Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Ունենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ Շարմազանով

Թեմա

«Իրավունք»-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:

— Այս օրերին Երեւանում եւ մարզերում անհնազանդության տարբեր ակցիաներ են տեղի ունենում, ըստ էության, ընդդիմությունն ու ժողովրդական որոշակի զանգվածներ անցել են ցանցային պայքարի` ընդդեմ օրվա իշխանության: Ի՞նչ ակնկալել այս գործընթացից:

— Ակնկալիքը մեկն է՝ ազատում այս ազգակործան, հակապետական, թրքամետ կառավարիչներից: Աստված տա, այս ժողովրդական ընդվզումները, որոնք տեղի են ունենում Տավուշում եւ ապակենտրոն տարածվում են ՀՀ տարբեր մարզերում, ունենա տրամաբանական հաջողություն: Ընդ որում` այս պայքարում առաջամարտիկը ոչ այնքան քաղաքական ուժերն են, որքան պարզ քաղաքացիները: Բայց ես չեմ ուզում կենացներ ասել, հապճեպ գնահատականներ տալ, մանավանդ, որ ունենք առնվազն 3-4 փորձ, որն անարդյունավետ է եղել` 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլիացիայից հետո: «Դիմադրության» շարժման ժամանակ եւ դրանից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ ընդգրկված էին պայքարում, փողոցներ ու մայրուղիներ էին փակում ժամերով, նույնիսկ ավտոերթեր էին տեղի ունենում, բայց այդ ամենը չկարողացանք հանգեցնել հաղթական ավարտի: Իսկ ամենակարեւորը՝ ականատեսը դարձանք 21-րդ դարի մեծագույն ողբերգության` Արցախի հայաթափմանը: Հիմա, Աստված տա, ժողովուրդն արթնանա, բայց իմ գնահատականները մնում են ուժի մեջ` չեմ կարող ասել, թե երկու ժամ հետո ինչ կլինի, բայց այս պահին ունենք հիմնականում անտարբեր հասարակություն, անկարող ոչ միայն ընդդիմադիր, այլ ազգային պետական ուժեր եւ թրքամետ իշխանություն:

— Պարոն Շարմազանով, այսպիսի ձեւակերպումը Ձեր կողմից ինքնախարազանում չէ՞:

— Սա է իրականությունը: Մենք գործիչներ ունենք, որոնք ասում են՝ մյուս տարի Շուշիում ենք լինելու, Դադիվանքում մոմ ենք վառելու… Հիմա ինքնախարազանումն է լա՞վ, թե՞ ինքնախաբեությունը: Խնդիրը լավ ու վատի մեջ չէ, այլ այն, որ պետք է ասել ճշմարտությունը: Եթե ասենք` շատ երջանիկ ենք, կդառնա՞ իրականություն: Արցախի հայաթափումից եւ դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած հրավառությունից հետո` այո՛, չեմ թաքցնում, որ ունեմ հիասթափություն: Եթե մի հասարակություն, ընդդիմություն` ես էլ մեջը, կարողացել ենք լուռ տանել Արցախի հայաթափումը եւ ընդամենը դիտորդ ենք եղել ու կանք, այլեւս անունն ինչ ուզում եք դրեք, թեկուզ` ինքնախարազանում: Արցախի կորստից հետո` էլ ի՞նչ պետք է լիներ… Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, հետեւանքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ