Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան

Թեմա

Այն, որ ըստ Նիկոլ Փաշինյանի` դեմ լինել սահմանազատմանը, նշանակում է՝ եղած պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվելու, ինչը պատերազմի պատճառ կարող է դառնալ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ներկայացրեց Հանրապետական կուսակցության տեսակետը:

— Մեզ համար` որպես քաղաքական ուժի, խնդիրը ոչ թե այն է, որ ինչ-որ փուլում պետք է դելիմիտացիա, դեմարկացիա իրականացվի, այլ այն է, թե դրանք ինչ սկզբունքով են իրականացվում, ինչ քարտեզներ են դրանց հիմքում եւ դա բանակցային գործընթացում ինչպիսի դեր ունի, հատկապես, օրինակ, Խաղաղության պայմանագրի համատեքստում: Խաղաղության պայմանագիրը, ըստ էության, դեռեւս որոշակի ամբողջացման փուլ չի եկել, բայց դրանից առանձին դելեմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց է տեղի ունենում: Ավելին, Ադրբեջանը նույնիսկ հայտարարում է, որ հետագայում Խաղաղության պայմանագրի կնքման պարագայում այնտեղ ամրագրված մոտեցումները կամ սկզբունքները ունենալու են գերակա դեր այսօրվա դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի նկատմամբ, ինչը բավականին տարակուսելի իրավիճակ է ստեղծում: Կրկնում եմ՝ խնդիրը ոչ թե այն է, որ դելիմիտացիա, դեմարկացիա չպետք է լինի, այլ այն, թե ինչ սկզբունքներ են դրա հիմքում դրված, եւ գործընթացը ինչ տրամաբանությամբ է առաջ գնում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ