Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Տիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ-Հայտարարություններ

<<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության>> շարժման համակարգող ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ շարժման գործադիր կոմիտեի անունից։ Նա նշել է, որ դատապարտում է Հայաստանի իշխանությունը զավթած վարչախմբին, վերոնշյալ շարժման գործկոմի անդամ ՏԻԳՐԱՆ ՈւՐԻԽԱՆՅԱՆԻ դեմ հետախուզում հայտարարելու եվ Ռուսաստանին հետախուզման պահանջը ներկայացնելու համար․

<<Մենք գտնում ենք, որ սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, քանի որ Տիգրան Ուրիխանյանը համարվում է իսկական ընդդիմադիր, հանդիսանում է հայ-ռուսական զարգացման դաշնակցային սերտ կապերի ստեղծման համոզված կողմնակից եվ այդ պատճառով է, որ վերջինս ենթարկվում է հետապնդումների քաղաքական դրդապատճառներով։ Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը որեւէ հանցանք չի գործել, պարզապես այս փուլում Նիկոլը հասկանում է, որ իր անօրինական իշխանությանը մնացել են հաշված օրեր: Այդ պատճառով էլ, որպեսզի իշխանությունը փոխանցվի արեւմտամետ ուժերի ներկայացուցչին եվ այդ ուժերը լինեն իշխանության տիրապետողը ՀՀ-ում,  Նիկոլը փորձում է մեկուսացնել բոլոր այն ուժերին, ովքեր համոզված կերպով հայտարարում են, որ Հայաստանը պետք է ՌԴ-ի հետ լինի  դաշնակցային ամենա սերտ հարաբերություններում՝ մեր երկրների անվտանգությունը եւ զարգացումը ապահովելու համար։ Սա է պատճառը, որ այս փուլում կազմակերպվեց Տիգրան Ուրիխանյանի հանդեպ այս ստոր սադրանքը։ Սակայն ՌԴ ներկայացուցիչները ժամեր անց կողմնորոշվեցին, որ սա Նիկոլի հերթական պրովոկացիան է եվ նպատակն այն է, որ  իշխանափոխության ժամանակ թույլ չտալ, որպեսզի հայ-ռուսական բարեկամությունը ընդունող ուժերը հայտնվեն ձեւավորվող նոր իշխանության մեջ>>։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ