Մեդվեդև. Բանդերական տականքները պետք է մորթվեն ինչպես հիվանդ խոզեր Ովքեր են ռուսական իշխող էլիտայում 2025թ.-ի հաջողակները եւ ձախողվածները. Փորձագետ ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական հարձակումը սկսել է մի ամբողջ աշխարհաքաղաքական օրակարգ ձեւավորել 34 բնակիչ է տարհանվել, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն. մանրամասներ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհից Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է․ «Փաստինֆո» Թող աղջիկները գտնեն իրենց փեսացուներին. Աշոտ Ղազարյանի ամանորյա շնորհավորանքը Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել. Աշոտյան ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-ից Խնայեք ձեր ստամոքսները. «Նեմրա»-յի ամանորյա նվերը

Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացել

Հասարակություն

Monument Watch-ը ահազանգում է․

«Ադրբեջանական պաշտոնական կայքը՝ Oxu.Az նշում է, որ Մայիսի 1-ին Ադրբեջանում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը (նկ․ 1)։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։ Այս միտքը շենքի բացման արարողության ժամանակ հաստատել է «Արևմտյան Ադրբեջան համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։ Նրա խոսքով՝ հեռուստաալիքը «հետապնդում է վեր հանել հայրենի հողերից վերջին 200 տարիներին ադրբեջանցիների տեղահանման և Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման մասին ճշմարտությունը։ Հեռուստաալիքը ակտիվորեն պաշտպանելու է «բնիկ հողեր» ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ վերադարձի ապահովմանն ուղղված ջանքերը»։ Պետպատվերով աշխատող այս հեռուստատեսությունը հեռարձակելու է 3 լեզվով՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն։

Հեռուստաալիքը եթեր դուրս կգա շաբաթը վեց անգամ երկու ժամով, երեք անգամ ադրբեջաներեն և երեք անգամ՝ ռուսերեն։ Բացի այդ, շաբաթվա ընթացքում եթեր դուրս կգա կեսժամյա տեսություն անգլերեն։ Հավելենք, որ մինչ հեռուստատեսության պաշտոնական բացումը, ադրբեջանական մեդիա տիրույթում բազմաթիվ նոր հարթակներ են ստեղծվել «Արևմտյան Ադրբեջան» անվանումով, որոնք նույն քարոզչական թեզն են առաջ քաշում https://oxu.az/society/759665։ Իսկ հեռուստատեսությունը ունեցել է և շարունակում է ունենալ յութուբյան ալիք, որտեղ բազմաթիվ տեսանյութեր կան Հայաստանի տարածքը որպես ադրբեջանական ներկայացնելու, ռասսայական խտրականություն տարածելու և հայկական մշակույթը որպես աղվանական և թյուրքական ներկայացնելու https://www.youtube.com/@QerbiAzerbaycanTV/videos։

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-A…

«Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանական կեղծիքի մասին կարող եք կարդալ նաև Արցախի մշակութային ժառանգաթյան մշտադիտարկում կայքի հետևյալ հոդվածներում․ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեդվեդև. Բանդերական տականքները պետք է մորթվեն ինչպես հիվանդ խոզերՈվքեր են ռուսական իշխող էլիտայում 2025թ.-ի հաջողակները եւ ձախողվածները. ՓորձագետՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական հարձակումը սկսել է մի ամբողջ աշխարհաքաղաքական օրակարգ ձեւավորել34 բնակիչ է տարհանվել, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն. մանրամասներ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհից Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է․ «Փաստինֆո» Թող աղջիկները գտնեն իրենց փեսացուներին. Աշոտ Ղազարյանի ամանորյա շնորհավորանքըԾանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել. ԱշոտյանՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակինՍիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-իցԽնայեք ձեր ստամոքսները. «Նեմրա»-յի ամանորյա նվերըՆոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել. Վիտալի ԲալասանյանԿոչս է՝ ովքեր հայավարի չեն ապրել, ասեն՝ մեղա Տեր Աստված, դարձի գան. ԲալասանյանՄեր սիրելի Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմՏարին սկսում ենք երեքով. պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նորություն ունիԱզգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու...Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»-ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակինԱմանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան 2026-ը պահանջում է սկզբունքային դիրքորոշում, հաշվետու ու արդյունավետ գործելաոճ. Անի ԿարապետյանԱյս տարի՝ հրե ձիու հետ, ընտրում ենք շարժումը, աճը և մեծ բարձունքները գրավելու ճանապարհը. Անահիտ ՀակոբյանՓոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված