Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան

Թեմա

«Իրավունք»-ը զրուցել է «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով Բագրատ սրբազանի առաջնորդությամբ դեպի Երեւան շարժվող երթի առաջամարտիկների շարքերում է: Նա ասաց, որ արդեն մեկ ամիս է, ինչ Կիրանցում էր` տավուշցիների կողքին, եւ կանգնած է այս շարժման ակունքներում:

— Ինչպե՞ս կգնահատեք երթի ընթացքը, ի՞նչ տրամադրություններ են տիրում մասնակիցների շարքերում:

— Բավականին դրական եմ գնահատում: Ժողովուրդը հույսով է լցված եւ հավատ կա առ այն, որ այստեղ ոչ մի տարակարծություն չպետք է լինի: Նպատակը մեկն է` փրկել հայրենիքը, ինչը միանշանակ ողջունելի է ամբողջ ժողովրդի կողմից: Բոլորը միայն այն կարծիքն են արտահայտում, որ հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն: Միեւնույն ժամանակ հույս են հայտնում, որ նախկին հանրահավաքները ցրողներից ոչ մեկը չի գա եւ, կոպիտ ասած, վիժեցնի ժողովրդի ինքնաբուխ հավաքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ