Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. Դանիելյան

Թեմա
«Հայրենասեր երիտասարդներին, քո նմանների հետ չխառնես։ Ձեր նմանները արտիստ չեն, իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողները դուք եք։ Էնքան մեծ կարծիք ունես քո մասին, շատերս քո գոյության մասին իմացել ենք երեկ, քո կեղծ պնդումներով ՝ ուղիղ եթերից հետո, նիկոլիզմը տեղ չունի Հայաստանում եւ շառ անելն այլեւս չի խրախուսվում։
 
Ձեր հայրենիքը սկսվում, չափվում ու ավարտվում է գումարով, դրա համար մյուսներին նման կերպ եք որակում, բայց վստահաբար չեք կարող այդ որակավորումը տալ հայրենասեր երիտասարդներին։ Հայրենասեր երիտասարդները, ովքեր 2018 թվականից ի վեր մասնակից են եղել ամեն ակցիայի կամ միջոցառման, որոնք են միտված են եղել հայրենիքի պաշտպանությանը, մասնակցել են ի աջակցություն երկու հայկական հանրապետությունների, մասնակցել են կապիտուլյացիաներ թույլ չտալու, իսկ հիմա նոր կրկնակապիտուլյացիան կանխելու համար, մասնակցել են հայ լինելու համար, մասնակցել են ի նշան հարգանքի այն հողի, որ մշակել են իրենց պապերը, այն սահմանների, որ պաշտպանել են իրենց եղբայրները, իսկ քո գլխարկի վրա պատկերված անձնավորությունը հանձնել է այդ հողերը, կտրել է այդ ծառերը ու փոքրացրել սահմանները։
 
Գնա դերասանությունդ արա, դերասան տղա, ու քաղաքականությունը չի կեղտոտ բան, քաղաքականությամբ զբաղվող քո նմաններն են կեղտոտ տղերք», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ