Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Անդ­րա­դառ­նա­լով 44-օր­յա պա­տե­րազ­մի ըն­թաց­քի եւ դրան գնա­հա­տա­կան տա­լու քրեա­կան վե­րահս­կո­ղութ­յան շրջա­նա­կում դա­տա­խա­զա­կան վե­րահս­կո­ղութ­յա­նը` ՀՀ գլխա­վոր դա­տա­խազ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆ Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նից հայ­տա­րա­րեց, թե` շատ տհաճ է, երբ ին­քը տե­ղե­կա­ցել է, որ, օ­րի­նակ, պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ըն­թաց­քում «բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի կա­նայք ա­ռեւ­տուր են կա­տա­րել ո­րո­շա­կի քա­ղաք­նե­րում»։ ­Նա մաս­նա­վո­րա­պես ընդգ­ծել է. «Դա ես հա­մա­րում եմ պար­տութ­յան թիվ մեկ պատ­ճառ­նե­րից մե­կը»։ ­Դեռ մի կողմ թող­նենք, որ 44- օր­յա պա­տե­րազ­մի հե­տե­ւանք­նե­րի մեջ ա­վե­լի լուրջ հար­ցե­րը թո­ղած` ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զը կանացի խանդ է դրսե­ւո­րում եւ հաշ­վում է պաշ­տոն­յա­նե­րի կա­նանց գնում­նե­րը, բայց հարց է ծա­գում` ե­թե ա­նուն­ներ չի տա­լիս, ա­պա ո՞ւմ նկա­տի ու­նի, հատ­կա­պես, որ 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մի նա­խօր­յա­կին ու դրա ժա­մա­նակ երկ­րի «բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը» ե­ղել են ՔՊ-ա­կան­նե­րը` ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նի գլխա­վո­րութ­յամբ: ­Չէ, այս­պես որ գնա, ՔՊ­–ա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից ա­վե­լի շուտ հենց Ա. ­Վար­դա­պետ­յանն է «փու­ռը» տա­լու այս իշ­խա­նութ­յա­նը:

Ի դեպ, ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զը Ազ­գա­յին ժո­ղո­վում եւս մի ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յուն է ա­րել: ­Նա լրագ­րող­նե­րի հար­ցին ի պա­տաս­խան` նշել է, որ մար­դու ե­րե­սին թքե­լը խու­լի­գա­նութ­յուն չէ, այդ­տեղ հան­ցա­կազմ չկա: Ի­հար­կե, խոս­քը վե­րա­բե­րում էր ԱԺ նա­խա­գահ Ա­լեն ­Սի­մոն­յա­նի մոր նման վար­քագ­ծին: ­Բայց այս դեպ­քում, զար­մա­նա­լի է, թե ին­չի՞ հա­մար է ար­դեն 4 տա­րի դատ­վում Ապ­րիլ­յան եւ 44- օր­յա պա­տե­րազ­մի մաս­նա­կից, սփյուռ­քա­հայ ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ: ­Հի­շեց­նենք, որ 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ի հայտ­նի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ժա­մա­նակ մի­ջա­դեպ էր տե­ղի ու­նե­ցել կա­ռա­վա­րութ­յան շեն­քում, եւ դե­ռեւս ­Փա­շին­յա­նի խոս­նակ ­Մա­նե ­Գե­ւորգ­յա­նի ուղ­ղութ­յամբ թքել էր պա­տե­րազ­մից նոր վե­րա­դար­ձած Հ. ­Պէր­պէ­րեա­նը, ին­չի հա­մար հա­րուց­վեց քրեա­կան գործ, եւ դա­տը շա­րու­նակ­վում է առ այ­սօր: Եվ հի­մա ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զին հարց է տա­լիս Հ. ­Պէր­պէ­րեա­նը. «Բա ինձ ին­չի՞ եր­կու ա­միս փա­կե­ցիք, ու չորս տա­րի է դա­տա­րան­ներ եմ գնում ու գա­լիս»: Իսկ այս հար­ցի պա­տաս­խա­նը կես­կա­տակ-կես­լուրջ տա­լիս է փաս­տա­բան ­Վա­հան ­Հով­հան­նիս­յա­նը. «Մար­դու աչ­քին թքե­լը հան­ցա­կազմ է՝ (վախ­տը գի­տի) կախ­ված թքա­տի­րոջ քա­ղա­քա­կան պատ­կա­նե­լիութ­յու­նից, զբա­ղեց­րած պաշ­տո­նից եւ կու­տա­կած ու ժայթ­քած թքի ծա­վա­լից»։

­Հատ­կան­շա­կան են այս օ­րե­րին ՔՊ-ա­կան­նե­րի ջղաձ­գում­նե­րը` ­Բագ­րատ սրբա­զա­նի գլխա­վո­րութ­յամբ դե­պի Ե­րե­ւան ե­կող եր­թի վե­րա­բեր­յալ: ­Բա­նը նույ­նիսկ հա­սել է նրան, որ ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ խոս­տո­վա­նում է. «Միշտ նա­խան­ձել եմ ինկ­վի­զի­ցիա­յի են­թարկ­ված­նե­րին, ո­րով­հե­տեւ նրանց աչ­քե­րից ճա­ռա­գել է ի­րենց ար­ժե­հա­մա­կար­գի ու գա­ղա­փար­նե­րի նկատ­մամբ հա­մոզ­վա­ծութ­յու­նը՝ ի տար­բե­րութ­յուն ի­րենց դա­հիճ­նե­րի, ո­րոնց պսպղուն աչ­քե­րի խոր­քում կեղծ բա­րե­պաշ­տութ­յուն է միայն»: «Քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան» ՀԿ նա­խա­գահ ­Կա­րեն ­Հե­քիմ­յա­նը հի­շեց­նում է, որ ինկ­վի­զի­ցիա­յի են­թարկ­վել են հե­րե­տի­կոս­նե­րը եւ ո­րոշ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ո­րոնք եւս հե­րե­տի­կոս­ներ էին, օ­րի­նակ` ­Ժան­նա դ'Ար­կը: ­Հե­տե­ւա­պես, նա ե­կել է հե­տեւ­յալ հա­մոզ­ման. «Ե­թե Ա­ղա­զար­յան ­Հո­վի­կը «նա­խան­ձում է ինկ­վի­զի­ցիա­յի են­թարկ­ված­նե­րին», ա­պա, տրա­մա­բա­նո­րեն` տեն­չում է իս­կա­կան հե­րե­տի­կոս դառ­նալ, իսկ ա­մե­նա­ճա­նաչ­ված քա­ղա­քա­կան գոր­ծիչ-հե­րե­տի­կո­սը ­Ժան­նա դ'Արկն է: ­Փաս­տե­րի պարզ հա­մադ­րու­մից ստաց­վում է, որ Ա­ղա­զար­յան Հո­վի­կը փա­փա­գում է ­Ժան­նա դ'Ար­կին նման­վել»: ­Մե­ղա՜, մե­ղա՜…

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ