⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ար­դեն 9-րդ­ օրն է, ինչ ֆրան­սա­հայ ռազ­մա­կան եւ հե­տաքն­նող լրագ­րող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ «Զ­վարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նում հա­ցա­դուլ է ա­նում, ո­րով­հե­տեւ նրա մուտքն ար­գե­լել են ­Հա­յաս­տան` ա­ռանց ո­րե­ւէ պար­զա­բան­ման: Ու­շագ­րավ է, որ այս հար­ցում կա դա­վա­դիր լռութ­յուն թե՛ ընդ­դի­մա­դիր, թե՛ իշ­խա­նա­կան դաշ­տում: Ին­չո՞ւ, ի՞նչ է ա­րել, դեռ դնենք մի կողմ, բայց մարդ է, ում ի­րենց ժո­ղովր­դա­վար հա­մա­րող եր­կու պե­տութ­յուն՝ ­Հա­յաս­տանն ու Ֆ­րան­սիան դան­դաղ սպա­նում են՝ բո­լո­րի աչ­քի ա­ռաջ: Իսկ ե­թե լուրջ պատ­ճառ կա՝ նրա մուտքն ար­գե­լե­լու, ին­չո՞ւ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի ո­րե­ւէ գե­րա­տես­չութ­յուն մի հատ հայ­տա­րա­րութ­յուն չի ա­նում, մի ռե­պոր­տաժ էլ այդ մա­սին չի պատ­րաս­տում, մենք էլ ի­մա­նանք, ինքն էլ: ­Տա­վու­շում կի­րան­ցի­նե­րի պայ­քա­րին միա­ցած եր­կու պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յո­ղի խայ­տա­ռա­կե­լու հա­մար ա­րագ-ա­րագ Քնն­չա­կա­նը ռե­պոր­տաժ էր պատ­րաս­տել, բա ե­թե հիմ­քեր ու­նեն այս մար­դուն թույլ չտա­լու ­Հայ­րե­նիք մտնել, ին­չո՞ւ մի ծպտուն չեն հա­նում: ­Մի՞­թե լրագ­րո­ղի խոս­քի ա­զա­տութ­յու­նը հենց այս պա­հին մեռ­նում է` մեր եր­կիր դեռ չմտած:

Իսկ «Լու­սա­վոր ­Հա­յաս­տան» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ, ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նի հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րով նախ­կին դես­պան ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ սկսել է գան­գատ­վել, այս­պես ա­սած, «ա­րեւմ­տա­մետ­նե­րից»: ­Չե՞ք հա­վա­տում, ի­հար­կե, դժվար է հա­վա­տալ, բայց նա ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս ա­սում է. «Իմ դեմ կազ­մա­կերպ­ված եւ հստակ ուղ­ղորդ­ված ար­շավ էր ի­րա­կա­նաց­վում «արևմ­տա­մե­տի» ան­վան տակ՝ ­Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի կող­մից»: ­Չէ, այս­պես որ գնա, շատ շու­տով ­Մա­րուք­յա­նը «Путин, всегда прав!» գրառ­մամբ շա­պի­կով հայտն­վե­լու է ՌԴ դես­պա­նա­տան դի­մաց, միայն թե ոչ մեկ չհի­շի, որ նա նույն­քան պա­տաս­խա­նատ­վութ­յուն է կրում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մար` 44 օր­յա պա­տե­րազ­մից հե­տո` ստանձ­նե­լով պաշ­տոն ու հեր­թա­կան ան­գամ սա­տա­րե­լով ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին:

Ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յամբ է հան­դես ե­կել Ա­վե­տիք ­Չա­լաբ­յա­նի «ՀԱՅԱՔՎԵ» քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նութ­յու­նը` մաս­նա­վո­րա­պես նշե­լով, թե` «իշ­խա­նա­կան խմբակ­ցութ­յան բո­լոր ան­հատ պատ­գա­մա­վոր­նե­րին, ո­րոնք չեն ա­րա­տա­վո­րել ի­րենց ա­նու­նը ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան ինք­նիշ­խա­նութ­յան եւ սահ­մա­նադ­րա­կան կար­գի դեմ խոս­քով կամ գոր­ծով, կոչ ենք ա­նում դուրս գա­լու «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցութ­յու­նից` հե­տա­գա­յում նոր խորհր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նութ­յան ձե­ւա­վոր­մա­նը մաս­նակ­ցե­լու եւ սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով իշ­խա­նա­փո­խութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու հե­ռան­կա­րով»։ ­Փաս­տո­րեն, ընդ­դի­մա­դիր դաշ­տում դեռ մար­դիկ կա՞ն, ո­րոնք ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր­նե­րին փո­խա­նակ խոս­տա­նան, որ ի­րենց մա­տու­ցած ծա­ռա­յութ­յուն­նե­րի հա­մար վա­ղը չեն դատ­վի, ա­ռա­ջար­կում են` է­լի պատ­գա­մա­վոր դառ­նալ ու մաս կազ­մել նոր խորհր­դա­րա­նի իշ­խող խմբակ­ցութ­յան:

Ի դեպ, այն ինչ կա­տար­վում է մեր օ­րե­րում, ե­թե ձեզ թվում է` վատ ե­րազ է, ա­պա ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ պատ­րաստ է կմճտե­լով փաս­տել, որ, այ­դու­հան­դերձ, սա ի­րա­կա­նութ­յուն է: ­Հա­մա­ցան­ցը ո­ղող­ված է տե­սան­յու­թով, որ­տեղ վեր­ջին օ­րե­րին ճա­նա­պարհ փա­կող քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կին բեր­ման են­թար­կե­լիս ոս­տի­կա­նը ոչ թե ի­րա­վա­չափ ուժ է կի­րա­ռում, այլ` բա­ռիս բուն ի­մաս­տով կմճտում է: «Չի կա­րում խփի, կմճտում ա», - բո­ղո­քում էր բեր­ման են­թարկ­վող քա­ղա­քա­ցին` տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ: Ինչ խոսք, զա­վեշտ է, բայց կա­րո՞ղ է ոս­տի­կա­նը կմճտում է, որ նոր ծի­լեր տվող պայ­քա­րին աչ­քով ոչ ոք չտան, թե չէ ա­վե­լի լուրջ նման պահ­ված­քը հնա­րա­վոր չէ մեկ­նա­բա­նել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված