Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

Իշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա Պողոսյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

«ՈՒԺԵՐԻ ԱՅՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՏՎԱԾԸ, ՈՐՆ Ի ՎԻՃԱԿԻ ԷՐ ՄՈԲԻԼԻԶԱՑՎԵԼ ԵՎ ԼՈՒԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԽՆԴԻՐ, ՉԱՐԵՑ»

— Պարոն Պողոսյան, Ձեր կարծիքով, տավուշյան պայքարը կտապալվի՞, թե՞ այն կունենա հաղթական ելք:

— Որպես մասնագետ` պետք է խոսեմ հստակ բանաձեւերից, եթե գիտականորեն դիտարկելու լինենք, ապա պետք է ասենք, որ շարժումները բաժանվում են որոշակի փուլերի: Նշեմ, որ այդ փուլերում շարժումը պետք է անընդհատ աճի։ Եթե շարժման աճը դանդաղում է, քանի որ պայմանական ասած՝ ցանկացած շարժում մշտապես ծավալվող օրգանիզմ է, ապա մյուս կողմից իշխանությունը եւս մշտապես հարաշարժ է, շարժման մեջ է եւ, այսպես ասած, իներտ կեցվածք չի որդեգրում։ Հետեւաբար, եթե հարցը դիտարկենք ընդդիմություն եւ իշխանություն դիմակայության համատեքստում, ապա երբ ընդդիմությունը շարժում է կատարում՝ շարժման ընթացքը դանդաղում է։ Այս պարագայում իշխանությունն ունի առավելություններ՝ այն իմաստով, որ տիրապետում է հսկայական եւ անսահմանափակ ռեսուրսների ու իր կողմից կատարվող շարժը շատ ավելի արագ է ու նույն կերպով իր շուրջ կարող է մոբիլիզացնել հսկայական ռեսուրսներ։ Այսինքն՝ մենք այստեղ մի կողմից տեսնում ենք ուժերի դիսբալանս, երբ մի կողմից դանդաղում է շարժման ընթացքը, չի աճում, կամ դանդաղ է աճում եւ մյուս կողմից կենտրոնացված ուժեր են, որոնք մեկ կենտրոնից համակարգված կերպով աշխատում են տվյալ շարժման դեմ։ Այսինքն՝ այս պարագայում մենք տեսնում ենք մի կողմից աճող պետական դեպրեսիաներ եւ մյուս կողմից՝ շարժում, որը որեւէ պահից սկսեց կա՛մ թուլանալ, կա՛մ չապահովել մոբիլիզացիոն լայն զանգվածներ, որոնք անդադար մեծանալու եւ մշտապես հոսք ապահովելուն զուգահեռ արդեն օրակարգը կտեղափոխեին իրենց դաշտ, եւ օրակարգ ստեղծողը կլինեին իրենք, այլ ոչ թե` իշխանությունները։

Ցավոք սրտի, այսօր տեսնում ենք հակառակ գործընթաց, երբ իշխանություններն իրենք են օրակարգ ստեղծում, իշխանություններն են դա պարտադրում, ինչը նշանակում է, որ շարժումը գոնե այս իմաստով դեռ բավականին թույլ վիճակում է: Սակայն սրանով հանդերձ, նաեւ չի կարելի բացառել, որ շարժումը տվյալ փուլից կարող է փոխել իր ընթացքը՝ կարողանալով իսկապես լայն զանգվածների մոբիլիզացնել։ Մինչդեռ սա կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունների, ընդ որում՝ ճշգրիտ ռազմավարությունների արդյունք պետք է լինի: Հախուռն գործողություններով դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլինի կատարել իմ ասած առաջին եւ ամենակարեւոր հանձնարարականը։

— Այժմ էլ Գեղարքունիքի համա՞ր պետք է պայքարել, կարելի՞ է արդյոք ասել, որ Տավուշում այն, ինչ որոշել էին հանձնել, այլեւս իրականություն է։

— Ցավոք, Տավուշում քաղաքական իմաստով եւ իրավական ձեւակերպումների ներքո հանձնվել էր արդեն, եւ ընդամենը մնացել էր կատարել ֆիզիկապես հանձնում եւ ընդունում: Եվ երբ ժամանակին ես այս միտքը հնչեցնում էի, ինձ սովորաբար հակադարձում էին, թե դեռ պայքար կլինի եւ այլն։ Ինչ վերաբերում է Գեղարքունիքին եւ, ընդհանրապես, մնացած հատվածներին՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի անվան ներքո հանձնում եւ ընդունումներ կատարելուն, ցավոք սրտի, այս շարժումները մնացին զուտ լոկալ բնույթի։ Թեպետ տեղային խնդիրներ լուծելուն զուգահեռ՝ նաեւ կային ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ մայրաքաղաքից դուրս այլ շրջաններում առկա որոշակի շարժումներ, որոնք եւս բարձրաձայնում են, որ սա լոկալ խնդիր չէ, սա գլոբալ խնդիր է եւ Տավուշով չի սահմանափակվելու։ Սակայն, դարձյալ ուժերի այն ամենակարեւոր հատվածը, որն ի վիճակի էր այդ պահին մոբիլիզացվել եւ լուծել կոնկրետ խնդիր, դա չարեց: Եվ այժմ եթե պահպանվի այս լոկալիզմը, ապա մոտավորապես նույն պատկերն է լինելու, անգամ եթե նմանատիպ դիմադրություն լինի, ինչպիսին եղավ Տավուշում։

«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՇՈՒՐՋ 30 ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ»

— Իսկ ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում կիրանցիների` արդեն օրեր շարունակ իրականացրած պայքարի արդյունքում:

— Հանգուցալուծումը եթե ֆունդամենտալ կողմից դիտարկելու լինենք, բնականաբար, մարդկանց խաղաղ եւ նորմալ կյանքի վերադառնալն է։ Մինչդեռ այն հարցին, թե ինչպե՞ս է դա հնարավոր, եթե չկա նախ վստահություն թշնամի կողմի նկատմամբ եւ ընդհակառակը՝ մինչ Հայաստանում խոսում են սահմանազատման եւ սահմանագծման, հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանից գազ գնելու մասին, Ադրբեջանում միայն այս տարի շուրջ 30 զորավարժություն է կատարվել, որից վերջինը՝ օրերս։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական զորավարժության մասին տեղեկատվություն է տվել, ընդ որում՝ տանկային եւ զրահամեքենաների, ինչը խոսում է ոչ թե այն մասին, որ տարածաշրջանը գնում է դեպի խաղաղություն, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանը գնում է դեպի մեծ դիմակայություն, որը գուցե ռեգիոնալիզմի, կամ առավել գլոբալ մակարդակում է արտահայտվելու։ Փոխարենը Հայաստանի Հանրապետությունը ինքն է իրեն զրկում դիմադրության հնարավորությունից։ Այն, որ հասարակությանը իշխանությունը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել, կոտրել մարդկանց կամքը եւ պայքարելու ունակությունը, սա ոչ միայն ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն է թողնելու, այլեւ վաղը մարդկանց մեջ դառնալու է հոգեբանական տիպ, որը արտահայտվելու է, ցավոք սրտի, հետագա արտաքին դիմակայությունների մեջ: Ու այդ ժամանակ մեր հասարակության դիմադրողականությունը շատ ավելի ցածր կլինի ՝ այսպիսի նախադեպերն ունենալով, որոնք հոգեկան ներաշխարհի վրա ազդեցություն են թողնելու:

— Ձեր կարծիքով` ինչու՞ չի հաջողվում ընդդիմությանը լայն պայքար ձեւավորել եւ իրավիճակի ղեկը վերցնել իրենց ձեռքը:

— Այս ընթացքում բավականին դրական մի հանգամանք կար՝ այն, որ պայքարն առաջնորդվում էր եկեղեցու ներկայացուցչի կողմից եւ դժվար էր հոգեւորականին մեղադրել՝ իշխանության համար կռիվ տալու մեջ։ Սրա փոխարեն, բնականաբար, իշխանական քարոզչամեքենան մտածեց որոշակի հնարածին ստեր, որոնք սկսեցին հերքել ամենը։ Բնականաբար, հետո արդեն այդ հերքումը ոչ մեկին հետաքրքիր չէր, քանի որ այդ «սենսացիոն տեղեկատվությունը» առաջինն է ընկալվում, իսկ ահա հերքմանը սովորաբար ավելի քիչ մարդիկ են ուշադրություն դարձնում։ Հենց սա որպես տեխնոլոգիա կիրառվեց եւ գուցե որոշակի արդյունք նաեւ տվեց, որ այսօր պայքարը մնաց նույն փուլում, դանդաղեց եւ լայն մոբիլիզացիա հնարավոր չեղավ ապահովել։

Քաղաքական ուժերի միջեւ լայն համախմբում ես ինքս դեռեւս չեմ տեսնում ու դրա հնարավորությունը նաեւ չեմ նկատում, քանի որ, ցավոք, ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները, որոնք ունեն ռեսուրսներ՝ ֆինանսական, տնտեսական, մարդկային եւ այլն, հենց այս ուժերը միմյանց միջեւ ունեն բավականին լուրջ հակասություններ, որոնք հնարավորություն չեն տալու համախմբվել։ Մենք այդպիսի փորձեր տեսել ենք նաեւ նախկինում ու այդպիսի փորձերի ճակատագիրը եւս հրաշալի գիտենք։ Հետեւաբար, գոնե այս պահին ես չեմ տեսնում այդպիսի համախմբում։ Գուցե իրականում այն շարժումը, որը կհաջողվի շատ ավելի այլ ֆորմատով է ձեւավորվել։ Մոտավորապես ես այդպիսի հույսեր ունեի հենց տավուշյան շարժման նկատմամբ, որովհետեւ սկզբից բավականին հետաքրքիր եւ կրեատիվ մոտեցում կար՝ առաջնորդության իմաստով։ Կարծում եմ՝ ամեն դեպքում, այս ֆորմատը եթե պահպանվի, փոփոխվի կամ նորովի տրանսֆորմացիաների ենթարկվի ու նոր իմպուլս ստանա՝ հետագա գործընթացների համար, սա գուցե հաջողված շարժում կլինի: Այս մասին է հուշում շարժման նկատմամբ այն պայքարն ու դիմադրությունը, ինչը կա ոչ միայն Հայաստանում իշխանամերձ եւ իշխանական շրջանակներում, այլեւ` թշնամու կողմից։ Սա ինքնին խոսում է այն մասին, որ այստեղ որեւէ բան նախատեսվածի նման չի գնում։ Ուստի՝ ամբողջ իշխանական զանգվածային ռեսուրսները գործի են դրվել կոնկրետ անձի դեմ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top