Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Լավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. Բաբուխանյան Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն Սիմոնյան Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջը Կայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսը Լեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NI Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին

Ինձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Շոու բիզնես

 «Իրավունքը» զրուցել է երգչուհի  ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ  հետ:

- Հասմիկ, ինչո՞վ է հագեցած Ձեր առօրյան:

- Իմ առօրյան անցնում է շատ հագեցած` վաղ առավոտյան արթնանալով: Երեխաներս արդեն հաճախում են դպրոց, մանկապարտեզ: Առհասարակ, երբ արվեստի կինը փորձում է համատեղել իր սիրած աշխատանքը, կարիերան եւ ստեղծագործական գործունեությունը, դա բավականին դժվար է: Բայց ես կարողանում եմ ժամանակ գտնել ինքս ինձ համար եւ փորձում եմ հանգստանալ,հանդիպել իմ ընկեր-ընկերուհիների հետ, որպեսզի մի քիչ դուրս գամ այդ կենցաղային վիճակից: Ես միշտ ասել եմ ու կասեմ` կենցաղը սպանում է ստեղծագործողին: Վերջերս սովորել եմ հետաքրքիր ձեւերով երեխաներիս էլ ընդգրկել իմ առօրյային: Փորձում եմ իրենց հետ զվարճանալ, հետաքրքիր վայրեր հաճախել, որպեսզի նրանք էլ ինտեգրվեն սոցիումին եւ շփման իմաստով ավելի ազատ, ավելի բաց լինեն մարդկանց առջեւ:

- Առաջիկայում  համերգային  ծրագրով  հանդես  եկաք, կմանրամասնե՞ք:

- Այո, ապրիլի 18-ին կայացավ իմ հերթական մենահամերգը: Ձեւաչափը մի քիչ այլ էր, որովհետեւ ես երբեք իմ համերգների ընթացքում միայն դաշնամուրային նվագակցությամբ (ակոմպանեմենտով) հանդես չէի եկել: Այսինքն` ես երգում եմ միշտ կենդանի ձայնով, բենդով, բայց այս դեպքում կային գործեր, որոնք զուտ նվագախմբի դաշնակահար` Էդգար Խաչատրյանն էր նվագում, ով նաեւ հանդիսանում է, որպես երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող: Մի քանի երգեր նոր քավր տարբերակով եմ ներկայացրել: Ինձ համար յուրահատուկ համերգ էր, որովհետեւ ներկա էին շատ հետաքրքիր մարդիկ տարբեր տարիքային խմբերի: Նաեւ շատ թանկ համերգ էր, որովհետեւ առաջին անգամ իմ չորս տարեկան տղան` Գրիգորը, ներկա էր համերգիս: Նա եկել էր հայրիկիս հետ: Շատ ջերմ, անկեղծ մթնոլորտ էր: Ուրախ եմ, որ իմ նոր մեկնաբանությունները երգերի քավր տարբերակներով անցան շատ լավ մթնոլորտում:

- Հատկապես ո՞ր կատարումներով  հանդես  եկաք:

- Հանդես եմ եկել «Հոգիս» երգով, որը երգում էի միայն դաշնամուրի նվագակցությամբ: Անհուհետեւ երգեցի «Ուշացածը» ստեղծագործությունը, որը ժամանակին ԴերՀովայի հետ որպես զուգերգ կամ բենդի նվագակցությամբ եմ կատարել: Եվ երգեցի  Էմիի` «Սիրելով հեռանում եմ» երգը քավր տարբերակով, որը կրկին միայն դաշնամուրն էր եւ իմ ձայնը: Շատ ջերմ ընդունվեցին այդ երեք ստեղծագործությունները, եւ նույնիսկ հնչեցին կարծիքներ, որ այս տարբերակով շատ ավելի գեղեցիկ էին երգերը եւ մատուցումը: Դահլիճում շատ հետաքրքիր մթնոլորտ էր տիրում` մաքսիմալ ուրախ եւ անկեղծ:

- Ի՞նչ  նոր  ծրագրեր  ունեք:

- Նոր ծրագրեր շատ ունեմ իմ ներսում, սրտում եւ մտքում: Միանշանակ արդեն համոզվել եմ նրանում, որ ինձ պետք է նոր երգացանկ, որը  բաղկացած կլինի վառ եւ հիթային երգերից: Իհարկե, իմ լսարանը միշտ սիրով ունկնդրում է իմ երգերը նոր քավր տարբերակներով, բայց զգում եմ, որ ինչ- որ մի վերելք է պետք ինձ, ոնց որ տարիներ առաջ «Ես գնում եմ սիրելիս», «Այս բեմում» երգերն էին եւ այլն: Այսինքն` ինձ պետք է մի գործ, որը կրկին կգերի մարդկանց սրտերը եւ լայն տարածում կունենա: Եվ ոչ միայն մեկ գործ, այլ նոր, թարմ ծրագիր: Նաեւ ցանկություն ունեմ ամառվա ընթացում ունենալ նոր երգ, տեսահոլովակ: Շատ մեծ ցանկություն ունեմ դա իրականացնելու եւ կարծում եմ կկարողանամ, ինչպես որ կարողացել եմ ինչ որ բաներ անել: Ծրագրերիս մեջ է Երեւան քաղաքում ունենալ մեծ մենահամերգ` ավելի մեծ դահլիճում, որովհետեւ այլ երկրներում, քաղաքներում ունեցել եմ, բայց իմ հարազատ Երեւանում `ոչ: Նաեւ ուզում եմ ինձ փորձել հայկական ժողովրդական ոճում: Այսինքն` հայկական ժողովրդական ոչ թե պարային, այլ հետաքրքիր ինչ- որ հայկական շնչով երգերի նոր մշակումներ անեմ, որովհետեւ վերջերս դա ինձ սկսել է դուր գալ: Մի երկու փորձ արել եմ ինքս ինձ համար եւ հասկացել եմ, որ ձայնիս սազում է: Առաջ Աստված, կփորձեմ հերթով իրականացնել երազանքներս, ծրագրերս եւ նպատակներս:

- Բեմական կյանքն ինչպե՞ս եք համատեղում ընտանեկան կյանքի հետ:

- Բեմական կյանքը շատ դժվար է համատեղվում ընտանեկան կյանքի հետ: Եվ այս տարիների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ բեմի կանայք, եթե իրենց համար շատ կարեւոր է իրենց ստեղծագործական կյանքը, աշխատանքը եւ բեմը, պետք է չամուսնանան: Ես դա կտրականապես չեմ ասում, բայց ամեն դեպքում, եթե քեզ համար բեմը շատ մեծ նշանակություն ունի, դու պետք է ընտրես բեմը: Որովհետեւ, ես կարծում եմ, որ բեմի կանայք շատ լայն ներաշխարհ ունեն շատ տարբերվող ոչ բեմի կանանցից իրենց աշխարհընկալումով` իմն էլ այդ թվում: Մենք ապրում ենք էմոցիաների աշխարհում եւ ոչ թե` գիտակցության եւ ուղեղի: Շատ քիչ արվեստի մարդիկ են ապրում գիտակցության, ուղեղի աշխարհում կամ համատեղում են: Բեմի կինն ինքն իրենով գերէմոցիոնալ էակ է: Եվ վերուվարներ են պետք այդ կնոջ համար ապրելու, ստեղծագործելու: Միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է ինձ համար: Իմ կյանքում եկավ մի պահ, երբ յոթ տարի համեմատական դադար էր ինձ մոտ արվեստում: Ծնվեց առաջին բալիկս` Տաթեւս, երեք տարի հետո` Գրիգորս: Ես այդ ընթացքում ընդամենը «Իմ Տաթեւ» տեսահոլովակն էի նկարահանել, որի մեջ կար ե՛ւ աղջիկս, ե՛ւ` ամուսինս: Եվ «Դու պիտի ապրես» ստեղծագործությունը, որը համագործակցություն էր Դեր Հովայի հետ: Այդ ստեղծագործության երաժշտական պրոդյուսերը  ԴերՀովան է, խոսքերի հեղինակը`Ավետ Բարսեղյանը, իսկ մեղեդին ես եմ գրել: Եվ այդքանը... Ոչ համերգներ կային, ոչինչ       չկար: Իսկ ապրելով միայն կենցաղով` առանց բեմի, ստեղծագործական կյանքի, ես չեմ շնչում: Դրա համար սկսեցի նորից ստեղծագործել: Աստծո կամոք հանդիպեցի ինձ շատ մտերիմ մարդկանց, ովքեր որ սրտացավ էին ինձ համար: Եվ ասացին` վեր՛ջ, Հասմիկ ջան, դու պետք է արդեն լինես բեմում: Նվագախումբս ձեւավորվեց, եւ սկսեցինք աշխատել: 2020 թվականի մայիսի 30-ին կայացավ իմ առաջին մենահամերգն արդեն լայվ տարբերակով` բենդիս հետ: Ես այնքան շնորհակալ եմ, որ նույնիսկ այսքան դժվարություններ եմ հաղթահարում, բայց միեւնույնն է, կարողանում եմ համատեղել իմ սիրած աշխատանքը, ստեղծագործական կյանքը եւ ընտանիքս: Բնականաբար, այս հարցում իմ կողքին կանգնած են մայրս, հայրս, քույրս եւ իհարկե` ամուսինս: Որովհետեւ, եթե իրենք ինձ չհասկանային այս հարցում եւ իմ կողքին չլինեին` երեխաներին պահելու առումով, միանշանակ ես հնարավոր է եւ չկարողանայի համատեղել: Փառք Տիրոջը, որ ես իրենց ունեմ, եւ իրենք հասկանում են: Իմ ընտանիքը միշտ էլ մոտ է եղել արվեստին: Քույրս նկարչուհի է: Այսինքն` ինքը շատ լավ գիտի, թե ես ինչ ապրումներ կարող եմ ունենալ, երբ չեմ զբաղվում իմ սիրած գործով:

- Ձեր երեխաների  մեջ Դուք տեսնո՞ւմ  եք արտիստիկ խառնվածք, եւ կա՞ ցանկություն դեպի բեմը:

-Թե՛ աղջիկս` Տաթեւը, թե՛ տղաս` Գրիգորը,  շատ հետաքրքիր խառնվածք ունեն: Նրանք տարբերվում են բոլոր երեխաներից: Չնայած` ասում են, որ յուրաքանչյուր ծնողի համար էլ իր երեխան տարբերվում է: Բայց, ընդհանուր առմամբ, եթե համեմատական անցկացնեմ, նրանք ունեն արդեն ստույգ  ձեւավորված իրենց աշխարհը, նախասիրությունները եւ այլն... Արտիստիկ խառնվածք, կարծում եմ, ավելի շատ տղաս ունի: Եվ, իհարկե, ես վստահորեն կարող եմ ասել, որ ունի բացարձակ լսողություն: Որովհետեւ վեց ամսականից  մաքուր է երգում եւ վերարտադրում ցանկացած մեղեդի մուլտֆիլմերից կամ իմ երգացանկից: Ես պարբերաբար իմ տեսահոլովակները դնում էի, շատ փոքր տարիքից նայում էր Գրիգորը: Խառնվածքով տղաս է ինձ շատ նման: Եվ մանկությանս էլ շատ նման է իր արտաքինով եւս : Բնականաբար, հայրիկին էլ է նման: Արտաքինով այնքան նման չի, ինչքան նման է իր տեսակով` շատ շփվող, շատ բաց մարդկանց համար: Ունի արդեն ձեւավորված կամք: Այսինքն` եթե ինչ որ մի բան չի ուզում անել, շատ դժվար է նրան համոզելը: Ունի արդեն բնավորություն` ակնհայտ ձեւավորված եւ բարդ: Քամիների տակ ընկնող չի: Եվ ես ուրախանում եմ: Իհարկե,       դժվար է այդ տեսակ բալիկին մեծացնելը, որովհետեւ անընդհատ ինքը հակասում է, չի ուզում քեզ լսել, որովհետեւ ունի իր կարծիքը: Վառ անհատականություն է : Աղջիկս` Տաթեւն       էլ շատ հետաքրքիր տեսակ է: Արտիստիկ է ավելի շատ պարերի առումով, բայց ես կնշեմ, որ աղջկաս մոտ ակնհայտ նկատել եմ ձգտումը դեպի սպորտը: Որովհետեւ շատ լավ լողում է, շատ ատլետիկ է, սպորտային է: Ես կարծում եմ, որ սպորտային աշխարհում ինքն իրեն կգտնի: Առաջ Աստված... Բեմում ես դեռ միայն տղայիս եմ տեսնում: Այն, որ լիարժեք ես կարող եմ զբաղել իմ տղայով, որովհետեւ նրա մոտ բոլոր տվյալները կան` սկսած արտաքինից, վերջացրած տեսակով, ճաշակով, երգեցողությամբ եւ լսողությամբ: Սակայն եթե անկեղծ լինեմ, ես չէի ցանկանա, որ իմ տղան դառնա երգիչ: Բայց եթե դա այնքան շատ լինի իր մեջ, ինքն առանց իմ ցանկության, միեւնույնն է, կդառնա` ուզեմ, թե չուզեմ: Եվ ես երբեք չեմ ճնշելու իրեն: Թող ինքն ընտրի:

- Այդ դեպքում ի՞նչ մասնագիտություն կցանկանաք, որ նա ընտրի:

- Որպես մայր` ես շատ կցանկանամ, որ տղաս  լուրջ մասնագիտություն ընտրի: Լուրջ ասելով` չեմ ասում, որ երգարվեստը լուրջ չէ: Այլ որ երգարվեստն իր կյանքում լինի կողքից, ոչ թե առաջնային: Եթե ունենա այնպիսի մասնագիտություն, որ կկարողանա ֆինանսապես ապահովված լինել եւ այդ  ապահովվածությունը ներդնել իր երգարվեստին, նա  կկարողանա ինքնուրույն իր հարցերը լուծել` առանց որեւէ մեկին դիմելու կամ խնդրելու, որ իրեն հովանավորեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղումԱրևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. ՓեզեշքյանՏղամարդը յոթից տասնչորս տարեկան երեխային շահագործել է, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքՎԻԴԵՈ. Գազայի ժողովրդի արյունը` Ամստերդամի պատերին. ցեղասպանության դեմԿրտսեր Քոչարյանը հերթական ֆիասկոն ապրեց, սասունցիները նրան ուղարկել են «куда подальше»Պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը.IFFHSՆոր տեղեկություններ վնասվածքից վերականգնվող Հենրիխ ՄխիթարյանիցԱստղագուշակ մայիսի 19-ից 25-ը կենդանակերպի բոլոր նշանների համարԵս միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, դու՝ որպես կին, որը խորհրդանշեց Արցախի կորուստը. Վիրաբյանն արձագանքել է Աննային
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top