Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Օրերս, սահմանամերձ Տավուշի մարզի Բերդի շրջանի Եղիշավան գյուղում կայացել է Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, Աշխարհի և ԽՍՀՄ գավաթակիր, անվանի ըմբիշ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ նվիրված հուշաղբյուրի բացման արարողությունը։ Անվանի մարզիկի հարազատը, Iravunk. com - ի մարզական թղթակցին տեղեկացրեց, որ հուշաղբյուրը կառուցվել է Գնել Մեժլումյանի եղբորորդու Ռոման Մեժլումյանի նախաձեռնությամբ ու անմիջական ջանքերով։ Գնել Մեժլումյանը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, ՀՀ բազմակի չեմպիոն, նա բազմիցս բարձր է պահել հայրենի Տավուշի և Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում։ 1989 թվականին, Անկարայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, Մեջլումյանի հակառակորդը ազգությամբ թուրք Շյուքրու Օղլին էր։ 48 կգ քաշային կարգում, Մեջլումյանը դարձավ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն։ Բերդի մանկապատանեկան մարզադպրոցը և հարակից փողոցը անվանակոչվել է ականավոր ըմբիշի անունով։ Ամեն տարի անցկացվում է Գնել Մեժլումյանի անվան հուշամրցաշար։ Հայտնի ըմբշամարտիկ Մեժլում Մեժլումյանը նրա հարազատներից է։ Մեծ հայի պայծառ հիշատակը, միշտ վառ է բոլոր հարազատների, ընկերների սրտերում ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ