Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել է Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին

Դիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում

Մշակութային

Հարցազրույց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ – Տիկին Պետրոսյան, համացանցից տեղեկացանք, որ «Բալետ 2021»-ը հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացնում է Շառլ Ազնավուրի «Լա բոհեմ» բալետը եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան: Ինչո՞ւ հենց Մարզահամերգային համալիրում: – Բալետային արվեստը մշտական զարգացման մեջ է եւ այս պնդման լավագույն օրինակներից է Ակրամ Խանի «Ժիզել» բալետի բացառիկ մեկնաբանությունը, որը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա շուտով՝ մայիսի 10, 11-ին Ազգային օպերային թատրոնում դիտելու Անգլիայի ազգային բալետի կատարմամբ: Սակայն արվեստի ժամանակակից գործերի եզակի միջազգային հյուրախաղերը բավական չեն զարգացնելու հայ հասարակության գեղագիտական ճաշակը, աբստրակտ մտածելակերպը եւ հանդիսանալու ազգային ոգու ոգեշնչման աղբյուր
Համակարգային լուծումներ են անհրաժեշտ՝ դիվերսիֆիկացնելու բալետային արվեստի ոլորտը Հայաստանում, նպաստելու ժամանակակից հայ խորեոգրաֆիկ մտքի եւ արտիստների կատարողական հմտությունների զարգացմանը, եւ, ամենակարեւորը, երիտասարդ խորեոգրաֆների համար ստեղծագործական միտքը եւ կարողությունները զարգացնելու եւ իրացնելու հարթակի ստեղծմանը: «Բալետ 2021» հիմնադրամը մշտապես հավատարիմ է եղել այս նպատակների իրագործմանը: Բազմաթիվ իրականացված ծրագրերը հստակ ցույց են տալիս «Բալետ 2021»-ի կարողությունը նախաձեռնել, ստեղծել եւ իրականացնել բազմատեսակ մշակութային ծրագրեր, որոնք ծառայում են հանրությանը, ինչպես նաեւ նպաստում են Հայաստանում արվեստի զարգացմանը: Այդ ծրագրերից են խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ Արեգակներ» բալետը, որը հայկական կատարողական արվեստի մինչ այժմ միակ գործն է, որը ներկայացնում է հայկական արվեստը եւ մշակութային ժառանգությունը 60 միլիոն բաժանորդ ունեցող ֆրանսիական Mezzo TV-ի եթերում: 2023թ. «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հետ համատեղ իրականացրել ենք «Երիտասարդ խորեոգրաֆների երեկո» նախաձեռնությունը: Ի դեպ, հիշեցնենք 2017թ. Շառլ Ազնավուրին նվիրված «Լա բոհեմ» բալետային ներկայացումը, որի պրեմիերային մեծանուն շանսոնյեն անձամբ էր ներկա գտնվել: Ձեռքբերումների զարգացման շարունակականությունը եւ երկարաժամկետ ազդեցությունն ապահովելու նպատակով բացառիկ համագործակցություն է ձեւավորվել Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի եւ «Բալետ 2021» հիմնադրամի միջեւ: Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը՝ ի դեմս տնօրեն Կարեն Ղազարյանի, շատ լավ պատկերացում ունի ժամանակակից արվեստի զարգացման հիմնախնդիրների, դրանց լուծման հեռանկարների եւ ռազմավարության վերաբերյալ: Մարզահամերգային համալիրը՝ իր ողջ ենթակառուցվածքով եւ պրոֆեսիոնալ անձնակազմով նոր հարթակ կհանդիսանա նորարար արվեստի գործեր ստեղծելու եւ հայ հանդիսատեսին, ինչպես նաեւ երկրի հյուրերին ներկայանալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/05/01/1415980/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված