Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ

Թեմա

Գրեթե մեկ շաբաթ է արդեն, ինչ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի համաշխարհային դեպարտամենտում: «Իրավունք»-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ տարածք:

«Ինձ հետ էին նաեւ մի ֆրանսիացի պատգամավոր եւ բիզնեսմեն, բայց երբ ինքնաթիռը վայրեջք կատարեց, չգիտեմ, թե ինչ պատճառով իմ մուտքն արգելեցին: Ի՞նչ հիմքով, ոչինչ չեն ասում: Հետո ինձ փորձում էին ուղարկել հետ Փարիզ, չհամաձայնեցի, ինձ զոռով չեն կարող հետ ուղարկել: Ավելին՝ ամբողջ գիշեր այլ չվերթներով էին փորձում ինձ հետ ուղարկել, բայց ասել եմ, որ ես հետ գնացողը չեմ: Որքանով հասկանում եմ, սա կապված է Ոսկեպարի հետ, որպեսզի չգնամ այնտեղ եւ նկարահանումներ իրականացնեմ: Ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, ո՞ւր մնացին լրագրողի իրավունքները: Եթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում», - շեշտեց մի շարք առողջական խնդիրներ ունեցող Լեո Նիկոլյանը, ում վիճակն օր օրի վատթարանում է, քանի նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում:

Ի դեպ, նշենք, որ Լ. Նիկոլյանը Հայաստան էր գալիս, որպեսզի ապրիլի 25-ին մասնակցեր մի դատական նիստի, որտեղ տուժող է ճանաչված: Սակայն նա այդպես էլ չհասավ նիստին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ