Նիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք․ Միքայել Մինասյան Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան. Թորոսյան Չնայած իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգներին՝ Կաթողիկոսը ողջ ուժով դիմադրում է հանրային գիտակցությունը թունավորող քաոսին. Եզրաս Սրբազան Մարտինեսը նշել է` չի կաշկանդում, Ռոնալդուին թողնել պահեստայինների նստարանին Կավարտվի՞ Զախարյանի կարիերայի իսպանական շրջափուլը. Իրարամերժ տեղեկություններ Իսպանիայից Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ավիացիան ФАБ ավիառումբերով հարվածել է Սլավյանսկի ՋԷԿ-ին (Տեսանյութ) Սոլովյով. Հայաստանյան պաշտոնյաներից մեկը հանդիպեց` խնդրելով մեղմել վերաբերմունքը. Ինչ է կատարվում տարածաշրջանում (Տեսանյութ) Թրամփի «դարի գործարքը». Ռուսաստանին վաճառել ներկան` ապագայի դիմաց. Քաղաքագետ Ինչ է պայմանավորվել Պուտինը Թրամփի բանագնացների հետ. Ուշակով

MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալուն

Հասարակություն

Ելակը օգնում է պահպանել առողջ միտքը և ամուր հիշողությունը, հաստատել է Ցինցինատիի համալսարանի ակադեմիական առողջության կենտրոնի գիտնականների հետազոտությունը, հայտնում է MDPI: Phytochemicals and Human Health պորտալը:

Տարեց տարիքում առաջացող դեմենցիան աստիճանաբար հանրային առողջության լրջագույն խնդիր է դառնում, որն արդյունավետ բուժում չունի: Նյարդադեգեներատիվ հիվանդությունները, ներառյալ Ալցհեյմերի հիվանդությունը (ԱՀ), կարող են տասնամյակներ տևել մինչև ախտանիշների ի հայտ գալը՝ սկսած միջին տարիքից: Ինսուլինադիմադրողականության մակարդակը, որը դեմենցիայի հիմնական ռիսկային գործոններից է, նույնպես բարձրանում է միջին տարիքում:

Հայտնի է, որ հատապտուղների, այդ թվում՝ ելակի, օգտագործումը ազդում է նյութափոխանակության և ճանաչողական ֆունկցիայի վրա, ինչը ստիպում է ենթադրել, որ այն կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման հավանականությունը: Ավելորդ քաշով, ինսուլինադիմադրողականությամբ և  ճանաչողական կարողությունների սուբյեկտիվ վատթարացման ախտանշաններ ունեցող մարդկանց վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ելակի փոշու 12 շաբաթյա օգտագործումը հանգեցրել է մասնակիցների հիշողության բարելավմանը և դեպրեսիվ ախտանիշների նվազմանը:

Սակայն միջամտությունը չի ազդել նյութափոխանակության ցուցանիշների վրա, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են ելակի փոշու չափսը, ուսումնասիրության տևողությունը կամ ելակի մեջ անտոցիանինի չափաբաժինը: Անտոցիանինների հակաբորբոքային ազդեցությունը համարվում է այս արդյունքի հիմնական բացատրություններից մեկը։

Այս արդյունքներն ընդգծում են միջին տարիքում ելակի օգտագործման հավանական դերը դեմենցիայի զարգացման վտանգի նվազեցման և ուղեղի առողջության և հոգեկան բարեկեցության պահպանման գործում: Սակայն ուսումնասիրության առավելություններն ավելի ճշգրիտ որոշելու համար հետագա հետազոտություն է պահանջվում՝ միջամտության ավելի երկար տևողությամբ, ավելի մեծ խմբերով և անտոցիանինի տարբեր չափաբաժիններով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասում էինք՝ ոչի’նչ, վատ կապրենք, բայց թող Ղարաբաղը մերը լինի, կդիմանանքՆիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք․ Միքայել ՄինասյանՆիկոլ Փաշինյանին էլ էդքան չեմ սիրում, բայց ընդունում եմ որպես ՀՀ վարչապետ. Հովիկ ԱղազարյանՍտոր սրիկա է Արգիշտի Քյարամյանը, եթե չապացուցեց, որ անունիցս միջնորդել են տղայիս բիզնեսի մասովՄարդը «հետույք» բառի համար նստած ա, իսկ ընտանիքին հայհոյողը ազատության մեջ ա. ԴանիելյանՓակ են Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները«Սու’տ է, որոշումս ինքս եմ կայացրել». սկանդալային ՔՊ-ականը չի խոսում իր հրաժարականի պատճառների մասինՂարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան. ԹորոսյանՄի ընդհատեք ինձ և մի խոսեք, եթե ես այստեղ խոսում եմ․ լեզվակռիվ ԱԺ-ումԱռաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, հրատապ նախագիծ ունենք. ՔՊ-ականՉնայած իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգներին՝ Կաթողիկոսը ողջ ուժով դիմադրում է հանրային գիտակցությունը թունավորող քաոսին. Եզրաս ՍրբազանՄարտինեսը նշել է` չի կաշկանդում, Ռոնալդուին թողնել պահեստայինների նստարանինԿավարտվի՞ Զախարյանի կարիերայի իսպանական շրջափուլը. Իրարամերժ տեղեկություններ ԻսպանիայիցՈւղիղ. ԱԺ արտահերթ նիստԱշխարհը հոգնել է թափթփուկ ծաղրածուներից. ԱրաղչիՓետրվարի 1-ից կթույլատրվի Սևանա լճից սիգ բռնելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներՌուսական ավիացիան ФАБ ավիառումբերով հարվածել է Սլավյանսկի ՋԷԿ-ին (Տեսանյութ)Սոլովյով. Հայաստանյան պաշտոնյաներից մեկը հանդիպեց` խնդրելով մեղմել վերաբերմունքը. Ինչ է կատարվում տարածաշրջանում (Տեսանյութ)Թրամփի «դարի գործարքը». Ռուսաստանին վաճառել ներկան` ապագայի դիմաց. Քաղաքագետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված