաբար մենք դժվար ճանապարհ ենք անցել, իրար քննադատելով, իրար հակադրվելով, բայց արդյունքում եկել ենք միասնական կարծիքի։
-Այսինքն այն լուրերը, որ ՔՊ-ն սարսափած է, ՔՊ-ում պառակտում է, չի՞ համապատասխանում իրականությանը։
-Իհարկե ո՛չ, Դուք կարող եք այս հարցը տալ ցանկացած պատգամավորի, վստահեցնում եմ յուրաքանչյուրը կտա նույն պատասխանը։
